Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

304.0010.010600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2000 թվականի թիվ 8/13

 

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`

հաստատել տնտեսագիտական մի շարք հասկացությունների հայերեն անվանումների ցանկը:

 

Հաստատված է

 

ՀՀ լեզվի պետական տեսչության

հմ. 8/10 հրամանով

«01» փետրվարի 2000թ.

 

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

       ԳՈՐԾԱԾՎՈՒՄ Է                            ՀԱՆՁՆԱՐԱՐՎՈՒՄ Է

 

բիզնես, գործարարություն                        գործարարություն

 

բիզնեսմեն, գործարար                            գործարար

 

բորսա, բիրժա, սակարան                          սակարան

 

դեֆիցիտ                                        պակասորդ

 

դիվերսիֆիկացիա                                 բազմազանեցում

 

դիվիդենտ, շահաբաժին                            շահաբաժին

 

ինվեստիցիա, ներդրում                           ներդրում

 

լիկվիդայնություն                               1. իրացնելիություն

                                               2. լուծարելիություն

 

մենեջմենտ, կառավարում                          կառավարում

 

չեկ                                            վճարագիր

 

սերտիֆիկացում                                  հավաստագրում

 

ստագնացիա, լճացում                             լճացում

 

վալյուտա, արժույթ                              արժույթ

 

տարադրամ, արտարժույթ

 

ինվալյուտա                                     արտարժույթ

 

ցիկլ                                           պարբերաշրջան

 

մոնոպոլիա, մենատիրություն                      1. մենաշնորհ

մենաշնորհ, մենավաճառ                           2. մենատիրություն

 

մոնոպոլիստ, մենաշնորհյալ,                      1. մենաշնորհյալ

մենաշնորհատեր                                  2. մենաշնորհատեր

 

օլիգոպոլիա                                     1. խմբաշնորհ

                                               2. խմբատիրություն

 

ֆիսկալ, գանձարանային,

հարկաբյուջետային                               գանձարանային

 

քվոտա                                          բաժնեմաս, մասնորդ

 

էլաստիկություն                                 առաձգականություն

 

էնդոգեն                                        ներծին

 

էկզոգեն  (էքսոգեն)                             արտածին

 

մուլտիպլիկատոր                                 բազմարկիչ

 

սուքսիդիա, սուբվենցիա                          լրահատկացում

 

լոմբարդ                                        գրավատուն

 

կոմերցիոն                                      առևտրային

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «01» 06 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30400047

 

 

pin
Լեզվի տեսչություն
01.02.2000
N 8/10
Հրաման