Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐ ...

 

 

040.0321.170600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2000 թվականի N 321

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից իրականացվող առևտրատնտեսական քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նշված բնագավառի օրենսդրության մասին տեղեկատվության փոխանակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետությունում առևտրի համաշխարհային կազմակերպության հետ տեղեկատվության ծանուցման կենտրոն» պետական հիմնարկ` հիմնադրի լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` լուծել «Հայաստանի Հանրապետությունում առևտրի համաշխարհային կազմակերպության հետ տեղեկատվության ծանուցման կենտրոն» պետական հիմնարկի առաջին երեք տարվա գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորման հարցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2000
N 321
Որոշում