Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

27 նոյեմբերի 2019 թվականի N 3545-Ա

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 713-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել`

1. «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի շրջանում հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրը»` համաձայն սույն հրամանի հավելվածի:

2. «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի շրջանում հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագրի» ղեկավար նշանակել առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանին:

3. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`

1) սույն հրամանի հավելվածի 6-րդ կետով նախատեսված լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների համար սահմանել գներ և առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 9-ի «2019 թվականին բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների նորմատիվները և միջինացված գները հաստատելու մասին» թիվ 12-Ա հրամանում լրացումներ կատարելու մասին հրամանի նախագիծը ներկայացնել առողջապահության նախարարություն,

2) առողջապահության նախարարության և «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի միջև կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրերում կատարել սույն հրամանից բխող համապատասխան փոփոխություններ:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Դավիդյանցին`

յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը առողջապահության նախարարություն տեղեկատվություն ներկայացնել ծրագրի շրջանակներում շահառուների ախտորոշման, բուժման և դեղերի տրամադրման վերաբերյալ տեղեկատվություն:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թվականի նոյեմբերի 27-ի

N 3545-Ա հրամանի

 

ԾՐԱԳԻՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ

 

I. Ներածություն

 

1. Ըստ ԱՀԿ-ի տվյալների` աշխարհում շուրջ 257 մլն մարդ քրոնիկ վարակված են հեպատիտ Բ վիրուսով, 71 մլն` հեպատիտ Ց վիրուսով: Չնայած բուժման արդյունավետ մեթոդների առկայության, ներկայումս հեպատիտ Ց-ի վիրուսով վարակված անձանց թիվը աճում է: Հեպատիտները լյարդի ախտաբանությամբ պայմանավորված մահվան հիմնական պատճառներից են: Տարեկան 1,34 մլն մարդ մահանում է սուր վիրուսային հեպատիտներից և քրոնիկ վիրուսային հեպատիտների հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից:

Հայաստանի Հանրապետությունում ըստ վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծության` հեպատիտ Ց-ով վարակված է բնակչության շուրջ 4%-ը: Այդպիսով` Հայաստանը այդ հիվանդությունների միջին տարածվածության երկրների շարքում է:

Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելման և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով մշակել և հաստատել է մի շարք իրավական ակտեր, որոնց շրջանակում իրականացնում է հեպատիտների համաճարակային իրավիճակի կարգավորման, ախտորոշման, կանխարգելման և բուժման ծրագրեր և միջոցառումներ:

 

II. Ծրագրի ներդրման անհրաժեշտությունն ու հիմնավորումը

 

2. Վիրուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիրներից են և ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ: Առողջապահական համակարգում պոլիկլինիկական կազմակերպություններում գործում են ինֆեկցիոն կաբինետներ, որոնք համարվում են պարտադիր և իրականացնում են ինֆեկցիոն հիվանդների արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը, իսկ հիվանդանոցային օղակում գործում են նեղ մասնագիտացած բժշկական կենտրոններ և բազմապրոֆիլ բժշկական կենտրոններում բաժանմունքներ կամ ծառայություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից առողջապահության նախարարությանը տրամադրվել է մարդասիրական օգնության հակավիրուսային դեղեր և գնահատելով բնակչության շրջանում վիրուսային հեպատիտ Ց-ի տարածվածությանը և ֆինանսական հասանելիության անբավարար վիճակը (անհրաժեշտ դեղերը և լաբորատոր հետազոտությունները բավականին թանկ են) անհրաժեշտություն է առաջացել բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի շրջանում իրականացնել հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիր (այսուհետ` Ծրագիր):

 

III. ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ, ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴԵՂԱՏՈՄՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019-2020 թվականների ընթացքում:

4. Ծրագիրն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում հետևյալ շահառուների խմբերի համար.

1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

2) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

3) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

4) 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.

6) Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում.

7) Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.

8) Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ.

9) Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.

10) Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.

11) Բռնադատվածներ.

12) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.

13) Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.

14) Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ:

5. Ծրագիրն իրականացվում է հետևյալ փուլերով.

1) արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունների` (թերապևտ, վարակաբան, ընտանեկան բժիշկ) հեմոդիալիզի բաժանմունքների, հիվանդանոցային օղակի բժիշկների կողմից սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված շահառուների խմբերում ընդգրկված անձանց մոտ հեպատիտ Ց-ի ախտորոշման նպատակով իրականացվում է պացիենտի հավաքագրում և ուղեգրում «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ, սույն հրամանով հաստատված հավելվածի Ձև-ին համապատասխան ուղեգրով:

2) ուղեգրված հիվանդներին «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ում իրականացվում է լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություն հետևյալ ծավալով`

ա) «Հեպատիտ Ց» PCR/ՓՍՌ մեթոդով

բ) «Հեպատիտ Ց» վիրուսի (HCV) գենոտիպի որոշումը ՊՇՌ մեթոդով:

6. Լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության արդյունքում գենոտիպ «1b» հաստատված ախտորոշում ունեցող պացիենտներին տրամադրվում է բժիշկ-մասնագետի խորհրդատվություն:

i

7. Խորհրդատվություն իրականացրած բժշկի կողմից դուրս է գրվում դեղատոմս` ՀՀ կառավարության 2019 թվականի 15 օգոստոսի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշման հավելված 2-ով հաստատված դեղատոմսային ձև N 3-ին համապատասխան և «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի ներքին շտեմարանում իրականացվում է պացիենտի հաշվառում` բուժման և շարունակական հսկողություն մշտադիտարկման համար:

8. Պացիենտը դեղատոմսով առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից սահմանված կարգով ստանում է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն տրամադրած հակավիրուսային դեղերը:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման միջոցների շրջանակներում:

10. Ծրագրի շրջանակներում հատուցվում է բժշկական օգնության և սպասարկման տրամադրման առավելագույնը 1000 դեպք:

11. Ծրագրի շրջանակներում բժշկական օգնության ու սպասարկման գները հաստատվում են առողջապահության նախարարի կողմից:

 

IV. Ակնկալվող արդյունքներն ու հեռանկարները

 

12. Սույն ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հեպատիտ Ց-ի ախտորոշման, բուժման ֆինանսական հասանելիության ապահովում բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի շրջանում, ինչպես նաև հիվանդության տարածվածության ցուցանիշի բարելավում:

13. Սույն ծրագրի վերլուծությունը հիմք կհանդիսանա ապագայում նոր միջոցառումների մշակման և ներդրման համար:

 

Ձև

 

ՈՒՂԵԳԻՐ __________________

(հերթական համարը)

 

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով

բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող`

բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի

շրջանում հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագրի» շրջանակներում

հետազոտություն իրականացման

 

1. Քաղաքացի ______________________________ _________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (ծննդյան տարեթիվը, ամիսը,

ամսաթիվը)

 

_____________________________________________________________________

(անձնագրի սերիան, համարը կամ նույնականացման քարտի համարը կամ ծննդյան

վկայականի համարը)

 

_____________________________________________/

_______________

հեռախոսահամարը)

 

2. Ուղեգրող մարմին բժշկական կազմակերպություն

 

|  |  |  |  |

    _____________            .___________.

     (անվանումը)              (ծածկագիրը)

                               

     ______________________     /________________

     (գործունեության վայրը)      (հեռախոսահամարը)

 

3. Ուղեգրվող քաղաքացու նախնական ախտորոշումը

 

_________________________________

________________________________________________________________

 

4. Ուղեգրման նպատակը (նշել)`

լաբորատոր հետազոտություն`

.__.

    1) «Հեպատիտ Ց» PCR/ՓՍՌ մեթոդով .__.                        .__.

2) «Հեպատիտ Ց» վիրուսի (HCV) գենոտիպի որոշումը ՊՇՌ մեթոդով .__.

 

5. Պետական պատվերի իրականացման հիմքերը`

.__.

.__. քաղաքացին պատկանում է սոցիալապես անապահով և  առանձին (հատուկ)

 

խմբի (նշել խումբը և համարը__________________

 

    ________________________           ______________________

    (տնօրենի ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

_____ ______________ 20 թ.

Կ.Տ.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
27.11.2019
N 3545-Ա
Հրաման