ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 2020 թվականի N 65-Ա
ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՎԻԵՆՆԱ) ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. «Ձեռնարկատիրական իրավունքի զարգացումները Հայաստանում, Վրաստանում, Հարավարևելյան Եվրոպայի երկրներում և Ընկերությունների վերաբերյալ եվրոպական մոդելային ակտ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին 2020 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 2-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա):
2. Ընդունել ի գիտություն, որ Ռաֆիկ Գրիգորյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման ճանապարհածախսի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Ռաֆիկ Գրիգորյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռաֆիկ Գրիգորյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 22
Երևան