Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻ ...

20.01.2024 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

27 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 56-Ն

«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 17.01.2024 թիվ 04-Ն որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ««Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» ձև 1-հանքջուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 05-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    Նախագահ`                     Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 56-Ն որոշման

Նկար

Բաժին 1. Հանքային ջրերի արդյունահանումը և ածխաթթու գազի կորզումը, հանքային ջրերի օգտագործումը, հեռացումը և կորուստն ըստ մարզերի և աղբյուրների

հազար մ3

._________________________________________________________________________.

|Մարզը|Հանքավայրի|Հորատանցքի|Ընդերքօգտագործման   |Փաստացի           |Հան- |

|     |անվանումը |անվանումը/|իրավունքով          |ծավալները         |քային|

|     |          |համարը    |տրամադրված պաշարների|                  |ջրերի|

|     |          |          |տարեկան ծավալները   |                  |ազատ |

|     |          |          |____________________|__________________|հոսքը|

|     |          |          |հանքային |ածխաթթու  |հանքային |ածխաթթու|     |

|     |          |          |ջրերի    |գազի      |ջրերի    |գազի    |     |

|     |          |          |արդյունա-|կորզման   |արդյունա-|կորզման |     |

|     |          |          |հանման   |          |հանման   |        |     |

|_____|__________|__________|_________|__________|_________|________|_____|

|  1  |    2     |    3     |    4    |    5     |    6    |   7    |  8  |

շարունակություն

._________________________________________________________________________.

|Հանքային ջրերի փաստացի օգտագործում|Փոխանցվել է|Հանքային ջրերի|Կորուստ    |

|__________________________________|այլ        |հեռացում      |           |

|ընդա-|այդ թվում` ըստ նպատակների   |կազմակեր-  |              |           |

|մենը |____________________________|պության    |______________|___________|

|     |շշա- |ածխա-|ածխա-|բու-|ռե-  |առանց      |ընդա-|որից`   |ընդա-|որից`|

|     |լցում|թթու |թթու |ժա- |կրեա-|օգտագործման|մենը |կոյուղու|մենը |արտա-|

|     |     |գազի |գազի |կան |ցիոն |           |     |համա-   |     |դրա- |

|     |     |կոր- |կոր- |    |     |           |     |կարգով  |     |կան  |

|     |     |զում |զում |    |     |           |     |        |     |     |

|     |     |     |համա-|    |     |           |     |        |     |     |

|     |     |     |լիր  |    |     |           |     |        |     |     |

|     |     |     |օգտա-|    |     |           |     |        |     |     |

|     |     |     |գոր- |    |     |           |     |        |     |     |

|     |     |     |ծու- |    |     |           |     |        |     |     |

|     |     |     |մից  |    |     |           |     |        |     |     |

|_____|_____|_____|_____|____|_____|___________|_____|________|_____|_____|

|  9  | 10  | 11  | 12  | 13 | 14  |    15     | 16  |   17   | 18  | 19  |

    Ղեկավար`  ___________________      ___________________

               (ազգանուն, անուն)        (ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)` ___________________ ___________________

                               (ազգանուն, անուն)    (ստորագրություն)

«___»____________20___թ.

(1-ին հավելվածը խմբ. 17.01.2024 թիվ 04-Ն որոշում)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 56-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ «ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հանքային ջուր արդյունահանող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` https://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 25-ը:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Սյունակ 1-ում լրացվում է մարզի անվանումը:

7. Սյունակ 2-ում լրացվում է հանքային ջրի հանքավայրի անվանումը:

8. Սյունակ 3-ում լրացվում է տվյալ հանքավայրում հաշվետու կազմակերպության կողմից շահագործվող հորատանցքի անվանումը (համարը):

9. Սյունակ 4-ում լրացվում են տվյալ հորատանցքի համար հանքային ջրերի արդյունահանման ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի:

10. Սյունակ 5-ում լրացվում են տվյալ հորատանցքի համար ածխաթթու գազի կորզման ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի:

11. Սյունակ 6-ում լրացվում են կազմակերպության կողմից հանքային ջրերի արդյունահանված փաստացի ծավալների վերաբերյալ ցուցանիշները:

12. Սյունակ 7-ում լրացվում են կազմակերպության կողմից ածխաթթու գազի կորզված փաստացի ծավալների վերաբերյալ ցուցանիշները:

13. Սյունակ 8-ում լրացվում են հանքային ջրերի ազատ հոսքի վերաբերյալ ցուցանիշներ, որը կարող է առաջանալ արդյունահանման ընթացքում: Սյունակ 8-ը հավասար է սյունակ 4-ի և սյունակ 6-ի տարբերությանը:

14. Սյունակ 9-ում լրացվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշներ, որից սյունակներ 10-14-ում առանձնացվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ նպատակների: Սյունակ 11-ում լրացվում է օգտագործված այն հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որը բացի ածխաթթու գազի կորզումից այլ նպատակի համար չի օգտագործվել: Սյունակ 12-ում լրացվում է ածխաթթու գազի կորզման համար օգտագործված այն հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որը համալիր (հաջորդական) ձևով օգտագործվում է նաև այլ նպատակների համար: Սյունակ 9-ում լրացվում է սյունակներ 10-11-ի և 13-14-ի ցուցանիշների հանրագումարը:

15. Սյունակ 15-ում լրացվում է այլ կազմակերպություններին առանց օգտագործման փոխանցված հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը:

16. Սյունակ 16-ում լրացվում է հեռացված հանքային ջրերի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որից սյունակ 17-ում` կոյուղու համակարգով հեռացվածը:

17. Սյունակ 18-ում լրացվում է հանքային ջրերի կորուստի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որից սյունակ 19-ում` շշալցման արտադրության ընթացքում առաջացած տեխնոլոգիական կորուստի վերաբերյալ ցուցանիշը (սյ. 18 = սյ. 6 - սյ. 9 - սյ. 15):

(2-րդ հավելվածը խմբ. 17.01.2024 թիվ 04-Ն որոշում)

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
27.12.2019
N 56-Ն
Որոշում