ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2020 թվականի N 8-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի փորձնական ներդրման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 9
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2020 թվականի հունվարի 9-ի
N 8-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ծ. Սողոմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Գ. Թովմասյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության
գնահատման վարչության պետի պաշտոնակատար
Ա. Գալստյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
կենսաթոշակային վարչության պետ
Ա. Հարությունյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
սոցիալական աջակցության վարչության մեթոդական
օժանդակության բաժնի պետ
Մ. Գրիգորյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի
և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի
պետ
Ռ. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
վերլուծության և մոնիթորինգի վարչության
վերլուծության բաժնի պետ
Ա. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատանքի և սոցիալական հետազոտությունների
ազգային ինստիտուտի տնօրեն
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2020 թվականի հունվարի 9-ի
N 8-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի փորձնական ներդրման աշխատանքների իրականացմանն աջակցող աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) նպատակների, գործառույթների և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խմբի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի փորձնական ներդրման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1323-Լ որոշման իրականացման կազմակերպումն է:
3. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Աշխատանքային խմբի գործառույթներն են`
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարողությունների գնահատման իրականացումը` կարգավորման ազդեցության գնահատման համակարգի փորձնական ծրագրի ներդրման նպատակով.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աշխատողների` կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ վերապատրաստման աշխատանքների համակարգումը.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սոցիալական ազդեցության գնահատման ոլորտային հարցաշարերի և ուղեցույցների մշակման աշխատանքների համակարգումը:
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 8-րդ կետին համապատասխան:
6. Աշխատանքային խմբի նիստերը հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը:
7. Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում աշխատանքային խմբի նիստը կարող է վարել անդամներից մեկը` աշխատանքային խմբի ղեկավարի հանձնարարությամբ:
8. Աշխատանքային խմբի արտահերթ նիստ կարող է գումարվել աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ աշխատանքային խմբի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
9. Աշխատանքային խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն երկու երրորդը:
10. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են նիստին ներկա աշխատանքային խմբի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
11. Աշխատանքային խմբի անդամներն աշխատանքային խմբի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:
12. Աշխատանքային խմբի յուրաքանչյուր նիստ սկսվում է նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ:
13. Աշխատանքային խմբի կողմից աշխատանքային գործընթացը աշխատանքային խմբի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:
14. Աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքում գրավոր հաղորդակցության հիմնական եղանակն էլեկտրոնային փոստն է:
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ
15. Աշխատանքային խմբի ղեկավարը`
1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.
3) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստերը.
4) աշխատանքային խմբի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.
5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:
V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
16. Աշխատանքային խմբի անդամը`
1) պարտավոր է անձամբ մասնակցել աշխատանքային խմբի նիստերին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում` դրա մասին նախօրոք գրավոր տեղեկացնել աշխատանքային խմբի ղեկավարին` նշելով նիստին իր փոխարեն մասնակցող անձի տվյալները (պաշտոնը, անունը, ազգանունը).
2) կարող է աշխատանքային խմբի քննարկմանը ներկայացնել հարցեր` համապատասխան հիմնավորմամբ.
3) աշխատանքային խմբի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.
4) քվեարկում է աշխատանքային խմբի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.
5) աշխատանքային խմբի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.
6) աշխատանքային խմբի ղեկավարի հանձնարարությամբ` հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.
7) պաշտոնից ազատվելու պահից կորցնում է աշխատանքային խմբի անդամությունը: Նրա փոխարեն աշխատանքային խմբին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը: