i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
31 հուլիսի 2019 թվականի N 2098-Լ
«ՍՏԵՐԻՀԵՆԴ ՊԼՅՈՒՍ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի հավելվածի 20-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` «Ստերիհենդ պլյուս» ախտահանիչ միջոցի (մաշկային հականեխիչի) կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2019 թ. հուլիսի 31-ի
N 2098-Լ հրամանի
ՀՐԱՀԱՆԳ
«ՍՏԵՐԻՀԵՆԴ ՊԼՅՈՒՍ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Ստերիհենդ պլյուս» ախտահանիչ միջոցը (մաշկային հականեխիչ) (այսուհետ` միջոց) իրենից ներկայացնում է օգտագործման համար պատրաստ թափանցիկ (թույլատրվում է թեթև օպալեսցենցիա) անգույն սպիրտի և օգտագործվող բուրանյութի բնորոշ հոտով հեղուկ:
2. Որպես ազդող նյութ` պարունակում է պրոպիլային սպիրտ (1-պրոպանոլ)` զանգվածի 50.0%, իզոպրոպիլային սպիրտ (2-պրոպանոլ)` 25.0%, քլորհեքսիդինի բիգլյուկոնատ` 0.5%, ինչպես նաև օժանդակ բաղադրիչներ, այդ թվում` մաշկը խոնավացնող և խնամող բաղադրիչներ և ջուր:
3. Միջոցի պիտանելիության ժամկետը 6 տարի է` արտադրողի փակ փաթեթավորմամբ, պահման պայմանների պահպանման դեպքում:
4. Միջոցն օժտված է հակամանրէային ակտիվությամբ գրամբացասական և գրամդրական մանրէների (այդ թվում` աղիքային վարակների հարուցիչների` Escherichia coli, Salmonella spp, տուբերկուլյոզի` թեստավորված Mycobacterium terrae-ի վրա, ներհիվանդանոցային վարակների, ներառյալ` Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus), վիրուսների (այդ թվում` պոլիոմիելիտի, ընդերային և արտաընդերային հեպատիտների, ՄԻԱՎ-վարակի, Կոքսակի էնտերովիրուսների, ECHO, ռոտավիրուսների, ադենովիրուսների, ռինովիրուսների, գրիպի, այդ թվում` A տեսակի (H1N1, H5N1 և այլ), պարագրիպի, կարմրուկի, սուր շնչառական վիրուսային վարակների հարուցիչների, «ատիպիկ թոքաբորբի» (SARS), հերպեսի, ցիտոմեգալովիրուսային վարակի, Էբոլայի վիրուսի և այլն), Կանդիդա և Տրիխոֆիտոն տեսակի ախտածին սնկերի նկատմամբ: Միջոցն օժտված է երկարատև ազդեցությամբ` 3 ժամից ոչ պակաս տևողությամբ:
5. Միջոցն ըստ սուր թունավորության չափանիշների, ստամոքսի մեջ և մաշկի վրա լցվելիս, համաձայն ԳՕՍՏ 12.1.007-76-ի, պատկանում է քիչ վտանգավոր նյութերի 4-րդ դասին, որովայնի մեջ ներմուծելիս պատկանում է քիչ վտանգավոր նյութերի 4-րդ դասին (ըստ Կ.Կ.Սիդորովի դասակարգման): Միջոցի տեղային գրգռող, մաշկային-ռեզորբտիվ և գերզգայունացնող հատկությունները արտահայտված չեն: Միջոցն ունի չափավոր գրգռիչ ազդեցություն աչքի լորձաթաղանթի վրա: Հագեցնող խտություններով ներշնչական (ինհալյացիոն) ազդեցության ժամանակ միջոցը պատկանում է բարձր վտանգավորության նյութերի 2-րդ դասին ըստ ցնդելիության աստիճանի, իսկ ըստ սուր և ենթասուր թունավոր ազդեցության գոտիների գոլորշիների տեսքով և գոլորշիների և աէրոզոլի խառնուրդի տեսքով միջոցը պատկանում է քիչ վտանգավոր նյութերի 4-րդ դասին:
6. Աշխատանքային գոտու օդի մեջ սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ),
1) պրոպիլային սպիրտի (1-պրոպանոլ)` 10 մգ/մ3 (գոլորշիներ, վտանգավորության 3-րդ դաս),
2) իզոպրոպիլային սպիրտի (2-պրոպանոլ)` 10 մգ/մ3 (գոլորշիներ, վտանգավորության 3-րդ դաս):
7. Միջոցը նախատեսված է օգտագործման համար որպես մաշկային հականեխիչ.
1) Տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` ԲԿ) (այդ թվում վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբարձա-գինեկոլոգիական և այլ) վիրաբույժների, վիրահատող բուժանձնակազմի ձեռքերի մշակման համար,
2) Ծննդատներում, մանկաբարձական ստացիոնարներում, ինչպես նաև նեոնատոլոգիական և արտամարմնային բեղմնավորման բաժանմունքներում վիրահատություններին մասնակցող, ծննդաբերությունն ընդունող և նորածինների հետ շփում ունեցող բուժանձնակազմի ձեռքերի մշակման համար,
3) ատամնաբուժական կլինիկաների և բաժանմունքների բուժանձնակազմի ձեռքերի մշակման համար,
4) կաթետերների տեղադրումից, հոդերի պունկցիաներից, ծակում, հատում բիոպսիա անելուց առաջ մաշկի մշակման համար,
5) արյան փոխներարկման կայաններում և այլուր` դոնորների արմնկային ծալքի մշակման համար,
6) Բժշկական կազմակերպություններում, շտապօգնության մեքենաներում տեղափոխելիս, վարակի օջախներում, արտակարգ իրավիճակների գոտիներում վիրահատական և ներարկումային (այդ թվում` պատվաստանյութ ներարկելուց առաջ) դաշտերի մաշկի մշակման համար,
7) Բժշկական կազմակերպությունների, սանիտարական տրանսպորտում, շտապ և անհետաձգելի բուժօգնության կայանների բուժանձնակազմի, լաբորատորիաների (այդ թվում` մանրէաբանական, սնկաբանական, վիրուսաբանական, իմունաբանական, կլինիկական, քրեագիտական և այլ), դոնորական կետերի, արյան փոխներարկման կետերի, բուժսանմասերի, դեղատների և դեղատնային կազմակերպությունների աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման համար,
8) կրթության, մշակույթի և սպորտի, այդ թվում` մանկական նախադպրոցական, դպրոցական հաստատությունների (ներառյալ` առողջարանային կազմակերպությունների, ճամբարների, տուն-ինտերնատների, ապաստարանների և այլն), սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (տարեցների, հաշմանդամների տների և այլ), առողջարանակուրորտային բուժման և հանգստի հաստատություններում (պանսիոնատների, սանատորիաների, հանգստյան տների և այլ) բուժաշխատողների ձեռքերի հիգիենիկ մշակման համար,
9) օծանելիքակոսմետիկական, դեղագործական, կենսատեխնոլոգիական և մանրէաբանական հաստատությունների, արտակարգ իրավիճակների գոտիներում, սպասարկման ոլորտի օբյեկտների (այդ թվում` վարսահարդարման, կոսմետոլոգիական, գեղեցկության, ՍՊԱ-սրահների, բաղնիքա-լվացքատնային համալիրների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և այլն), ծիսական և թաղման ծառայություններ տրամադրող ծառայությունների օբյեկտներում, դիահերձարանի, հասարակական տրանսպորտի, հասարակական սննդի, կաթնախոհանոցների, շուկաների, սննդի և մշակող արդյունաբերության, թռչնաբուծական, անասնաբուծական, խոզաբուծական և գազանաբուծական տնտեսությունների, առևտրի կազմակերպությունների աշխատակիցների (այդ թվում` գանձապահների և թղթադրամների հետ շփվող այլ անձանց) ձեռքերի հիգիենիկ մշակման համար,
10) ոտնաթաթերի կանխարգելիչ ախտահանման համար,
11) բուժանձնակազմի ձեռքերին հագցված, այդ թվում` ձեռնոցների վրա վարակիչ նյութի ընկնելու դեպքում, բժշկական թափոնների հավաքման ժամանակ, ձեռնոցների (լատեքսից, նեոպրենից, նիտրիլից և քիմիական նյութերի ազդեցության հանդեպ կայուն այլ նյութերից) վարակազերծման համար,
12) ձեռքերի, ներարկային դաշտի մաշկի, բնակչության կողմից կենցաղում ոտնաթաթերի հիգիենիկ մշակման համար:
8. Միջոցը նախատեսված է օգտագործման համար որպես ախտահանիչ` սպիրտների ազդեցության նկատմամբ կայուն մակերեսների արագ ախտահանում և չորացում պահանջող դեպքերում, տարբեր ուղղվածության ԲԿ-ներում, այդ թվում` ատամնաբուժական կաբինետներում, ընդունարաններում, վերակենդանացման, վիրահատական, ակնաբուժական, մանկական ստացիոնարներում, ծննդատներում և մանկաբարձական կլինիկաներում (ներառյալ` նեոնատոլոգիական բաժանմունքները, նորածինների պալատները, արտամարմնային բեղմնավորման բաժանմունքները), վիրակապարաններում, զննման սենյակներում, ամբուլատոր ընդունելության կաբինետներում, արյան փոխներարկման կայաններում, վարակի օջախներում, մեկուսարաններում, բոքսերում, ախտորոշիչ, կլինիկական, միկրոկենսաբանական և այլ լաբորատորիաներում, շտապ բուժօգնության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների մեքենաներում, սանիտարական տրանսպորտում, մանկական նախադպրոցական, դպրոցական հաստատություններում, քիմիա-դեղագործական և կենսատեխնոլոգիական արդյունաբերության ձեռնարկություններում, հասարակական սննդի և առևտրի, սննդի և մշակող արդյունաբերությունում, անասնաբուժական կազմակերպություններում, սպասարկման ոլորտի օբյեկտներում (վարսահարդարման, մերսման և կոսմետիկ սրահներում, գեղեցկության սրահներում, հյուրանոցներում, հանրակացարաններում, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, լվացքատներում, դիահերձարանում և այլ), սպորտա-առողջարանային նշանակության օբյեկտներում (լողավազան, բաղնիք, շոգեբաղնիք և այլն)` էքսպրես-ախտահանման նպատակով.
1) սենքերում ոչ մեծ մակերեսով կոշտ, դժվար հասանելի մակերեսների (հատակ, պատեր և այլ),
2) կահավորանքի պարագաների (այդ թվում` վիրահատարանների, մանրէասպան լամպերի և այլ լուսավորող սարքավորումների), կոշտ կահույքի (այդ թվում` վիրահատարանների, գործողությունների սենյակի, բարուրասեղանների, ծնարանների, միջամտությունների սենյակի, հերձման սեղանների, գինեկոլոգիական և ատամնաբուժական բազկաթոռների, մահճակալների և այլն), սայլակների և պատգարակների, գլխակալերի և արմնկակալերի, բռնատեղերի, դռների և լուսամուտների բռնակների, հեռախոսային ապարատների, մոնիտորների, համակարգչային ստեղնաշարերի և այլ գրասենյակային տեխնիկայի (բացառությամբ հեղուկ բյուրեղային էկրանների) մակերեսների,
3) բժշկական սարքերի և ապարատների ֆիզիոթերապևտիկ, ախտորոշիչ սարքավորումների, որոնք նախատեսված չեն ինվազիվ միջամտությունների համար և չեն շփվում անմիջականորեն հիվանդի լորձաթաղանթի հետ (ՈՒՁՀ տվիչներ, մամոգրաֆներ, կարդիոէլեկտրոդներ և այլ), ատամնաբուժական ծայրակալների, ֆոնենդոսկոպների և ստետոսկոպների արտաքին մակերեսների,
4) ոչ ծակոտկեն նյութերից պարզ ձևի առարկաների, որոնք չունեն անհասանելի խոռոչներ և խողովակներ` հիվանդի խնամքի պարագաների (ջերմաչափ, պետքանոթ, տակդիր մոմլաթ, ջեռակ և այլն),
5) պլաստիկից և ռետինից կոշիկների ներքին մակերեսների,
6) բնակչության կողմից կենցաղում առօրյա առարկաների, սենքերում ոչ մեծ մակերեսով կոշտ, դժվար հասանելի մակերեսների:
2. ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄ
9. Ձեռքերի հիգիենիկ մշակում: Չոր ձեռքերին (առանց նախնական` ջրով և օճառով լվացման) լցնում են միջոց 3 մլ ոչ պակաս և տրորում են այն մաշկին, մինչև վերջինիս չորանալը, սակայն առնվազն 30 վայրկյան, հատուկ ուշադրություն դարձնելով մատների ծայրերի, եղունգների շուրջ, մատների արանքի մաշկի մշակմանը: Վիրուսային վարակների կանխարգելման համար իրականացնում են մեկանգամյա մշակում, մշակման ժամանակը` առնվազն 1 րոպե: Տուբերկուլյոզի կանխարգելման համար իրականացնում են երկանգամյա մշակում, ամեն անգամ օգտագործելով 3 մլ-ից ոչ պակաս քանակության միջոց, մշակման ընդհանուր ժամանակը` 2 րոպեից ոչ պակաս:
10. Վիրաբույժների, վիրահատություններին, ծննդաբերության ընդունմանը մասնակցող այլ անձանց ձեռքերի մշակում: Նախքան միջոցի կիրառումը ձեռքերի դաստակներն ու նախաբազուկները նախապես 2 րոպե մանրակրկիտ լվանում են հոսող տաք ջրով և օճառով (օրինակ` «Դեզիսոֆտ» կամ «Դեզիկվարտ»), չորացնում են մանրէազերծ թանզիվե անձեռոցիկով: Այնուհետև միջոցը լցնում են չոր ձեռքերի վրա մի քանի չափաբաժնով (2-3 մլ), մշակումն իրականացնում են` պահպանելով ձեռքերի մաշկը խոնավ վիճակում, ներմերսելով ամեն չափաբաժինն երկու ձեռքերի դաստակների մաշկի մեջ մինչև ամբողջովին չորանալը: Մշակման ընդհանուր ժամանակը` 3 րոպե է: Մանրէազերծ ձեռնոցները հագցնում են ձեռքերին միջոցի ամբողջովին չորացումից հետո:
11. Վիրահատական դաշտի մաշկի, դոնորների արմնկային ծալքի մշակում, մաշկի մշակում կաթետերի տեղադրումից և հոդի պունկցիայից առաջ: Մաշկը երկու անգամ մշակում են միջոցով առատորեն թրջված մանրէազերծ թանզիվե առանձին խծուծներով: Մշակումն ավարտելուց հետո պահաժամ` 2 րոպե: Վիրահատության նախօրեին հիվանդն ընդունում է ցնցուղ (լոգանք), փոխում է սպիտակեղենը:
12. Ներարկման դաշտի մաշկի մշակում: Մաշկը շփում են միջոցով առատորեն թրջված մանրէազերծ բամբակյա խծուծով: Մշակումն ավարտելուց հետո պահաժամ` 30 վայրկյան:
13. Ոտնաթաթերի կանխարգելիչ մշակում: Միջոցով առատորեն թրջված (3 մլ-ից ոչ պակաս) անձեռոցիկով կամ բամբակյա խծուծով մանրակրկիտ շփում են յուրաքանչյուր ոտնաթաթի մաշկի մշակումից հետո պահաժամ` 1 րոպեից ոչ պակաս: Լողավազան, սաունա, ցնցուղարան և այլն հաճախելուց հետո, սնկերով մաշկի սերմնավորվելու կասկածի դեպքում ախտահանիչ պահաժամը երկարաձգել մինչև 2 րոպե:
14. Ձեռնոցների մշակում: Բուժանձնակազմի ձեռքերին հագցրած ձեռնոցների մակերեսի վարակազերծման համար ձեռքի սեղմված ձեռնոցով ձեռքերի մեջ լցնում են 2.5 մլ միջոց: Այնուհետև 15 վայրկյան միջոցի այդ չափաբաժնով շփում են երկու ձեռքերի ձեռնոցների մակերեսը, իրականացնելով ձեռքերի այնպիսի շարժումներ, ինչպիսիք իրականացնում են հականեխիչով ձեռքերի մշակման ժամանակ: Այնուհետև իրականացնում են նույն գործողությունը, լցնելով 2.5 մլ միջոց երկրորդ ձեռքի ձեռնոցով ափի մեջ: Մշակման ընդհանուր ժամանակը` 30 վայրկյան է: Ախտահանիչ պահաժամ` 5 րոպե:
15. Արտաթորանքներով, արյունով և այլնով ձեռնոցների աղտոտման դեպքում դրանց հանելու ժամանակ ձեռքերի աղտոտումից խուսափելու համար անհրաժեշտ է աղտոտվածությունը հեռացնել միջոցով առատորեն թրջված բամբակյա խծուծով, այնուհետև իրականացնել ձեռնոցների մշակումն այնպես, ինչպես նշված է վերևում: Միջոցով ձեռնոցների մշակումն իրականացնելուց հետո դրանք հանվում են ձեռքերից և ուղարկվում օգտահանման, այնուհետև իրականացնել ձեռքերի հիգիենիկ մշակում:
16. Ոչ մեծ չափի կոշտ մակերեսների և սենքերում կահավորանքի պարագաների ախտահանումն իրականացվում է շփման կամ ոռոգման եղանակով` 50 մլ/մ2 ծախսի նորմայով: Մշակման համար առավելագույն թույլատրելի մակերեսը չպետք է գերազանցի սենքի ընդհանուր մակերեսի 1/10-ը (օրինակ` 10 մ2 սենքում ախտահանման մակերեսը պետք է լինի 1 մ2 ոչ ավել): Մակերեսները, կահավորանքի առարկաները շփում են միջոցով առատորեն թրջված անձեռոցիկով կամ ոռոգում են միջոցով` ըստ սույն հրահանգի Աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմների:
17. Խորհուրդ չի տրվում միջոցն օգտագործել ցածրակարգ կամ սպիրտալուծվող ներկերով և լաքերով պատված, օրգանական (ակրիլային) ապակուց և սպիրտի ազդեցությանը ոչ կայուն այլ նյութերից մակերեսների մշակման համար: Կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում ստուգել միջոցի ազդեցությունը մակերեսի ոչ մեծ և քիչ տեսանելի հատվածում:
18. Մշակվող մակերեսների վրա կենսաբանական աղտոտման (օրգանական և այլ) առկայության դեպքում անհրաժեշտ է միջոցով թրջված մեկ անձեռոցիկով հեռացնել աղտոտվածությունը, իսկ միջոցով թրջված մեկ այլ անձեռոցիկով իրականացնել կրկնակի մշակում` ըստ սույն հրահանգի Աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմների: Անձեռոցիկները նետում են բժշկական թափոնների համար տարողության մեջ` հետագա օգտահանման համար:
19. Բժշկական սարքերի, ապարատների, ֆիզիոթերապևտիկ սարքավորումների, ախտորոշիչ սարքավորումների արտաքին մակերեսների, որոնք նախատեսված չեն ինվազիվ միջամտությունների համար և անմիջականորեն չեն շփվում պացիենտի լորձաթաղանթի հետ (ՈՒՁՀ տվիչներ, մամոգրաֆներ, կարդիոէլեկտրոդներ և այլ), ատամնաբուժական ծայրակալների, ֆոնենդոսկոպների և ստետոսկոպների արտաքին մակերեսների մշակումն իրականացվում է երկանգամյա շփման եղանակով: Ախտահանման ռեժիմները ներկայացված են սույն հրահանգի Աղյուսակ 1-ում:
20. Ոչ ծակոտկեն, հարթ նյութերից (տակդիր մոմլաթներ, ջեռակներ և այլն) հիվանդների խնամքի պարագաները երկու անգամ շփում են միջոցով առատորեն թրջված անձեռոցիկով` ըստ սույն հրահանգի Աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմների:
21. Կոշիկների ախտահանում: Կոշիկների ներքին մակերեսը երկու անգամ` 5 րոպե ընդմիջումով, շփում են միջոցով առատորեն թրջված առանձին անձեռոցիկներով` օգտագործելով մեկ զույգ կոշիկներին յուրաքանչյուր մշակման համար երկուական անձեռոցիկ: Ախտահանման ընդհանուր պահաժամը` 10 րոպե:
22. Վարսավիրանոցներում, բաղնիքներում, շոգեբաղնիքներում, լողավազաններում, սպորտային համալիրներում, կոսմետիկ սրահներում օբյեկտների ախտահանումն իրականացնում են սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված դերմատոֆիտիաների ժամանակ առաջարկվող ռեժիմներին համապատասխան:
Աղյուսակ 1
Միջոցով տարբեր մակերեսների ախտահանման ռեժիմներ
._____________________________________________________________________.
|Ախտահանման օբյեկտ |Վարակի տեսակ |Ախտա- |Մշակման|
| | |հանման |եղանակ |
| | |ժամանակ,| |
| | |րոպե | |
|_______________________|____________________________|________|_______|
|Ոչ մեծ չափերի սենքերի |Մանրէային (բացառությամբ | 1 | |
|մակերեսներ, կահավորանքի|տուբերկուլյոզի) | | |
|պարագաներ, կոշտ |____________________________|________| |
|կահույք, սանիտարական |Մանրէային (բացառությամբ | 3 | |
|տրանսպորտի օբյեկտներ |տուբերկուլյոզի), վիրուսային | | |
|և այլն |և սնկային (կանդիդոզներ) | | |
| |____________________________|________| |
| |Մանրէային (բացառությամբ | 5 |Շփում, |
| |տուբերկուլյոզի), վիրուսային | |ոռոգում|
| |և սնկային (կանդիդոզներ, | | |
| |դերմատոֆիտիաներ) | | |
| |____________________________|________| |
| |Մանրէային (ներառյալ | 10 | |
| |տուբերկուլյոզը *), | | |
| |վիրուսային և սնկային | | |
| |(կանդիդոզներ, | | |
| |դերմատոֆիտիաներ) | | |
|_______________________|____________________________|________|_______|
|Բժշկական սարքերի, |Մանրէային (բացառությամբ | 5 |Կրկնակի|
|սարքավորումների |տուբերկուլյոզի), վիրուսային | |շփում |
|մակերեսներ (ՈՒՁՀ |և սնկային (կանդիդոզներ, | | |
|տվիչներ, մամոգրաֆներ, |դերմատոֆիտիաներ) | | |
|ֆիզիոթերապևտիկ |____________________________|________|_______|
|սարքավորումներ, |Մանրէային (ներառյալ | 10 |Կրկնակի|
|ֆոնենդոսկոպներ, |տուբերկուլյոզը *), | |շփում |
|ստեթոսկոպներ և այլն) |վիրուսային և սնկային | |(5 րոպե|
| |(կանդիդոզներ, | |ընդմի- |
| |դերմատոֆիտիաներ) | |ջումով)|
|_______________________|____________________________|________|_______|
|Ոչ ծակոտկեն նյութերից |Մանրէային (բացառությամբ | 5 |Կրկնակի|
|(տակդիր մոմլաթներ, |տուբերկուլյոզի), վիրուսային | |շփում |
|ջեռակներ և այլն) |և սնկային (կանդիդոզներ, | | |
|հիվանդների խնամքի |դերմատոֆիտիաներ) | | |
|պարագաներ |____________________________|________|_______|
| |Մանրէային (ներառյալ | 10 |Կրկնակի|
| |տուբերկուլյոզի *), | |շփում |
| |վիրուսային և սնկային | |(5 րոպե|
| |(կանդիդոզներ, | |ընդմի- |
| |դերմատոֆիտիաներ) | |ջումով)|
._____________________________________________________________________.
* Թեստավորված է Mycobacterium terrae թեստ-շտամի վրա:
3. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
23. Միջոցը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
24. Խուսափել միջոցը աչքերի մեջ, շնչառական ուղիներ և վնասված մաշկին լցվելուց:
25. Չլցնել վերքերին և լորձաթաղանթներին:
26. Ոչ մեծ մակերեսների մշակումը շփման եղանակով կիրառման առաջարկվող ռեժիմում կարելի է իրականացնել առանց շնչառական օրգանների անհատական պաշտպանական միջոցների և հիվանդների ներկայությամբ: Ոչ մեծ մակերեսների մշակումը ոռոգման եղանակով կիրառման առաջարկվող ռեժիմում կարելի է իրականացնել առանց շնչառական օրգանների անհատական պաշտպանական միջոցների, բայց հիվանդների բացակայությամբ:
27. Դյուրավառ է: Չթույլատրել շփում բաց կրակի և միացրած տաքացուցիչ սարքերի հետ: Օգտագործման ժամանակ չծխել:
28. Չօգտագործել պիտանելիության ժամկետն սպառվելուց հետո:
4. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
29. Աչքերի մեջ միջոցի պատահական լցվելու ժամանակ դրանք առատորեն լվանալ հոսող ջրով և կաթեցնել 1-2 կաթիլ նատրիումի սուլֆացիլի 30% լուծույթ: Անհրաժեշտության դեպքում դիմել ակնաբույժի:
30. Մաշկի վրա գրգռվածության, ցանի հայտնվելու դեպքում` միջոցի օգտագործումը դադարեցնել, ձեռքերը լվանալ ջրով և օճառով:
31. Միջոցի պատահական կուլ տալու դեպքում ստամոքսը լվանալ ջրի մեծ քանակությամբ` առաջացնելով փսխում: Այնուհետև ընդունել ադսորբենտներ` ակտիվացված ածուխ (10-12 մանրացված հաբ), մագնեզիումի օքսիդ (1-2 ճաշի գդալ 1 բաժակ ջրին): Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
32. Շնչառական օրգանների գրգռման նշանների հայտնվելու դեպքում անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքը միջոցի հետ, տուժածին անհապաղ դուրս հանել մաքուր օդի կամ այլ սենք, իսկ սենքը օդափոխել: Տալ տաք ըմպելիք: Բերանը և քիթըմպանը ողողել ջրով: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
5. ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ
33. Միջոցն արտադրվում է 0.05-ից մինչև 1 դմ3 տարողությամբ պոլիմերային նյութերից պատրաստված սրվակների (գլխադիր-փոշեցրիչով կամ առանց), 2,5-ից մինչև 20 դմ3 տարողությամբ պոլիմերային կանիստրների, ինչպես նաև ցանկացած այլ` սպառողի համար ընդունելի տարողության մեջ, որը համապատասխանում է գործող նորմատիվային փաստաթղթերին և ապահովում է արտադրանքի պահպանվածությունը պիտանելիության ամբողջ ժամկետի ընթացքում:
34. Միջոցի փոխադրումը թույլատրվում է տրանսպորտի բոլոր միջոցներով` համաձայն դյուրավառ հեղուկների փոխադրման կանոնների, որոնք գործում են տրանսպորտի այդ միջոցների համար և երաշխավորում են միջոցի և տարողության պահպանվածությունը:
35. Միջոցը պահպանում են փակ, արտադրողի բնօրինակ տարողության մեջ` համաձայն դյուրավառ հեղուկների պահման կանոնների, դեղամիջոցներից առանձին, երեխաների համար անհասանելի տեղերում, ծածկ ունեցող օդափոխվող պահեստային սենքերում, +30oC-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում` տաքացուցիչ սարքերից առնվազն 1 մ հեռավորության վրա, բաց կրակից և արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից հեռու:
36. Վթարային իրավիճակում (սպառողական փաթեթավորման ամբողջականության խախտման և միջոցի հանկարծակի մեծ քանակությամբ թափվելու դեպքում) վրան լցվում է ավազ կամ հող (չօգտագործել այրվող նյութեր, օրինակ` թեփ, տաշեղ), հավաքել կափարիչով տարայի մեջ հետագա օգտահանման համար: Հավաքելու ժամանակ օգտագործել անհատական պաշտպանական զգեստ, ճտքակոշիկներ, ռետինե կամ պոլիէթիլենային ձեռնոցներ, շնչառական օրգանների պաշտպանության համար` ՌՊԳ-67 կամ ՌՈՒ-60M տեսակի ունիվերսալ ռեսպիրատորներ A մակնիշի պատրոնով, կամ արդյունաբերական հակագազ:
37. Շրջակա միջավայրի պահպանման միջոցներ` չթույլատրել չնոսրացված պատրաստուկի ընկնելը կենցաղային մակերեսային կամ ստորգետնյա կեղտաջրեր: Նոսրացնել ջրի մեծ քանակությամբ:
6. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
38. Որակի ցուցանիշներով միջոցը պետք է համապատասխանի սույն հրահանգի աղյուսակ 2-ում ներկայացված նորմաներին:
Աղյուսակ 2
._____________________________________________________________________.
| |Ցուցանիշի անվանում |Նորմա |
|_|_______________________________|___________________________________|
|1|Արտաքին տեսք, գույն և հոտ |Թափանցիկ (թույլատրվում է թեթև |
| | |օպալեսցենցիա) անգույն հեղուկ սպիրտի|
| | |և օգտագործվող բուրանյութի բնորոշ |
| | |հոտով |
|_|_______________________________|___________________________________|
|2|Պրոպիլային սպիրտի (1-պրոպանոլ) | 47.0 - 53.0 |
| |զանգվածային բաժին, % | |
|_|_______________________________|___________________________________|
|3|Իզոպրոպիլային սպիրտի | 23.0 - 27.0 |
| |(2-պրոպանոլ) զանգվածային բաժին,| |
| |% | |
|_|_______________________________|___________________________________|
|4|Քլորհեքսիդինի բիգլյուկոնատի | 0.45 - 0.55 |
| |զանգվածային բաժին, % | |
._____________________________________________________________________.