i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
31 հուլիսի 2019 թվականի N 2101-Լ
«ԷՔՍՏՐԱՍԵՊՏԻԿ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի հավելվածի 20-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` «Էքստրասեպտիկ» ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2019 թվականի հուլիսի 31-ի
N 2101-Լ հրամանի
ՀՐԱՀԱՆԳ «ԷՔՍՏՐԱՍԵՊՏԻԿ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Էքստրասեպտիկ» ախտահանիչ միջոցը (այսուհետ` միջոց) իրենից ներկայացնում է կիրառման համար պատրաստ թափանցիկ (թույլատրվում է թույլ օպալեսցենցիա), անգույնից մինչև բաց-դեղին գույնի, օգտագործված բուրանյութի հոտով հեղուկ: Որպես ազդող նյութ` միջոցը պարունակում է. դիդեցիլդիմեթիլամոնիումի քլորիդ` 0,35%, N,N-բիս-(3-ամինոպրոպիլ) դոդեցիլամին` 0,15%, պոլիհեքսամեթիլենբիգուանիդի հիդրոքլորիդ` 0,25%, ինչպես նաև օգնող բաղադրիչներ, այդ թվում մակերեսային ակտիվ նյութեր (ՄԱՆ), ձեռքերի մաշկը խոնավացնող և խնամող հավելումներ, ջուր:
2. Միջոցը թողարկվում է հետևյալ տեսքով.
1) հեղուկ` 0,05 դմ3-ից մինչև 1 դմ3 տարողությամբ պոլիմերային նյութերից սրվակներում (գլխադիր-փոշեցրիչով և առանց դրա) և 2,5 դմ3-ից մինչև 30 դմ3 տարողությամբ պոլիմերային կանիստրների մեջ,
2) որպես տոգորանյութ` ոչ գործվածքային նյութերից չոր անձեռոցիկների համար,
3) կրկնակի սեղմակային կափարիչներով (ներքին կափարիչը մեկ անձեռոցիկ հանելու համար ֆունկցիոնալ բացվածքով) պոլիմերային բանկաների տեսքով 30-ից մինչև 300 անձեռոցիկ, միջոցով ներծծված, ծակոտկեն ժապավենի տեսքով, ձևավորված 30-190 մմ (ըստ բարձրության) x 30-190 մմ (ըստ լայնության) չափերով գլանափաթեթում, ինչպես նաև դիսպենսերով հերմետիկ դույլերի տեսքով և պոլիմերային նյութերից հերմետիկ կայուն հատակով ծրարների տեսքով («դոյ-փակ» փաթեթ),
4) հերմետիկացնող կափույրով փափուկ պոլիմերային փաթեթի` միջոցով ներծծված 10-ից մինչև 200 անձեռոցիկ, («ֆլոու-փակ» փաթեթ) 150-240 մմ (ըստ բարձրության) x 150-180 մմ (ըստ լայնության) չափերով,
5) եռաշերտ կոմպոզիցիոն նյութից (պոլիէթիլեն, ֆոլգա, թուղթ) անհատական հերմետիկ ծրարների` 1-ական անձեռոցիկ («սաշե» փաթեթ), միջոցով ներծծված, 60-190 մմ (ըստ բարձրության) x 30-190 մմ (ըստ լայնության) չափերի,
6) պոլիմերային նյութերից ծրարներում 10-ից մինչև 100 հատ` կրկնակի անձեռոցիկներ, 200x300 մմ չափերով, ըստ պարագծի ամրացված երեք կողմից և նախատեսված ձեռքի վրա հագնելու համար (թաթմանի նման):
3. Միջոցի պիտանելիության ժամկետը արտադրողի փակ փաթեթավորմամբ, պահման պայմանները պահպանելու դեպքում 5 տարի է պատրաստման օրվանից, անձեռոցիկներով փաթեթի պաշտպանիչ թաղանթի բացելուց հետո` 6 ամիս` պահպանման և կիրառման պայմանները պահպանելու դեպքում:
4. Միջոցն օժտված է հակամանրէային ակտիվությամբ գրամդրական (բացառությամբ տուբերկուլյոզի միկոբակտերիաների) և գրամբացասական մանրէների (այդ թվում աղիքային վարակների` Escherichia coli, Salmonella spp. և այլն, ներհիվանդանոցային վարակների հարուցիչների, ներառյալ Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus, հատուկ վտանգավոր վարակների (ՀՎՎ)` ժանտախտի, խոլերայի, տուլարեմիայի` թեստավորված Yersinia pestis, Francisella tularensis, Vibrio cholerae վրա, և լեգիոնելոզի հարուցիչների նկատմամբ), վիրուսների (այդ թվում պոլիոմիելիտի, ընդերային, արտաընդերային հեպատիտների, ՄԻԱՎ վիրուսների, Կոքսակի էնտերովիրուսների, ECHO, ռոտավիրուսների, ադենովիրուսների, ռինովիրուսների, գրիպի վիրուսների, այդ թվում A (H1N1, H5N1 և այլն) տեսակի, պարագրիպի, կարմրուկի վիրուսի, սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ), «ատիպիկ թոքաբորբի» վիրուսի (SARS), հերպեսի, ցիտոմեգալովիրուսային վարակի, Էբոլա վիրուսի և այլն), Կանդիդա և Տրիխոֆիտոն ախտածին սնկերի նկատմամբ: Միջոցը մակերեսների վրա ակտիվորեն քայքայում է կենսաբանական թաղանթները, օժտված է լավ լվացող հատկություններով, միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկներն օժտված են բարձր ամրությամբ, օգտագործելիս չեն պատռվում և գունդ չեն դառնում: Միջոցն օժտված է երկարատև հակամանրէային ազդեցությամբ 5 ժամ տևողությամբ: Միջոցը պահպանում է իր հատկությունները սառչելուց և հետագա հալչելուց հետո:
5. Միջոցը, ըստ սուր թունավորության չափանիշների, համաձայն ԳՈՍՏ 12.1.007-76 դասակարգման, ստամոքս ներմուծելիս և մաշկի վրա լցվելիս պատկանում է քիչ վտանգավոր միացությունների 4-րդ դասին, ներշնչական (ինհալյացիոն) ազդեցության ժամանակ ըստ սուր թունավորության ազդեցության գոտու գոլորշիների և աէրոզոլի տեսքով (ծախսի նորման պահպանելու դեպքում) պատկանում է քիչ վտանգավոր միացությունների 4-րդ դասին (ըստ ախտահանիչ նյութերի ներշնչական վտանգավորության աստիճանի դասակարգման): Կիրառման առաջարկվող ռեժիմներում միջոցը չի ցուցաբերում տեղային գրգռիչ, մաշկառեզոբտիվ և գերզգայունացնող ազդեցություն: Սկարիֆիկացված մաշկի վրա միջոցի լցնելը չի դժվարացնում արհեստականորեն առաջացրած վերքերի լավացումը: Միջոցն օժտված է թույլ արտահայտված գրգռիչ ազդեցությամբ աչքերի լորձաթաղանթի վրա:
6. Աշխատանքային գոտու օդում սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ)`
1) Դիդեցիլդիմեթիլամոնիումի քլորիդի համար` 1 մգ/մ3 (աէրոզոլ, վտանգավորության 2-րդ դաս),
2) N,N-բիս-(3-ամինոպրոպիլ) դոդեցիլամինի համար` 1 մգ/մ3 (աէրոզոլ, վտանգավորության 2-րդ դաս),
3) Պոլիհեքսամեթիլենբիգուանիդի հիդրոքլորիդի համար` 2 մգ/մ3 (աէրոզոլ, վտանգավորության 3-րդ դաս):
7. Միջոցը նախատեսված է տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն) կիրառման համար (այդ թվում ատամնաբուժական սենյակներում, ախտորոշման, ընդունարանային բաժանմունքներում, էնդոսկոպիական և կոլոնոսկոպիական բաժանմունքներում, վերակենդանացման, վիրաբուժական, ակնաբուժական, մանկական ստացիոնարներում, ծննդատներում և մանկաբարձական կլինիկաներում (ներառյալ նեոնատոլոգիական բաժանմունքները, նորածինների սենյակները, արտամարմնային բեղմնավորման բաժանմունքները), վիրակապական, զննման սենյակում, ամբուլատոր ընդունման սենյակում, արյան փոխներարկման կայանում, վարակի օջախում, մեկուսարանում, բոքսում, ախտորոշիչ, կլինիկական, մանրէաբանական և այլ լաբորատորիաներում, շտապօգնության մեքենայում, քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայություններում, սանիտարական տրանսպորտում, սանթողարանում, մանկական նախադպրոցական, դպրոցական հաստատություններում, զինվորական օբյեկտներում (զորանոց, հրաձգարան և այլն), քրեակատարողական հիմնարկներում, օծանելիքակոսմետիկական, քիմիադեղագործական, կենսատեխնոլոգիական հաստատություններում, հասարակական սննդի և առևտրի (առևտրա-ժամանցային կենտրոններ, պարենային և արդյունաբերական շուկաներ և այլն), սննդի և վերամշակման արդյունաբերությունում, անասնաբուժական հաստատություններում, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում (միայնակ և հաշմանդամություն ունեցող տարեցների տուն-ինտերնատներում և այլն), սպասարկման ոլորտի օբյեկտների (վարսահարդարման, կոսմետոլոգիական, դաջվածքի, գեղեցկության և այլ սրահներ, ՍՊԱ-սրահ, հյուրանոց, հանրակացարան, լվացքատուն, բարբերշոփեր և այլն), սպորտա-առողջարարական նշանակության օբյեկտներում (լողավազան, բաղնիք, շոգեբաղնիք, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոններ, ֆիթնես-կենտրոններ, մարզահամալիրներ և այլն), ծիսական և թաղման ծառայություններ տրամադրող օբյեկտներում, առողջարանակուրորտային բուժման և հանգստի հաստատություններում (առողջարաններ, հանգստյան տներ և այլն), մարդկանց զանգվածային այցելության և երկարատև մնալու վայրերում մաքրման և հրատապ ախտահանման նպատակով.
1) Սենքերում մակերեսների (հատակ, պատ, պատուհանագոգ, դուռ, դռան և պատուհանի բռնակներ, անջատիչ, հրատապ կանչի սեղմակներ և այլն),
2) Կահավորանքի պարագաների (արդուզարդի դարակ, ջեռուցման մարտկոց, լուսավորող սարք, շերտավարագույր և այլն), կոշտ գույքի (այդ թվում վիրահատական, գործողությունների սեղան, բարուրասեղան, ծննդաբերական սեղան, միջամտությունների և սեկցիոն սեղան, գինեկոլոգիական և ատամնաբուժական բազկաթոռ, վերակենդանացման ներքնակ, հարմահճակալային սեղանիկ և պահարան, սայլակ և պատգարակ, գլխադիր և արմնկադիր, աթոռ, մահճակալ և այլն), դռան և պատուհանի բռնակների, սանիտարատեխնիկական սարքավորումների և այլն,
3) Բժշկական սարքերի և սարքավորումների, այդ թվում արհեստական շնչառության սարքերի, անզգայացման և հեմոդիալիզի սարքավորումների, կուվեզների, էնդոսկոպիական սարքերի չքանդվող հանգույցների և մասերի արտաքին մակերեսների, ատամնաբուժական, ֆիզիոթերապևտիկ սարքավորումների, բարոխցերի և օքսիգենոբարոթերապիայի այլ սարքավորումների, օպտիկական սարքերի, ռենտգենաբանական սարքերի, ներառյալ մամոգրաֆները, ՄՌՏ, ինչպես նաև այլ ախտորոշիչ սարքավորումների, բակտերիցիդ լամպերի արտաքին մակերեսների` արտադրողի կողմից չորրորդային ամոնիումային միացության, ամինի և պոլիհեքսամեթիլենբիգուանիդի հիդրոքլորիդի հիմքի վրա միջոցներով մշակման թույլատրված,
4) Ախտորոշիչ սարքավորումների (ՈՒՁՀ, ԷՍԳ և այլն) մակերեսային (վերնամաշկային) տվիչների, ֆիզիոթերապևտիկ սարքավորումների, ստեթոսկոպների, ֆոնենդոսկոպների և ստեթոֆոնենդոսկոպների, ատամնաբուժական ծայրակալների և այլ համանման բժշկական արտադրատեսակների, որոնք թույլ են տալիս շփման եղանակով ախտահանում,
5) կլինիկական, մանրէաբանական, վիրուսաբանական և այլ լաբորատորիաների լաբորատոր կահույքի և սարքավորումների մակերեսների, այդ թվում առարկայական ապակիների (մաքրում իմերսիոն յուղից),
6) գրասենյակային տեխնիկայի (հեռախոսային ապարատի, հեռախոսային ապարատների խոսափողի, մոնիտորի, համակարգչային ստեղնաշարի, մկնիկի և այլն) մակերեսների,
7) սոլյարիների և սոլյարիի լամպերի մակերեսների,
8) վարակիչ հիվանդների տեղափոխումից հետո շտապօգնության մեքենաներում և այլ սանիտարական տրանսպորտում ոչ մեծ մակերեսով մակերևույթների և սարքավորումների, աղտոտված սպիտակեղենի, բժշկական թափոնների և այլն,
9) հիվանդի խնամքի պարագաների (ջերմաչափ, պետքանոթ, տակդիր մոմլաթ, ջեռակ և այլն), անձնական հիգիենայի միջոցների, խաղալիքների, ոչ ծակոտկեն, հարթ նյութերից (պլաստիկ, ապակի, մետաղ և այլն) մարզագույքի,
10) ռետինե և պլաստմասսայե գորգերի` բժշկական, անասնաբուժական կազմակերպություններում, լողավազաններում, բաղնիքում, շոգեբաղնիքում և այլ սպորտային և առողջարարական կազմակերպություններում,
11) ներքնակների, տատամիների, ոչ մեծ մակերեսով մակերևույթների, տարբեր սպորտային հրապարակների օբյեկտներում` սպորտային օբյեկտների վրա կենսաբանական աղտոտվածությամբ (քրտինք, արյուն, թուք և այլն) բաղարկման ժամանակ,
12) կոշիկի ներքին մակերեսի` սնկային հիվանդությունների կանխարգելման համար,
13) օդորակիչների, կենտրոնական և կենցաղային օդորակիչների սեկցիաների, ռադիատորային վանդակաճաղերի, օդափոխության և օդորակման համակարգերի, կոնդենսատի կուտակիչների արտաքին և ներքին մակերեսների,
14) սենքերում ոչ մեծ մակերեսների, կոշտ գույքի, սարքերի և սարքավորումների մակերեսների` վարակիչ հիվանդությունների օջախներում, այդ թվում ժանտախտի, խոլերայի և տուլարեմիայի,
15) ոչ մեծ սենքերի և սարքավորումների` ոչ մանրէազերծ դեղերի արտադրության դեղագործական և կենսատեխնոլոգիական արդյունաբերության C և D դասի մաքրության սենքերում,
16) սոլյարիների մակերեսների, հատուկ վարսավիրական, մատնահարդարման, ոտնահարդարման գործիքների և ծայրակալների, որոնք ենթակա չեն մանրէազերծման` սպասարկման ոլորտի օբյեկտներում` վարսահարդարման, կոսմետոլոգիական, դաջվածքի, գեղեցկության սրահներում և այլ օբյեկտներում,
17) ոչ մեծ մակերեսների, օբյեկտների` դիահերձարաններում և ախտաբանանատոմիական ծառայությունների շենքերում, դատաբժշկական փորձաքննության հիմնարկներում, աճյունասափորանոցներում (կոլումբարիում), դիակիզարաններում, թաղման բյուրոներում և սգո ծառայություններում, շենքերում, սգո պարագաների վաճառքով զբաղվող խանութներում և այլ շենք-շինություններում, որտեղ տրամադրվում են ծիսական և թաղման ծառայություններ, ինչպես նաև ավտոդիակառքերի մշակման համար,
18) բուժանձնակազմի ձեռքերին հագած բժշկական ձեռնոցների (լատեքսից, նեոպրենից, նիտրիլից և քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ կայուն այլ նյութերից), այդ թվում վարակիչ նյութը ձեռնոցի վրա լցվելու դեպքում, ինչպես նաև բժշկական թափոններ հավաքելիս,
19) թղթադրամների և դրամների հաշվիչների, արտարժույթի և ակցիզային դրոշմանիշների դետեկտորի, փաստաթղթերի ոչնչացման սարքերի, պահոցային պահարանների և դարակաշարերի,
20) մոնիտորների (բացառությամբ հեղուկ բյուրեղային էկրանների` LCD), համակարգիչների համալրող սարքերի (ստեղնաշար, խոսափող, տպիչ և այլն), հեռախոսային ապարատների (մոբիլ հեռախոս, քսերոպատճենահանման սարք և այլ օրգտեխնիկա),
21) ձեռքերի մաշկի (որպես մաշկային հականեխիչ` ձեռքերի հիգիենիկ մշակման համար), ոտնաթաթերի (սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով),
22) կենցաղում բնակչության, այդ թվում վարակիչ հիվանդությունների օջախներում և ծանր հիվանդների ու ընտանիքի պառկած անդամների խնամքի կազմակերպման ժամանակ (կենցաղի համար մակնշմանը համապատասխան):
2. ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄ
8. Միջոցը կիրառվում է տարբեր նյութերից մակերեսների և օբյեկտների ախտահանման համար: Օգտագործումից առաջ ստուգվում է միջոցի ազդեցությունը մակերեսի ոչ մեծ, քիչ նշմարելի հատվածում: Սենքերում մակերեսների մշակումը շփման և ոռոգման եղանակներով թույլատրվում է իրականացնել մարդկանց ներկայությամբ` պահպանելով միջոցի ծախսի նորման, սենքի օդափոխություն չի պահանջվում: Սփրեյի տեսքով, ինչպես նաև շփման եղանակով միջոցի օգտագործման ժամանակ ծախսի նորման 50-100 մլ/մ2 է: Միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկների օգտագործման ժամանակ թույլատրվում է մեկ անձեռոցիկով 1 մ2-ից ոչ ավելի մակերեսի մշակում: Ոռոգման եղանակով մշակման ժամանակ մշակվող մակերեսի առավելագույն թույլատրելի մակերեսը պետք է կազմի սենքի բոլոր մակերեսների 1/10-ից ոչ ավելին: Ախտահանման ենթական մակերեսները միջոցով թրջվում են ամբողջությամբ և հավասարապես ամբողջ հարթությամբ: Միջոցը չի պահանջում հետագա լվացում, հետքեր չի թողնում մշակվող մակերեսների վրա: Որոշ դեպքերում մշակված մակերեսները շփում են անձեռոցիկներով (լվանում են ջրով) և սրբելով չորացնում (կուվեզ, սննդամթերքի հետ շփվող օբյեկտներ): Մակերեսները պատրաստ են օգտագործման անմիջապես միջոցի չորանալուց հետո: Ախտահանումն իրականացվում է սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին համապատասխան:
9. Մակերեսների, հիվանդի խնամքի պարագաների, խաղալիքների և այլ օբյեկտների ախտահանում.
1) Կենսաբանական արտադրություններով չաղտոտված: Միջոցը սփրեյի տեսքով ձեռքի փոշեցրիչի օգնությամբ, առնվազն 30 սմ հեռավորությունից ցողվում է մշակվող մակերեսի կամ օբյեկտի վրա, մինչև դրանց ամբողջական թրջվելը կամ շփում են միջոցի լուծույթով թրջված անձեռոցիկներով, և թողնում ախտահանիչ պահաժամի չափով,
2) Կենսաբանական արտադրություններով աղտոտված: Մշակումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կեղտի և կենսաբանական աղտոտվածության հեռացման համար միջոցը սփրեյի տեսքով ձեռքի փոշեցրիչի օգնությամբ ցողվում է անմիջականորեն մաքրվող մակերեսի վրա և շփվում մաքուր անձեռոցիկով կամ միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկով: Օգտագործված անձեռոցիկները նետում են համապատասխան դասի բժշկական թափոնների տարայի մեջ` հետագա օգտահանման համար: Երկրորդ փուլում միջոցը սփրեյի տեսքով ձեռքի փոշեցրիչի օգնությամբ, առնվազն 30 սմ հեռավորությունից ցողում են մշակվող մակերեսի կամ օբյեկտի վրա, մինչև դրանց ամբողջական թրջվելը կամ շփում են միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկներով, և թողնում ախտահանիչ պահաժամի չափով: Ախտահանիչ պահաժամից հետո, անհրաժեշտության դեպքում, մակերեսները շփում են թանզիվե անձեռոցիկներով, չսպասելով դրանց չորանալուն: Խաղալիքները, հիվանդի խնամքի պարագաները ախտահանումից հետո լվացվում են հոսող ջրով առնվազն 5 րոպե: Սենքերում մակերեսների, կահավորանքի պարագաների ախտահանումը սպասարկման օբյեկտներում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող հաստատություններում, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի, մանկական նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատություններում, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, քրեակատարողական հիմնարկներում, բեռնա- և ուղևորային ավտոտրանսպորտի, սննդամթերքի տեղափոխման տրանսպորտի օբյեկտներում, հասարակական զուգարաններում, բիոզուգարաններում և այլ տեղերում իրականացվում է միջոցով թրջված գործվածքային կամ ոչ գործվածքային անձեռոցիկներով շփման եղանակով կամ միջոցով ոռոգման եղանակով` ձեռքի փոշեցրիչի օգնությամբ, 30 սմ հեռավորությունից, մինչև դրանց ամբողջական թրջումը` սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին համապատասխան: Սննդամթերքի տեղափոխման ավտոտրանսպորտի, ինչպես նաև սննդամթերքի հետ շփվող այլ օբյեկտների ախտահանումից հետո, մշակված մակերեսները լվանում են ջրով և սրբելով չորացնում:
10. Բժշկական արտադրատեսակների, բժշկական տեխնիկայի, որոնք անմիջականորեն չեն շփվում պացիենտների հետ կամ որոնց առանձնահատկությունները թույլ չեն տալիս կիրառել ընկղման եղանակը, մակերեսների մշակումը իրականացվում է սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին և յուրաքանչյուր կոնկրետ արտադրատեսակը արտադրող ընկերության առաջարկներին համապատասխան:
11. Ախտորոշիչ սարքավորումների մակերեսային (վերնամաշկային) տվիչների ախտահանումը իրականացվում է յուրաքանչյուր պացիենտից հետո: Մաշկի հետ շփվող տվիչի մակերեսը շփում են միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկով, հետագա էքսպոզիցիայով` սույն հրահանգի աղյուսակ 1-ին համապատասխան: Ախտահանիչ պահաժամից հետո, անհրաժեշտության դեպքում մակերեսները շփվում են մանրէազերծ թանզիվե անձեռոցիկներով, չսպասելով դրանց չորանալուն: Գլյուկոմետրների կորպուսների և ծակելու համար նախատեսված գրիչների մշակումը իրականացվում է միջոցով ներծծված անձեռոցիկներով երկու փուլով շփման եղանակով` իրականացնելով նախնական մաքրում և ախտահանում սույն հրահանգի 9-րդ կետին համապատասխան:
12. Ատամնաբուժական ծայրակալների ախտահանումն իրականացվում է շփման եղանակով` միջոցի լուծույթով ներծծված երկու անձեռոցիկներով հաջորդաբար: Ախտահանիչ պահաժամը 2 րոպե է: Միջոցի մնացորդները հեռացվում են` շփելով խմելու ջրով թրջված գործվածքային անձեռոցիկով:
13. Էնդոսկոպների նախնական մաքրում. Տեսանելի կենսաբանական աղտոտվածությունները էնդոսկոպի արտաքին մակերեսից իրականացված գործողություններից հետո հեռացնում են միջոցի լուծույթով առատորեն թրջված անձեռոցիկներով կառավարման բլոկից դեպի դիստալ հատված (կախված առկա աղտոտվածությունից հնարավոր է կրկնակի շփում` անձեռոցիկները փոխելով):
14. Կուվեզի մակերեսի ախտահանումն իրականացվում է առանձին լավ օդափոխվող սենքում, երեխաների բացակայությամբ: Միջոցը սփրեյի տեսքով 30 սմ հեռավորությունից, ձեռքի փոշեցրիչի օգնությամբ ցողում են մշակվող մակերեսի վրա, մինչև նրա ամբողջական թրջվելը կամ միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկների օգնությամբ, և թողնում ախտահանիչ պահաժամի չափով: Ախտահանիչ պահաժամից հետո կուվեզի մակերեսը երկու անգամ շփում են մանրէազերծ ջրով առատորեն թրջված մանրէազերծ գործվածքային անձեռոցիկներով (բարուրաշորով): Յուրաքանչյուր լվացումից հետո կուվեզի մակերեսը շփելով չորացնում են մանրէազերծ գործվածքային անձեռոցիկներով (բարուրաշորով): Մշակումից հետո կուվեզը օդափոխվում է 10 րոպե:
15. Սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով բնական և արհեստական կաշվից, պլաստիկից և ռետինե կոշիկների ներքին մակերեսի ախտահանումն իրականացվում է միջոցի լուծույթով ներծծված երկու անձեռոցիկներով (մեկ զույգ կոշիկի համար) շփման եղանակով կամ ձեռքի փոշեցրիչի օգնությամբ, 30 սմ հեռավորությունից միջոցով հավասարաչափ ոռոգումով, մինչև մակերեսի ամբողջական թրջվելը, ախտահանիչ պահաժամը` 3 րոպե: Ախտահանումից հետո միջոցի լվացում չի պահանջվում: Կոշիկի օգտագործումից առաջ այն չորացվում է:
16. Ռետինե և պոլիպրոպիլենե գորգերի ախտահանումն իրականացվում է միջոցի լուծույթով ներծծված տարբեր անձեռոցիկներով երկու անգամ շփելով կամ միջոցով 30 սմ հեռավորությունից ձեռքի փոշեցրիչի օգնությամբ երկու անգամ ոռոգումով, մինչև մակերեսի ամբողջական թրջումը: Մշակումից հետո ախտահանիչ պահաժամը 3 րոպե է: Ախտահանումից հետո միջոցի լվացում չի պահանջվում:
17. Շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների ծառայությունների ավտոտրանսպորտի, սանիտարական տրանսպորտի օբյեկտների ախտահանումն իրականացվում է ոռոգման եղանակով կամ միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկներով շփելով: Մակերեսները պատրաստ են օգտագործման անմիջապես միջոցի չորանալուց հետո: Ախտահանումն իրականացվում է համապատասխան վարակների ժամանակ առաջարկվող, իսկ անհայտ ծագման վարակների ժամանակ` վիրուսային վարակների ժամանակ առաջարկվող ռեժիմներով` սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին համապատասխան: Կանխարգելիչ մշակումն իրականացվում է մանրէային (բացառությամբ տուբերկուլյոզի) վարակների ժամանակ առաջարկվող ռեժիմներով:
18. Սենքերում մակերեսների, կոշտ կահույքի, սարքերի և սարքավորումների արտաքին մակերեսների ախտահանումը ոչ մանրէազերծ դեղերի արտադրության դեղագործական և կենսատեխնոլոգիական արդյունաբերության C և D դասի մաքրության սենքերում իրականացվում է սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին համապատասխան, մանրէային (բացառությամբ տուբերկուլյոզի) վարակների ժամանակ առաջարկվող ռեժիմներով` հաշվի առնելով սույն հրահանգի 9-րդ կետի պահանջները: Ախտահանումից հետո իրականացվում է սենքի և սարքավորումների խոնավ մաքրում:
19. Սենքերում մակերեսների, կոշտ կահույքի, սարքերի և սարքավորումների արտաքին մակերեսների ախտահանումը ժանտախտի, խոլերայի և տուլարեմիայի օջախներում իրականացվում է սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված հատուկ վտանգավոր վարակների ռեժիմներին համապատասխան, հաշվի առնելով սույն հրահանգի 9-րդ կետի պահանջները: Ախտահանումից հետո իրականացվում է սենքի և սարքավորումների խոնավ մաքրում:
20. Լեգիոնելոզային վարակի տարածման առումով պոտենցիալ վտանգավոր օբյեկտների ախտահանումը իրականացվում է շփման և ոռոգման եղանակներով 3 րոպե էքսպոզիցիայով, հաշվի առնելով սույն հրահանգի 9-րդ կետի պահանջները:
21. Մակերեսների և օբյեկտների ախտահանումը դիահերձարաններում և ախտաբանանատոմիական ծառայությունների շենքերում, դատաբժշկական փորձաքննության հաստատություններում, աճյունասափորանոցներում (կոլումբարիումներում), դիակիզարաններում, թաղման բյուրոներում և սգո ծառայություններում, շենքերում, սգո պարագաների վաճառքով զբաղվող խանութներում և այլ շենք-շինություններում, որտեղ տրամադրվում են ծիսական և թաղման ծառայություններ, իրականացվում են միջոցով սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին համապատասխան: Ավտոդիակառքերը մշակվում են սանիտարական տրանսպորտի մշակման ռեժիմներով (սույն հրահանգի կետ 10):
22. Ձեռնոցի ախտահանում. անձնակազմի ձեռքերին հագած ձեռնոցի մակերեսը (առանց տեսանելի աղտոտվածության) ախտահանվում է միջոցի լուծույթով ներծծված բամբակե խծուծով կամ անձեռոցիկով շփման եղանակով` մանրէային վարակների ժամանակ` առնվազն 30 վայրկյան, կանդիդոզների ժամանակ` 2 րոպե, դերմատոֆիտիաների ժամանակ` 3 րոպե ախտահանիչ պահաժամով: Ձեռնոցները արտադրություններով, արյունով (և այլն) աղտոտման ժամանակ, ձեռնոցը հանելու ընթացքում ձեռքերի աղտոտումից խուսափելու համար, աղտոտվածությունը հեռացնել միջոցի լուծույթով ներծծված բամբակյա խծուծով կամ անձեռոցիկով, այնուհետև իրականացնել ձեռնոցի մշակում վերը նշված ձևով: Մշակումից հետո ձեռնոցը հանվում է և ուղարկվում օգտահանման, այնուհետև իրականացվում է ձեռքերի հիգիենիկ մշակում:
23. Ձեռքերի հիգիենիկ մշակում. չոր ձեռքերին (առանց ձեռքերի նախնական լվացման ջրով և օճառով) լցնել 2 - 3 մլ միջոց և տրորել մաշկին 30 վայրկյան (մինչև ամբողջությամբ չորանալը) կամ ձեռքերը մշակել միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկով, հատուկ ուշադրություն դարձնելով հարեղնգային և միջմատնային մասերի մանրակրկիտ մշակմանը:
24. Ոտնաթաթերի կանխարգելիչ մշակում (այդ թվում լողավազան, շոգեբաղնիք, ցնցուղարան և այլն այցելելուց հետո). միջոցի լուծույթով ներծծված բամբակե խծուծով կամ անձեռոցիկով մանրակրկիտ շփում են յուրաքանչյուր ոտնաթաթի մաշկը, յուրաքանչյուր ոտնաթաթի մշակումից հետո պահաժամը առնվազն 3 րոպե է:
Աղյուսակ 1.
Տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմներ միջոցով
.___________________________________________________________________.
|Ախտահանման օբյեկտ |Վարակի տեսակ |Ախտահանման|Ախտա- |
| | |ժամանակ, |հանման |
| | |րոպե |եղանակ |
|____________________________|___________________|__________|_______|
|Սենքերում ոչ մեծ մակերեսներ,|Մանրէային | 0,5 |Շփում, |
|կահավորանքի պարագաներ, |(բացառությամբ | |ոռոգում|
|կոշտ գույք, սարքեր, բժշկական|տուբերկուլյոզի) | | |
|սարքավորումներ, խաղալիք, |___________________|__________| |
|սանիտարական տրանսպորտի |Վիրուսային | 2 | |
|օբյեկտներ և այլն |___________________|__________| |
| |Հատուկ վտանգավոր | 3 | |
| |վարակներ (ժանտախտ, | | |
| |խոլերա, տուլարեմիա)| | |
| |___________________|__________| |
| |Լեգիոնելոզի | 3 | |
| |հարուցիչներ | | |
| |___________________|__________| |
| |Կանդիդոզներ | 2 | |
| |___________________|__________| |
| |Դերմատոֆիտիաներ | 3 | |
.___________________________________________________________________.
3. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
25. Միջոցն օգտագործվում է միայն ըստ նշանակության: Չի օգտագործվում ներքին ընդունման համար:
26. Խուսափել միջոցը` աչքերի, շնչառական օրգանների մեջ և վնասված մաշկի վրա լցվելուց:
27. Չլցնել վերքերի և լորձաթաղանթի վրա:
28. Ոչ մեծ մակերեսներով մակերևույթների մշակումը շփման և ոռոգման եղանակով ծախսի նորմայով կարելի է իրականացնել առանց շնչառական օրգանների անհատական պաշտպանական միջոցների և պացիենտների (հիվանդների) ներկայությամբ: Ծախսի նորման բարձրացնելու դեպքում առաջարկվում է օգտագործել ՌՊԳ-67 կամ ՌՈՒ-60M տեսակի «A» մակնիշի պատրոնով ունիվերսալ շնչադիմակներ և պաշտպանիչ ակնոց:
29. Չոռոգել տաքացված մակերեսները և չփոշեցրել միջոցը կրակի և միացված էլեկտրական սարքերի մոտակայքում:
30. Միջոցը չօգտագործել պիտանելիության ժամկետն սպառվելուց հետո:
4. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
31. Աչքերի մեջ միջոցի պատահական լցվելու դեպքում աչքերը առատորեն լվանալ հոսող ջրով և կաթեցնել 1-2 կաթիլ նատրիումի սուլֆացիլի 30%-ոց լուծույթ:
32. Մաշկի վրա գրգռվածության, ցանի առաջացման ժամանակ դադարեցնել միջոցի օգտագործումը, ձեռքերը լվանալ օճառով և ջրով:
33. Ստամոքսի մեջ միջոցի պատահական լցվելու դեպքում ստամոքսը լվանալ մեծ քանակությամբ ջրով, առաջացնելով փսխում: Այնուհետև ընդունել ադսորբենտներ` ակտիվացված ածուխ (10-15 մանրացված հաբ), մագնեզիումի օքսիդ (1-2 ճաշի գդալ 1 բաժակ ջրին): Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
34. Շնչառական օրգանների գրգռվածության նշանների առաջացման ժամանակ դադարեցնել աշխատանքը միջոցի հետ, տուժածին անմիջապես հանել մաքուր օդի կամ այլ սենք, իսկ սենքն օդափոխել: Տուժածին տաք ըմպելիք տալ: Բերանը և քիթըմպանը ողողել ջրով: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
5. ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ
35. Միջոցի տեղափոխումը թույլատրվում է վերգետնյա տրանսպորտի բոլոր տեսակներով, ծածկ ունեցող տրանսպորտային միջոցներով` տվյալ տեսակի տրանսպորտի համար գործող և միջոցի ու տարայի անվնասությունը երաշխավորող բեռների տեղափոխման կանոններին համապատասխան:
36. Միջոցը պահվում է արտադրողի սերտ փակ փաթեթավորմամբ, դեղերից առանձին, երեխաների համար անհասանելի տեղերում, ծածկ ունեցող օդափոխվող պահեստային սենքերում, +40oC-ից ոչ բարձր ջերմաստիճանում, տաքացուցիչ սարքերից առնվազն 1 մետր հեռավորության վրա, բաց կրակից և արևի ուղիղ ճառագայթներից հեռու:
37. Վթարային իրավիճակում (սպառողական փաթեթի ամբողջականության խախտման և նյութի մեծ քանակությամբ պատահական արտահոսքի ժամանակ) միջոցի վրա լցնել ավազ կամ հող (չօգտագործել դյուրավառ նյութեր, օրինակ` թեփ կամ տաշեղ), հավաքել կափարիչով տարայի մեջ հետագա օգտահանման համար: Միջոցի մնացորդը լվանալ մեծ քանակությամբ ջրով: Մաքրման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել անհատական պաշտպանական հագուստ, ճտքակոշիկ, ռետինե կամ պոլիէթիլենե ձեռնոց, շնչառական օրգանների պաշտպանության համար` ՌՊԳ-67 կամ ՌՈՒ-60M տեսակի «A» մակնիշի պատրոնով ունիվերսալ շնչադիմակներ կամ արդյունաբերական հակագազ:
38. Շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումներ. թույլ չտալ չնոսրացված միջոցի լցվելը կոյուղու, կեղտաջրերի/մակերեսային ջրերի կամ ստորգետնյա ջրերի մեջ: Նոսրացնել մեծ քանակությամբ ջրով:
6. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
39. Ըստ որակի ցուցանիշների միջոցը պետք է համապատասխանի սույն հրահանգի աղյուսակ 2-ում ներկայացված պահանջներին և նորմաներին:
Աղյուսակ 2.
Միջոցի որակի ցուցանիշներ
.__________________________________________________________________.
| |Հսկվող ցուցանիշներ |Նորմա |
|_|_________________________________|______________________________|
|1|Արտաքին տեսք, գույն և հոտ |Թափանցիկ (թույլատրվում է թույլ|
| | |օպալեսցենցիա) անգույնից մինչև |
| | |բաց-դեղին գույնի, կիրառվող |
| | |բուրանյութի հոտով հեղուկ |
|__________________________________________________________________|
| Հեղուկի տեսքով |
|__________________________________________________________________|
|2|Դիդեցիլդիմեթիլամոնիումի քլորիդի | 0,35 +- 0,05 |
| |զանգվածային բաժին, % | |
|_|_________________________________|______________________________|
|3|N,N-բիս-(3-ամինոպրոպիլ) | 0,15 +- 0,03 |
| |դոդեցիլամինի զանգվածային բաժին, %| |
|_|_________________________________|______________________________|
|4|Պոլիհեքսամեթիլենբիգուանիդի | 0,25 +- 0,05 |
| |հիդրոքլորիդի զանգվածային բաժին, %| |
|__________________________________________________________________|
| Միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկների տեսքով |
|__________________________________________________________________|
| |Անձեռոցիկի չափսը, մմ. | |
| |. պոլիմերային տարայի և «դոյ-փակ»| 30-190 մմ (բարձրությամբ) x |
| | փաթեթի մեջ ........ | 30-190 մմ (լայնությամբ) |
| |. «ֆլոու-փակ» փաթեթի մեջ ...... | 150-240 մմ (բարձրությամբ) x |
| | | 150-180 մմ (լայնությամբ) |
| |. «սաշե» փաթեթի մեջ ........ | 60-190 մմ (բարձրությամբ) x |
| | | 30-190 մմ (լայնությամբ) |
| |. պոլիմերային նյութից փաթեթի մեջ | 200x300 (+-20) |
| | .......................... | |
|_|_________________________________|______________________________|
| |Անձեռոցիկների քանակը սպառողական | |
| |փաթեթի մեջ, հատ. | |
| |. պոլիմերային տարայի և «դոյ-փակ»| 30-300 |
| |փաթեթի մեջ ........ | |
| |. «ֆլոու-փակ» փաթեթի մեջ | 10-200 |
| |. «սաշե» փաթեթի մեջ | 1 |
| |. պոլիմերային նյութից փաթեթի մեջ | 1-100 |
| | .......................... | |
.__________________________________________________________________.