ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2020 թվականի N 60-Ա
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ, ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ՆԵՐՍԵՍ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանի, Նիդերլանդների Թագավորության արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի, Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար ֆիլիպ Կուղվյողի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական Ներսես Զեյնալյանին 2020 թվականի փետրվարի 4-8-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա):
2. Ռուստամ Բադասյանի, Քրիստիննե Գրիգորյանի և Ներսես Զեյնալյանի` Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 21
Երևան