ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2020 թվականի N 67-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված գույքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ բոլոր ծախսերը ենթակա են իրականացման` «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունվարի 23-ի
N 67-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Մեկ |Կուտակ-|Մնացոր-|Քանա-|Գումարը |
|ը/կ| |միավորի|ված |դային |կը | |
| | |սկզբնա-|մաշվա- |արժեքը |(հատ)| |
| | |կան |ծու- | | | |
| | |արժեքը |թյունը | | | |
|___|_________________________|_______|_______|_______|_____|_________|
|1. |«Զենիթ» տիպի գազագեներա- |3500000|2079097|1485069| 80|118805556|
| |տորային հակակարկտային | | | | | |
| |կայանք | | | | | |
|___|_________________________|_______|_______|_______|_____|_________|
|2. |«ԱՍ» տեսակի հակակարկտային| 130864| 26653| 106611| 23| 2452042|
| |հրթիռ | | | | | |
|___|_________________________|_______|_______|_______|_____|_________|
|3. |Հակակարկտային հրթիռային |8724240|1480697|7403487| 3| 22210461|
| |արձակիչ կայան | | | | | |
|___|_________________________|_______|_______|_______|_____|_________|
|4. |Հակակարկտային ավտոմատ |1284400| 217991|1089956| 2| 2179912|
| |հրթիռային արձակիչ | | | | | |
| |կայանների հեռակառավարման | | | | | |
| |համար նախատեսված | | | | | |
| |«ԿԱՀ-ԷԼԻԱ» ավտոմատացված | | | | | |
| |համակարգի հեշտացված | | | | | |
| |տարբերակ | | | | | |
|___|_________________________|_______|_______|_______|_____|_________|
| |Ընդամենը | | | | 108|145647971|
._____________________________________________________________________.