Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2020 թվականի N 41-Ա

 

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին 2020 թվականի հունվարի 16-17-ը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանին 2020 թվականի հունվարի 20-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նոր կազմում ընդգրկվելու կապակցությամբ ԵՏՀ կոլեգիայի գործող ղեկավար կազմի հետ կայանալիք հանդիպումներին մասնակցելու նպատակով:

2. Արտակ Քամալյանի և Գեղամ Վարդանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան նախարարների տեղակալների` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 15

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.01.2020
N 41-Ա
Որոշում