Սեղմել Esc փակելու համար:
«ԼՈՌՈՒ ՄԱՐԶ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼՈՌՈՒ ՄԱՐԶ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0322.170600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2000 թվականի N 322

 

i

«ԼՈՌՈՒ ՄԱՐԶ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 19-ի «Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման մասին» N 169 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լոռու մարզպետարանի «Լոռու մարզ» թերթի խմբագրություն» պետական հիմնարկը վերակազմավորել «Լոռու մարզ» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության:

2. «Լոռու մարզ» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2000
N 322
Որոշում