Սեղմել Esc փակելու համար:
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ...

10.10.2023 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

27 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 58-Ն

«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 04.10.2023 թիվ 22-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի փետրվարի 24-ի ««Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 210-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    Նախագահ`                     Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 58-Ն որոշման

(նկար)

Բաժին 1. Ընդհանուր տեղեկություններ

.____________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը               |Տողի  |Չափ-|Ընդա-|

|                                  |ծածկա-|ման |մենը |

|                                  |գիրը  |միա-|     |

|                                  |      |վորը|     |

|__________________________________|______|____|_____|

|                  Ա               |   Բ  |  Գ |  1  |

|__________________________________|______|____|_____|

|Ընդհանուր մակերեսը                |100   |հա  |     |

|__________________________________|______|____|_____|

|Կենդանիների համար նախատեսված      |105   |հա  |     |

|կառույցների մակերեսը, որից`       |      |    |     |

|__________________________________|______|____|_____|

|ձմեռման համար                     |105.1 |հա  |     |

|__________________________________|______|____|_____|

|Հիմնական աշխատողների թվաքանակը    |110   |մարդ|     |

|__________________________________|______|____|_____|

|Այցելուների թվաքանակը, նրանցից`   |115   |մարդ|     |

|__________________________________|______|____|_____|

|անվճար                            |115.1 |մարդ|     |

|__________________________________|______|____|_____|

|Իրականացված միջոցառումների քանակը |120   |միա-|     |

|                                  |      |վոր |     |

|__________________________________|______|____|_____|

|Էքսկուրսիաների քանակը, որից`      |125   |միա-|     |

|                                  |      |վոր |     |

|__________________________________|______|____|_____|

|դպրոցականների համար               |125.1 |միա-|     |

|                                  |      |վոր |     |

|__________________________________|______|____|_____|

|Էքսկուրսիաների մասնակիցների       |130   |մարդ|     |

|թվաքանակը, նրանցից`               |      |    |     |

|__________________________________|______|____|_____|

|դպրոցականների                     |130.1 |մարդ|     |

|__________________________________|______|____|_____|

|Էկոկրթության դասաժամերի քանակը,   |135   |միա-|     |

|դրանցում`                         |      |վոր |     |

|__________________________________|______|____|_____|

|ունկնդիրների թվաքանակը            |135.1 |մարդ|     |

.____________________________________________________.

Բաժին 2. Ցուցադրման ենթակա կենդանիների տեսակների ու նմուշների քանակը տարեվերջի դրությամբ և դրանց տարեկան շարժը

միավոր

.______________________________________________________________________

|Ցուցանիշի անվանումը|Տողի   |Տարեվերջին   |դրանցից` գրանցված          |

|                   |ծածկա- |առկա         |___________________________|

|                   |գիրը   |             |բնության     |Հայաստանի    |

|                   |       |             |պահպանության |Հանրապետու-  |

|                   |       |             |միջազգային   |թյան Կարմիր  |

|                   |       |             |միության     |գրքում       |

|                   |       |             |Կարմիր       |             |

|                   |       |             |ցուցակում    |             |

|___________________|_______|_____________|_____________|_____________|

|                   |       |տեսակ-|նմուշ-|տեսակ-|նմուշ-|տեսակ-|նմուշ-|

|                   |       |ների  |ների  |ների  |ների  |ների  |ների  |

|                   |       |քանակը|քանակը|քանակը|քանակը|քանակը|քանակը|

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|         Ա         |  Բ    |  1   |  2   |  3   |  4   |  5   |   6  |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|Ընդամենը,          |200    |      |      |      |      |      |      |

|(200.1+200.2+200.3+|       |      |      |      |      |      |      |

|200.4+200.5+200.6),|       |      |      |      |      |      |      |

|այդ թվում`         |       |      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|անողնաշար          |200.1  |      |      |      |      |      |      |

|կենդանիներ         |       |      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|ձկներ              |200.2  |      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|երկկենցաղներ       |200.3  |      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|սողուններ          |200.4  |      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|թռչուններ, դրանցից`|200.5  |      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|գիշատիչներ         |200.5.1|      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|կաթնասուններ,      |200.6  |      |      |      |      |      |      |

|այդ թվում`         |       |      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|գիշատիչներ         |200.6.1|      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|պրիմատներ          |00.6.2 |      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|սմբակավորներ       |200.6.3|      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|կնճիթավորներ       |200.6.4|      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|պարկավորներ        |200.6.5|      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|կրծողներ           |200.6.6|      |      |      |      |      |      |

|___________________|_______|______|______|______|______|______|______|

|այլ                |200.6.7|      |      |      |      |      |      |

.______________________________________________________________________

______________________________________________________________________.

|Շարժը հաշվետու տարում                                                |

|_____________________________________________________________________|

|ծնված        |ձեռքբերված   |այլ ելք      |անկում       |խոտանում     |

|             |             |             |             |             |

|             |             |             |             |             |

|             |             |             |             |             |

|             |             |             |             |             |

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|տեսակ-|նմուշ-|տեսակ-|նմուշ-|տեսակ-|նմուշ-|տեսակ-|նմուշ-|տեսակ-|նմուշ-|

|ների  |ների  |ների  |ների  |ների  |ների  |ների  |ների  |ների  |ների  |

|քանակը|քանակը|քանակը|քանակը|քանակը|քանակը|քանակը|քանակը|քանակը|քանակը|

|______|______|______|______|______|______|______|______|______|______|

|  7   |  8   |  9   |  10  |   11 |  12  |  13  |  14  |  15  |  16  |

|______|______|______|______|______|______|______|______|______|______|

|      |      |      |      |      |      |      |      |      |      |

Բաժին 3. Ֆինանսական միջոցների մուտքերը

հազ. դրամ

._______________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                 |Տողի   |Ֆինանսական|

|                                    |ծածկա- |միջոցների |

|                                    |գիրը   |մուտքեր   |

|____________________________________|_______|__________|

|                Ա                   |   Բ   |     1    |

|____________________________________|_______|__________|

|Ընդամենը, այդ թվում`                |300    |          |

|____________________________________|_______|__________|

|ՀՀ բյուջեից (պետական, համայնքային)  |300.1  |          |

|____________________________________|_______|__________|

|բնակչությանը մատուցված վճարովի      |300.2  |          |

|ծառայություններից, որից`            |       |          |

|____________________________________|_______|__________|

|մուտքի վճարումներից                 |300.2.1|          |

|____________________________________|_______|__________|

|նվիրատվություններից                 |300.3  |          |

|____________________________________|_______|__________|

|նյութական ակտիվների օտարումից, որից`|300.4  |          |

|____________________________________|_______|__________|

|հիմնական                            |300.4.1|          |

|____________________________________|_______|__________|

|այլ                                 |300.5  |          |

._______________________________________________________.

Բաժին 4. Ֆինանսական ծախսերը

հազ. դրամ

._______________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                 |Տողի   |Ֆինանսական|

|                                    |ծածկա- |ծախսեր    |

|                                    |գիրը   |          |

|____________________________________|_______|__________|

|                Ա                   |   Բ   |     1    |

|____________________________________|_______|__________|

|Ընդամենը, այդ թվում`                |400    |          |

|____________________________________|_______|__________|

|նյութական ծախսեր                    |400.1  |          |

|____________________________________|_______|__________|

|ոչ նյութական ծառայությունների       |400.2  |          |

|վճարումներ, որից`                   |       |          |

|____________________________________|_______|__________|

|գիտահետազոտական և  փորձարարական     |400.2.1|          |

|____________________________________|_______|__________|

|գործուղման ծախսեր                   |400.3  |          |

|____________________________________|_______|__________|

|աշխատավարձ և  դրան հավասարեցված այլ |400.4  |          |

|վճարումներ                          |       |          |

|____________________________________|_______|__________|

|հիմնավերանորոգման, սարքավորումների  |400.5  |          |

|և  գույքի ձեռքբերման, որից`         |       |          |

|____________________________________|_______|__________|

|կենդանիների ձեռքբերման              |400.5.1|          |

|____________________________________|_______|__________|

|այլ                                 |400.6  |          |

._______________________________________________________.

Ղեկավար` _____________________________  ____________________________

                 (Ազգանուն, անուն)                (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)` __________________  _____________________

                              (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

«___ «____________20___թ.

(1-ին հավելվածը խմբ. 04.10.2023 թիվ 22-Ն որոշում)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 58-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ «ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են կենդանաբանական այգու գործունեություն իրականացնող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Հաշվետվության Բաժին 1-ի «100» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգու ամբողջ տարածքի մակերեսը, իսկ կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը` «105» ծածկագրով տողում, որից էլ առանձնացվում է կենդանիների ձմեռման համար նախատեսված կառույցների մակերեսը:

7. «110» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգու հիմնական հաստիքային աշխատողների թվաքանակը:

8. «115» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգի այցելած մարդկանց թվաքանակը, նրանցից առանձնացվում է անվճար այցելուների թվաքանակը:

9. «120» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգում հաշվետու տարում իրականացված միջոցառումների քանակը:

10. «125» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում ինչպես կենդանաբանական այգու կազմակերպած, այնպես էլ կենդանաբանական այգու աշխատակազմի օժանդակությամբ այլ կառույցների կողմից իրականացված էքսկուրսիաների քանակը, որից առանձնացվում են դպրոցականների համար կազմակերպած էքսկուրսիաները:

11. «130» ծածկագրով տողում լրացվում է էքսկուրսիաներին մասնակցած մարդկանց թվաքանակը, նրանցից առանձնացվում է դպրոցականների թվաքանակը:

12. «135» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգու կազմակերպած էկոկրթության դասաժամերի քանակը, իսկ դրանցում ունկնդիրների թվաքանակը լրացվում է «135.1» ծածկագրով տողում:

13. Հաշվետվության Բաժին 2-ում լրացվում է կենդանաբանական այգու ցուցադրման ենթակա կենդանիների քանակն ըստ տեսակների, որտեղ չի հաշվառվում կերի համար նախատեսված կենդանիների բուծումը: «200» ծածկագրով տողը «200.1»-»200.6» ծածկագրերով տողերի հանրագումարն է, իսկ «200.6» ծածկագրով տողը` «200.6.1»-»200.6.7» ծածկագրերով տողերի հանրագումարը:

14. Կենդանաբանական այգում տարեվերջի դրությամբ առկա կենդանիների տեսակները և դրանց նմուշների քանակը լրացվում է սյունակներ 1-ում և 2-ում, որոնցից առանձնացվում են բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված (սյունակներ 3, 4) և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված (սյունակներ 5, 6) տեսակները և դրանց նմուշների քանակը:

15. Կենդանիների շարժը հաշվետու տարում` ծնված, ձեռք բերված, այլ ելք, անկում և խոտանում, ըստ տեսակների և դրանց նմուշների քանակի լրացվում է սյունակներ 7-16-ում: Կենդանիների տեսակների և նմուշների քանակը իրարից անկախ ցուցիչներ են:

16. Հաշվետվության Բաժին 3-ի և 4-ի ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը: Ընթացիկ տարվա ֆինանսական միջոցների մուտքերի մասին տվյալները լրացվում են «300»-»300.5» ծածկագրերով տողերում:

17. Բաժին 4-ի «400» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր»` «400.1» ծածկագրով տողում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը.

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ»` «400.2» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն.

3) «գործուղման ծախսեր»` «400.3» ծածկագրով տողում լրացվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները.

4) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»` «400.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:

5) «400.5» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգու կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և հիմնավերանորոգման, կենդանիների ձեռք բերման ծախսերը.

6) սույն հրահանգի 17-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում է «400.6» ծածկագրով տողում:

(2-րդ հավելվածը խմբ. 04.10.2023 թիվ 22-Ն որոշում)

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
27.12.2019
N 58-Ն
Որոշում