Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (ՕՖԵՐՏԱ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի N 518-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (ՕՖԵՐՏԱ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

i

1) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշումը,

i

2) 2005 թվականի մայիսի 25-ի «Շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման (արտահանող-շուկայի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 60-Ն որոշումը,

i

3) 2005 թվականի մայիսի 31-ի «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն որոշումը,

i

4) 2005 թվականի հունիսի 28-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (արտահանող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 89-Ն որոշումը,

i

5) 2015 թվականի մայիսի 6-ի «Էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 102-Ն որոշումը,

i

6) 2016 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-մեծածախ շուկայի մասնակից) և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 242-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Գ. Բաղրամյան

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 518-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (ՕՖԵՐՏԱ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ

 

Շուկայի օպերատորը, Համակարգի օպերատորը, Հաղորդողը, Բաշխողը` մի կողմից, և ԷՄՇ առևտրի բոլոր մասնակիցները` մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք), այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած` էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոններով (այսուհետ` Շուկայի կանոններ) և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, Կողմերը պարտավորվում են ԷՄՇ-ում իրենց գործունեությունն իրականացնել (կատարելով դրա էությունը կազմող փոխադարձ պարտավորություններն ու օգտվելով համապատասխան իրավունքներից), ներառյալ, սակայն չսահմանափակվելով`

1) Շուկայի օպերատորը պարտավորվում է կազմակերպել ԷՄՇ գործունեությունը (ներառյալ սույն պայմանագրին ԷՄՇ մասնակիցների միանալն ու նրանց հաշվառումը), մյուս ԷՄՇ ծառայություններ մատուցողները պարտավորվում են մատուցել համապատասխանաբար` էլեկտրական էներգիայի բաշխման, հաղորդման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություն, իսկ յուրաքանչյուր ԷՄՇ առևտրի մասնակից պարտավորվում է վճարել իրեն մատուցված ծառայությունների դիմաց,

2) ԷՄՇ առևտրի մասնակիցները պարտավորվում են ԷՄՇ-ում առևտուր իրականացնելիս սահմանված կարգով կնքել Գործարքներ և պատշաճ կերպով կատարել կնքված Գործարքները,

3) Հաշվեկշռման ծառայություն մատուցող կայանը (այսուհետ նաև` ՀԾՄ կայան) պարտավորվում է մատուցել հաշվեկշռման ծառայություն` Հաշվեկշռման շուկայում իրականացնելով դրա համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի առուվաճառք, իսկ ԷՄՇ առևտրի մասնակիցները պարտավորվում են նրանից գնել և վաճառել էլեկտրական էներգիա:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. ԷՄՇ առևտրի մասնակիցները պարտավոր են`

1) Օրենքով, Շուկայի կանոններով, և սույն պայմանագրով սահմանված դեպքերում կնքել էլեկտրական էներգիայի առևտրի վերաբերյալ պայմանագրեր (Գործարքներ), ընդունել ու հաստատել ակտեր և հաշվարկային փաստաթղթեր` առաջնորդվելով Շուկայի օպերատորի կողմից Շուկայի կանոնների համաձայն հաստատված փաստերով (փաստացի առաքված էլեկտրաէներգիայի քանակ և այլն) և հաշվարկված (հրապարակված) մեծություններով` հաշվեկշռող էլեկտրաէներգիայի քանակ, ՀԱՇ-ում կամ ՕԱՇ-ում էլեկտրաէներգիայի ձևավորված գին և այլն.

2) Հաշվեկշռման ծառայության շրջանակում գնել առաքված էլեկտրաէներգիան և վճարել դրա դիմաց կամ վաճառել էլեկտրաէներգիան ՀԾՄ կայանին.

3) ապահովել Շուկայի կանոններով նախատեսված այլ պարտականությունների կատարումը.

3. ԷՄՇ առևտրի մասնակիցներն իրավունք ունեն`

1) Գործարքի կողմ հանդիսացող ԷՄՇ առևտրի մասնակիցներից պահանջել վճարել Գործարքների և Շուկայի օպերատորի ներկայացրած ակտերի և հաշվարկային փաստաթղթերի հիման վրա վաճառված էլեկտրաէներգիայի դիմաց.

2) Հաշվեկշռման ծառայության շրջանակում ՀԾՄ կայանին վաճառած էլեկտրաէներգիայի դիմաց ստանալ փոխհատուցում,

3) իրականացնել Շուկայի կանոններով նախատեսված այլ իրավունքներ:

4. Շուկայի օպերատորը պարտավոր է`

1) ապահովել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի գործունեության կազմակերպումը, Շուկայի կառավարման ծրագրում (այսուհետ` ՇԿԾ) ԷՄՇ մասնակիցների հաշվառումը, ԷՄՇ մասնակցին հաշվեկշռման համար պատասխանատու կողմի (ՀՊԿ) կարգավիճակի տրամադրման, Հաշվեկշռման խմբերում ԷՄՇ մասնակիցների ընդգրկման կամ այդ խմբից հանման համար Շուկայի կանոններով սահմանված անհրաժեշտ գործողությունների կատարումը,

2) ապահովել ԷՄՇ-ում առևտրի իրականացման համար ՇԿԾ-ի անխափան և հուսալի աշխատանքը, ՇԿԾ-ի շահագործումն ու սպասարկումը,

3) Շուկայի կանոնների համաձայն ԷՄՇ մասնակիցներին կնքված Գործարքների հիման վրա ներկայացնել ակտեր և հաշվարկային փաստաթղթեր` փաստացի առաքված էլեկտրաէներգիայի քանակի, հաշվեկշռող էլեկտրաէներգիայի քանակի, ՀԱՇ-ում կամ ՕԱՇ-ում էլեկտրաէներգիայի ձևավորված գնի և այլնի մասին:

4) ապահովել ՇԿԾ-ում արտացոլված տեղեկատվության գաղտնիության պահպանումը,

5) Կողմերի համար հասանելի եղանակով հրապարակել ԷՄՇ-ի արդյունավետ գործունեության համար Շուկայի կանոններով նախատեսված դեպքերում և կարգով անհրաժեշտ տեղեկատվությունը,

6) մատուցել էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաև Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ:

5. Շուկայի օպերատորն իրավունք ունի`

1) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

2) Շուկայի կանոններով սահմանված հիմքերի առկայության դեպքում մերժել ԷՄՇ-ում մասնակցի հաշվառումը, ԷՄՇ մասնակցին ՀՊԿ կարգավիճակի տրամադրումը, Հաշվեկշռման խմբի ստեղծումը, դրանում մասնակիցների ընդգրկումը` տրամադրելով մերժելու մասին պատճառաբանված որոշում,

3) կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաև Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ,

6. Համակարգի օպերատորը պարտավոր է`

1) Շուկայի կանոններով սահմանված կարգով ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան հաշվեկշռի պլանավորումը,

2) ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգ և հուսալի աշխատանքը,

3) ապահովել ՇԿԾ-ում արտացոլված տեղեկատվության գաղտնիության պահպանումը,

4) մատուցել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաև Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ,

7. Համակարգի օպերատորն իրավունք ունի`

1) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

2) կատարել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաև Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ,

8. Հաղորդողը պարտավոր է`

1) ապահովել Հաղորդման ցանցի հաշվառման համալիրների անխափան աշխատանքը,

2) մատուցել էլեկտրաէներգետիկական հաղորդման ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաև Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ:

9. Հաղորդողն իրավունք ունի`

1) Հաղորդման ցանցի կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգիա գնել ԷՄՇ-ից.

2) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց.

3) կատարել էլեկտրաէներգետիկական հաղորդման ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաև Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ:

10. Բաշխողը պարտավոր է`

1) ապահովել ԷՄՇ մասնակիցների` Բաշխման ցանցին միացված հաշվառման համալիրների տվյալների, այդ թվում առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքների գրանցումը և գրանցված տվյալների անմիջական հասանելիությունը և հավաքագրման հնարավորությունը Շուկայի օպերատորին` իրական ժամանակում էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի (ԷՀԱՀ), ՇԿԾ-ի կամ այլ կիրառվող ծրագրային փաթեթների միջոցով ապահովելով տվյալների արդիականությունը և լիարժեքությունը` Շուկայի կանոնների պահանջներին համապատասխան,

2) մատուցել էլեկտրաէներգետիկական հաղորդման ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաև Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ:

11. Բաշխողն իրավունք ունի`

1) Բաշխման ցանցի կորուստները և սեփական կարիքները փոխհատուցելու նպատակով էլեկտրաէներգիայի գնել ԷՄՇ-ում.

2) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

3) կատարել էլեկտրաէներգետիկական բաշխման ծառայությունից բխող Օրենքով, Շուկայի կանոններով, ինչպես նաև Հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ,

12. Հաշվեկշռման ծառայություն մատուցող կայանը պարտավոր է`

1) մատուցել հաշվեկշռման ծառայություն` Հաշվեկշռման շուկայում կատարելով դրա համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի առուվաճառք:

2) Հաշվեկշռման ծառայության շրջանակում ԷՄՇ առևտրի մասնակիցներին վճարել գնված էլեկտրաէներգիայի դիմաց:

13. Հաշվեկշռման ծառայություն մատուցող կայանն իրավունք ունի`

1) ԷՄՇ առևտրի մասնակիցներից պահանջել վճարել Հաշվեկշռման շուկայում վաճառված էլեկտրաէներգիայի դիմաց:

 

3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

14. Սույն պայմանագրին համապատասխան ԷՇՄ-ին մատուցվող ծառայություններն, ինչպես նաև ձեռք բերված էլեկտրաէներգիան ԷՄՇ մասնակիցների կողմից ենթակա են վճարման` Շուկայի կանոններով սահմանված կարգով:

15. ԷՄՇ-ին մատուցվող ծառայությունների, ինչպես նաև էլեկտրական էներգիայի դիմաց վճարների չափերը սույն պայմանագրի շրջանակում Կողմերն ընդունում են`

1) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներին հավասար` բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված դեպքերի.

2) Կողմերի համաձայնությամբ սահմանված, եթե`

ա. տվյալ ծառայության, ինչպես նաև տվյալ վաճառողի էլեկտրաէներգիայի համար Հանձնաժողովի կողմից սակագին չի սահմանվել,

բ. Կողմերը սահմանել են սակագնից պակաս չափ (ընդ որում նման համաձայնությունները չեն կարող կրել խտրական բնույթ այլ ԷՄՇ մասնակիցների նկատմամբ),

3) Շուկայի կանոնների համաձայն հաշվարկված` ՕԱՇ-ում, ինչպես նաև ՀԱՇ-ում էլեկտրաէներգիայի ձեռքբերման դեպքերում:

16. Սույն պայմանագրի շրջանակում Կողմերը պարտավորվում են լրիվ ծավալով և Շուկայի կանոններով սահմանված ժամկետներում կատարել բոլոր վճարումները, ներառյալ Շուկայի կանոններով սահմանված կարգով կնքված Գործարքների ու ստորագրված փաստաթղթերի հիման վրա, որից հետո միայն ձեռնարկել հնարավոր տարաձայնությունների լուծման ուղղությամբ գործողություններ:

17. Սույն պայմանագրի շրջանակում Կողմերի վճարային բոլոր պարտավորությունների կատարումն իրենց կողմից ենթակա է ապահովման` Շուկայի կանոններով նախատեսված ապահովման միջոցներով:

 

4. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

 

18. Սույն պայմանագրի կատարման շրջանակում Կողմերի միջև միմյանց տրամադրման ենթակա ցանկացած և բոլոր տեղեկությունները փոխանցվում (հրապարակվում) են Շուկայի կանոններով սահմանված կարգով:

19. Սույն պայմանագրի կատարման շրջանակում Կողմերի կողմից տրամադրման ենթակա տեղեկատվությունը չներկայացնելու կամ ուշացնելու կեղծ կամ թերի տեղեկատվություն ներկայացնելու դեպքերում ցանկացած Կողմ պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար:

20. Սույն պայմանագրի կատարման կապակցությամբ Կողմերին հայտնի դարձած ողջ տեղեկատվությունը նրանց կողմից կարող է օգտագործվել բացառապես սույն պայմանագրի կատարմանն ուղղված նպատակներով:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Սույն պայմանագրից (ներառյալ սույն պայմանագրի 16-րդ կետ, սակայն դրանով չսահմանափակվելով), ինչպես նաև Գործարքներից բխող իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում յուրաքանչյուր Կողմ լրիվ ծավալով հատուցում է մյուս Կողմերին պատճառված իրական վնասները, եթե վնասների հատուցման ավելի մեծ չափ նախատեսված չէ սույն պայմանագրով, ներառյալ` Շուկայի կանոններով:

22. Կողմը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով: Անհաղթահարելի ուժ համարվող իրավիճակները, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում են Շուկայի կանոններով:

23. ՇԿԾ-ի միջոցով կնքված Գործարքներից ծագող պարտավորությունների համար Շուկայի Օպերատորը պատասխանատվություն չի կրում, բացառությամբ եթե ՇԿԾ-ն շահագործել է Շուկայի կանոնների պահանջների խախտմամբ:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Սույն պայմանագիրը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 444-րդ հոդվածի իմաստով միանալու պայմանագիր (օֆերտա), որին էլեկտրական էներգիայի արտադրության, մատակարարման, երաշխավորված մատակարարման, մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող ցանկացած անձ, ինչպես նաև ցանկացած որակավորված սպառող, ով Օրենքին և Շուկայի կանոններին համապատասխան իրավունք ունի մասնակցելու ԷՄՇ-ին (այսուհետ` Ակցեպտանտ), իրավունք ունի միանալ սույն պայմանագրին` սույն պայմանագրով և Շուկայի կանոններով սահմանված կարգով:

25. Յուրաքանչյուր ԷՄՇ առևտրի մասնակցի համար սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Շուկայի կանոններով սահմանված կարգով Շուկայի օպերատորի կողմից ՇԿԾ-ում հաշվառելու պահից և գործում է մինչև Շուկայի կանոններով սահմանված կարգով տվյալ մասնակցի ԷՄՇ-ից դուրս գալը:

26. Բոլոր ԷՄՇ մասնակիցների կողմից ստորագրված ու Շուկայի օպերատորի կողմից հաշվառված ակցեպտները կազմում են սույն պայմանագրի անբաժանելի մաս:

 

7. ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Սույն պայմանագրում հասկացություններն ունեն Օրենքով և Շուկայի կանոններով իրենց տրված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

28. Օֆերտայի նոր ձև սահմանելու, դա փոփոխելու դեպքում սույն պայմանագրի պայմանները համարվում են համապատասխանեցված` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Սույն պայմանագրի կատարման առնչությամբ ԷՄՇ մասնակիցների միջև առաջացող բոլոր վեճերն ու տարաձայնությունները կարգավորվում են բանակցությունների միջոցով:

30. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում 15 օրվա ընթացքում ցանկացած կողմ կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով, ինչպես նաև վեճի լուծումը հանձնել իրավասու դատարանին, եթե Կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շուկայի օպերատոր

Համակարգի օպերատոր

Հաղորդող

Բաշխող

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 518-Ն որոշմամբ սահմանված

պայմանագրի օրինակելի ձևի

 

ԱԿՑԵՊՏ

 

Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասին պայմանագրին միանալու

__________________________, ի դեմս ________________________________,

ակցեպտանտի անվանումը

ով գործում է _______________ հիման վրա

ԷՄՇ-ին միանում է որպես ________________________________

Արտադրողների համար

Հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի N ____

Տրման ամսաթիվը ____ ____ թ.

Լիցենզավորված գործունեության տեսակը ________________________________

Որակավորված սպառողների համար

Սպառման համակարգի հասցե`

Լարման մակարդակ

Մատակարարների համար

Գործունեության տարածք

 

ԷՄՇ առևտրի մասնակցին հասանելի հատվածներն ԷՄՇ-ում

1. ուղիղ պայմանագրերի

    ա) կարգավորված բաղադրիչ    []

բ) չկարգավորված բաղադրիչ   []

գ) երկարաժամեկտ բաղադրիչ  []

    2. ՕԱՇ                     []

    3. ՀԱՇ                     [x]

 

ԷՄՇ առևտրի մասնակցի իրավասու ներկայացուցիչ`

Պաշտոն (կարգավիճակ) ____________________

Ստորագրություն ________________

___ ________ 20___ թ.

 

ստորև ներկայացնում եմ տեղեկատվություն էլեկտրաէներգիայի սահմանազատման (առաքման), հանձնման, հաշվառման կետերի մասին.

1. _____________________________ -ի սահմանազատման (առաքման) կետերն են`

2. Առևտրային (վերահսկիչ) հաշվառքի կետերն են`

3. Առևտրային (վերահսկիչ) հաշվիչների, չափիչ տրասնֆորմատորների տվյալներն են`

 

._________________________________________________________________________.

|տե- |         Հաշվիչ         |  չափիչ տրանսֆորմատոր              |ԷՄՇ    |

|ղա- |                        |___________________________________|առևտրի |

|կայ-|                        |    Հոսանքի      |     Լարման      |մաս-   |

|ման |________________________|_________________|_________________|նակցի  |

|վայ-|տեսա-|թույ-|անվա-|հաջորդ|տեսա-|ճշտու|տրանս|տեսա-|ճշտու|տրանս|սեփա-  |

|րը  |կը,  |լատ- |նական|պլա-  |կը,  |թյան |ֆորմա|կը,  |թյան |ֆորմա|կանու- |

|    |գործա|րելի |լա-  |նային |գործա|դասը |ցիայի|գործա|դասը |ցիայի|թյունը |

|    |րանա-|հո-  |րումը|ստուգա|րանա-|     |գործա|րանա-|     |գործա|հանդի- |

|    |յին  |սանքը|(Վ)  |չափման|յին  |     |կիցը |յին  |     |կիցը |սացող  |

|    |հա-  |(Ա)  |     |ամիսը |հա-  |     |     |հա-  |     |     |կամ իր |

|    |մարը,|     |     |և     |մարը,|     |     |մարը,|     |     |կողմից |

|    |կնիքի|     |     |տարե- |սպա- |     |     |սպա- |     |     |տնօրին-|

|    |տեսա-|     |     |թիվը  |ռողի |     |     |ռողի |     |     |վող    |

|    |կը,  |     |     |      |կնիքի|     |     |կնիքի|     |     |տարածք-|

|    |համա-|     |     |      |տեսա-|     |     |տեսա-|     |     |ներում |

|    |րը   |     |     |      |կը,  |     |     |կը,  |     |     |առևտ-  |

|    |     |     |     |      |հա-  |     |     |հա-  |     |     |րային  |

|    |     |     |     |      |մարը |     |     |մարը |     |     |հաշվիչ-|

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ների և |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |չափիչ  |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |տրանս- |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ֆոր-   |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |մատոր- |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ների   |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ամբող- |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ջակա-  |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |նության|

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |պահպան-|

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |ման    |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |պատաս- |

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |խանատու|

|    |     |     |     |      |     |     |     |     |     |     |կողմը  |

|____|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

| 1  |  2  |  3  |  4  |   5  |  6  |  7  |  8  |  9  | 10  |  11 |   12  |

|____|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

|____|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

._________________________________________________________________________.

 

ԷՄՇ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ`

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ______________

Հ/Հ _________________________

ՀԵՌԱԽՈՍ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ N

 

ՂԵԿԱՎԱՐ

___________________________________

(ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.12.2019
N 518-Ն
Որոշում