Սեղմել Esc փակելու համար:
«ՕՊՏԻԴԵԶ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՕՊՏԻԴԵԶ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 հուլիսի 2019 թվականի N 2100-Լ

 

«ՕՊՏԻԴԵԶ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի հավելվածի 20-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Օպտիդեզ» ախտահանիչ միջոցի (մաշկային հականեխիչի) կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թ. հուլիսի 31-ի

N 2100-Լ հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՕՊՏԻԴԵԶ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Օպտիդեզ» ախտահանիչ միջոցը (մաշկային հականեխիչ) (այսուհետ` միջոց) իրենից ներկայացնում է օգտագործման համար պատրաստ թափանցիկ (թույլատրվում է թեթև օպալեսցենցիա) անգույն սպիրտի և օգտագործվող բուրանյութին բնորոշ հոտով հեղուկ:

2. Որպես ազդող նյութ` պարունակում է պրոպիլային սպիրտ (1-պրոպանոլ)` զանգվածի 28.0%, ալկիլդիմեթիլբենզիլամոնիումի քլորիդ` 0.1%, քլորհեքսիդինի բիգլյուկոնատ` 0.5%, N,N-բիս-(3-ամինոպրոպիլ) դոդեցիլամին` 0.1%, պոլիհեքսամեթիլենբիգուանիդի հիդրոքլորիդ` 0.05%, ինչպես նաև օժանդակ բաղադրիչներ, այդ թվում` մաշկը խոնավացնող և խնամող բաղադրիչներ և ջուր:

3. Միջոցը թողարկվում է.

1) հեղուկի տեսքով 0.05-ից մինչև 1 դմ3 տարողությամբ պոլիմերային նյութերից սրվակների մեջ (գլխադիր-փոշեցրիչով և առանց) և 2.5-ից մինչև 20 դմ3 տարողությամբ պոլիմերային կանիստրների մեջ, ոչ գործվածքային նյութերից չոր անձեռոցիկների համար տոգորման լուծույթի տեսքով:

2) կրկնակի սեղմիչ կափարիչով (ներքին կափարիչը ֆունկցիոնալ անցքով մեկ անձեռոցիկ քաշելու համար) պոլիմերային նյութից պատրաստված բանկաների/անոթների տեսքով, որոնք պարունակում են գլանափաթեթի ձևավորված ծակոտկեն ժապավենի տեսքով 30-300 անձեռոցիկ հետևյալ չափսերի` 125 x 170 մմ, 130 x 180 մմ, 140 x 200 մմ, 150 x 170 մմ, ինչպես նաև դիսպենսերով հերմետիկ դույլերի և պոլիմերային նյութերից հերմետիկ զոդված, կայուն հատակով փաթեթների («դոյ-փակ» փաթեթավորում):

3) 150 x 180 մմ, 180 x 240 մմ չափերի 10-120 անձեռոցիկով, հերմետիկացնող փականով պոլիմերային փափուկ փաթեթավորման («ֆլոու-փակ» փաթեթավորում) տեսքով:

4) 130 x 180 մմ մեկական անձեռոցիկով, եռաշերտ կոմպոզիցիոն նյութից (պոլիէթիլեն, փայլաթիթեղ, թուղթ) անհատական հերմետիկ փաթեթների («սաշե» փաթեթավորում):

4. Միջոցի պիտանելիության ժամկետը 5 տարի է` արտադրողի փակ փաթեթավորմամբ, պահման պայմանների պահպանման դեպքում: Փաթեթավորված անձեռոցիկների պաշտպանիչ թաղանթը բացելուց հետո` 5 ամիս` պահման և կիրառման պայմանների պահպանման դեպքում:

5. Միջոցն օժտված է հակամանրէային ակտիվությամբ գրամբացասական և գրամդրական մանրէների (այդ թվում` աղիքային վարակների հարուցիչների` Escherichia coli, Salmonella spp, տուբերկուլյոզի` թեստավորված է Mycobacterium terrae, ներհիվանդանոցային վարակների, ներառյալ` Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus, հատուկ վտանգավոր վարակների` ժանտախտի, խոլերայի, տուլարեմիայի և այլ), վիրուսների (այդ թվում` պոլիոմիելիտի, ընդերային և արտաընդերային հեպատիտների, ՄԻԱՎ-վարակի, Կոքսակի էնտերովիրուսների, ECHO, ռոտավիրուսների, ադենովիրուսների, ռինովիրուսների, գրիպի, այդ թվում` A տեսակի (H1N1, H5N1 և այլ), պարագրիպի, կարմրուկի, սուր շնչառական վիրուսային վարակների հարուցիչների, «ատիպիկ թոքաբորբի» (SARS), հերպեսի, ցիտոմեգալովիրուսային վարակի, Էբոլայի վիրուսի և այլ), Կանդիդա և Տրիխոֆիտոն տեսակի ախտածին սնկերի նկատմամբ: Միջոցը մակերեսներին ակտիվ քայքայում է կենսաբանական թաղանթները, օժտված է լավ լվացող հատկություններով: Միջոցի լուծույթով թրջված անձեռոցիկներն օժտված են բարձր ամրությամբ, կիրառման ժամանակ չեն պատռվում և չեն գնդվում:

6. Սառչելուց և հետագա հալչելուց հետո միջոցն իր հատկությունները պահպանում է:

7. Միջոցն ըստ սուր թունավորության չափանիշների, ստամոքսի մեջ և մաշկի վրա լցվելիս, համաձայն ԳՕՍՏ 12.1.007-76-ի պատկանում է քիչ վտանգավոր նյութերի 4-րդ դասին, ըստ սուր թունավոր ազդեցության գոտու ներշնչական (ինհալյացիոն) ազդեցության դեպքում միջոցը գոլորշիների և աէրոզոլի տեսքով (ծախսի նորմայի պահպանման դեպքում) պատկանում է քիչ վտանգավոր նյութերի 4-րդ դասին (ըստ ախտահանիչ միջոցների ինհալյացիոն վտանգավորության աստիճանի դասակարգման): Միջոցի տեղային գրգռող, մաշկային-ռեզորբտիվ և գերզգայունացնող հատկությունները արտահայտված չեն: Միջոցը կիրառման առաջարկվող ռեժիմներում չունի տեղային գրգռիչ, մաշկային ռեզորբտիվ և գերզգայունացնող ազդեցություն: Միջոցի լցնելը արհեստականորեն հասցված վնասվածքների սկարիֆիկացված մաշկի վրա ապաքինումը չի բարդացնում: Աչքերի մեջ լցվելու դեպքում առաջացնում է շաղկապենու գրգռում:

8. Աշխատանքային գոտու օդի մեջ սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ).

1) պրոպիլային սպիրտի (1-պրոպանոլ)` 10 մգ/մ3 (գոլորշիներ, վտանգավորության 3-րդ դաս),

2) ալկիլդիմեթիլբենզիլամոնիումի քլորիդի` 1 մգ/մ3 (աէրոզոլ, վտանգավորության 2-րդ դաս),

3) N,N-բիս-(3-ամինոպրոպիլ) դոդեցիլամինի` 1 մգ/մ3 (աէրոզոլ, վտանգավորության 2-րդ դաս),

4) պոլիհեքսամեթիլենբիգուանիդի հիդրոքլորիդի` 2 մգ/մ3 (աէրոզոլ, վտանգավորության 2-րդ դաս):

9. Միջոցը նախատեսված է տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` ԲԿ) (այդ թվում ատամնաբուժական կաբինետներում, ընդունարաններում, վերակենդանացման բաժանմունքներում, վիրահատարաններում, ակնաբուժական, մանկական ստացիոնարներում, ծննդատներում և մանկաբարձական կլինիկաներում (ներառյալ` նեոնատոլոգիական բաժանմունքներում, նորածինների պալատներում, արտամարմնային բեղմնավորման բաժանմունքներում), վիրակապարաններում, զննման սենյակներում, ամբուլատոր այցերի կաբինետներում, արյան փոխներարկման կայաններում, վարակի օջախներում, մեկուսարաններում, բոքսերում, ախտորոշիչ, կլինիկական, մանրէաբանական և այլ լաբորատորիաներում, շտապ բուժօգնության, քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների մեքենաներում, սանիտարական տրանսպորտում, սանթողարանում, մանկական նախադպրոցական և դպրոցական կազմակերպություններում, ռազմական օբյեկտներում (զորանոց, հրաձգարան և այլն), քիմիա-դեղագործական, կենսատեխնոլոգիական, օծանելիքակոսմետիկական արդյունաբերության, հանրային սննդի և առևտրի (առևտրա-ժամանցային կենտրոններ, մթերային և արդյունաբերական շուկաներ և այլն), սննդային և մշակող արդյունաբերության հիմնարկներում, անասնաբուժական հաստատություններում, սոցիալական ապահովության կազմակերպություններում (հաշմանդամների և տարեցների տներ և այլն), սպասարկման ոլորտի օբյեկտներում (այդ թվում` վարսահարդարման, մերսման, կոսմետոլոգիական, գեղեցկության, ՍՊԱ-սրահներ, հյուրանոցներ, հանրակացարաններ, լվացքատներ և այլն), սպորտա-առողջարանային նշանակության օբյեկտներում (լողավազան, բաղնիք, շոգեբաղնիք, ֆիզկուլտուրայի և սպորտի կենտրոններ, ֆիթնես-կենտրոն, սպորտհամալիրներ և այլն), ծիսական ծառայություններ տրամադրող օբյեկտներում, առողջարանա-կուրորտային հաստատություններում (պանսիոնատներ, հանգստյան տներ և այլն), զանգվածային այցելության և մարդկանց երկարատև կացության վայրերում մաքրման և հրատապ ախտահանման նպատակով կիրառման համար.

1) սենքերում ոչ մեծ մակերեսով, դժվար հասանելի մակերեսների (հատակ, պատեր, պատուհանագոգեր, դռներ, դռների և լուսամուտների բռնակներ, անջատիչներ, հրատապ կանչի կոճակներ և այլն),

2) կահավորանքի պարագաների (տուալետային դարակներ, ջեռուցման մարտկոցներ, լուսավորող սարքավորումներ, շերտավարագույրներ և այլն), կոշտ կահույքի (այդ թվում` վիրահատական, գործողությունների, բարուրման, ծնարանային, միջամտությունների և հերձման սեղանների, գինեկոլոգիական և ատամնաբուժական բազկաթոռների, վերակենդանացման ներքնակների, հարմահճակալային սեղանիկների և պահարանների, սայլակների և պատգարակների, գլխակալների և արմնկակալների, աթոռների, մահճակալների և այլն),

3) բժշկական սարքերի և սարքավորումների, այդ թվում` արհեստական շնչառության սարքի, անզգայացման և հեմոդիալիզի սարքավորումների, կուվեզների, էնդոսկոպիկ սարքավորումների չքանդվող հանգույցների և մասերի, բարոկամերաների և օքսիգենոթերապիայի համար նախատեսված այլ սարքավորումների, օպտիկական սարքերի, ռենտգենաբանական սարքավորումների, ներառյալ մամոգրաֆների, ՄՌՏ, ինչպես նաև այլ ախտորոշիչ սարքավորումների արտաքին մակերեսների, որոնք արտադրողի կողմից թույլատրված են սպիրտ պարունակող միջոցներով մշակման համար,

4) ախտորոշիչ սարքավորումների (ՈՒՁՀ, ԷՍԳ և այլ) մակերեսային (մաշկային) տվիչների, ստեթոսկոպների, ֆոնենդոսկոպների և ստեթոֆոնենդոսկոպների, ատամնաբուժական ծայրակալների և նմանատիպ այլ բժշկական գործիքների, որոնք թույլատրվում է ախտահարել շփման եղանակով,

5) կլինիկական, մանրէաբանական, վիրուսաբանական և այլ լաբորատորիաներում լաբորատոր կահույքի և սարքավորումների մակերեսների, այդ թվում` առարկայական ապակիների (մաքրում իմերսիոն յուղից),

6) գրասենյակային տեխնիկայի (հեռախոսների ապարատ և խոսափող, մոնիտոր, համակարգչային ստեղնաշար, մկնիկ և այլն) մակերեսների,

7) սոլյարիների լամպերի և սոլյարիների մակերեսների,

8) շտապ բուժօգնության և այլ սանիտարական տրանսպորտի մեքենաներում վարակիչ հիվանդների տեղափոխումից հետո ոչ մեծ մակերեսների և սարքավորումների, աղտոտված սպիտակեղենի, բժշկական թափոնների և այլնի,

9) ոչ ծակոտկեն, հարթ նյութերից (պլաստիկ, ապակի, մետաղ և այլ) հիվանդի խնամքի պարագաների (ջերմաչափ, պետքանոթ, տակդիր մոմլաթ, ջեռակ և այլ), անհատական հիգիենայի պարագաների, խաղալիքների, մարզագույքի,

10) ռետինե և պլաստմասսայե գորգերի,

11) տարբեր սպորտատեսակների սպորտային օբյեկտներում ոչ մեծ մակերեսներով ներքնակների, տատամիների, մարզահրապարակների` կենսաբանական աղտոտվածությամբ (քրտինք, արյուն, թուք և այլ) բաղարկման դեպքում,

12) կոշիկների ներքին մակերեսների` սնկային հիվանդությունների կանխարգելման համար,

13) օդորակիչների ներքին և արտաքին մակերեսների, կենտրոնական և կենցաղային օդորակիչների սեկցիաների, ռադիատորների ճաղավանդակի, օդափոխման և օդորակման համակարգի կոնդենսատի կուտակիչների և գլխադիրների,

14) հատուկ վտանգավոր վարակների, այդ թվում` ժանտախտի, խոլերայի և տուլարեմիայի, օջախներում սենքերում ոչ մեծ մակերեսների, կոշտ գույքի, սարքերի և սարքավորումների մակերեսների,

15) դեղագործական և կենսատեխնոլոգիական արդյունաբերության ոչ մանրէազերծ դեղամիջոցների արտադրության ձեռնարկություններում մաքրության C և D դասերի սենքերում ոչ մեծ սենքերի և սարքավորումների,

16) դիահերձարաններում, ախտաբանաանատոմիական ծառայությունների սենքերում, դատա-բժշկական փորձաքննության հաստատություններում, աճյունասափորանոցներում, դիակիզարաններում, թաղման բյուրոներում և բյուրո-խանութներում, սգո ծիսակատարության տներում, ծիսակատարողական և թաղման ծառայություններ մատուցող կազմակերպությունների այլ շենքերում և շինություններում ոչ մեծ մակերեսների և օբյեկտների, ինչպես նաև ավտոդիակառքերի մշակման համար,

17) բուժանձնակազմի ձեռքերին հագցրած ձեռնոցների (լատեքսից, նեոպրենից, նիտրիլից և քիմիական նյութերի հանդեպ կայուն այլ նյութերից), այդ թվում` ձեռնոցներին վարակիչ նյութի ընկնելու դեպքում, ինչպես նաև բժշկական թափոնների հավաքման ժամանակ,

18) ձեռքերի մաշկի (որպես մաշկային հականեխիչ` ձեռքերի հիգիենիկ մշակման համար), ոտնաթաթերի (սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով),

19) բնակչության կողմից կենցաղում, այդ թվում` վարակիչ հիվանդությունների օջախներում և ընտանիքի ծանր հիվանդ և պառկած անդամների խնամքը կազմակերպելիս (համաձայն կենցաղի համար պիտակավորման):

 

2. ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

10. Միջոցը կիրառվում է տարբեր նյութերից մակերեսների և օբյեկտների ախտահանման համար, բացառությամբ սպիրտների ազդեցության նկատմամբ անկայուն մակերեսների (ցածրորակ ներկերով ներկված, լաքապատված մակերեսներ, պլեքսիգլաս, ակրիլ և այլն): Կիրառումից առաջ առաջարկվում է ստուգել միջոցի ազդեցությունը մակերեսի ոչ մեծ, աննկատելի տեղամասի վրա: Սենքերում մակերեսների մշակումը շփման և ոռոգման եղանակներով թույլատրվում է իրականացնել մարդկանց ներկայությամբ, պահպանելով միջոցի ծախսի նորման, սենքի օդափոխություն չի պահանջվում: Սփրեյի տեսքով, ինչպես նաև շփման եղանակով միջոցի օգտագործման ժամանակ ծախսի նորման կազմում է` ոչ ավելի, քան` 50 մլ/մ2 (միջինը` 30-40 մլ/մ2): Առաջարկվում է միաժամանակ մշակել սենքի մակերեսի 1/10-ից ոչ ավելին: Միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկների օգտագործման ժամանակ թույլատրվում է մեկ անձեռոցիկով մշակել 1 մ2-ից ոչ ավելի մակերես: Ախտահանման ենթակա մակերեսները միջոցով խոնավացվում են ամբողջությամբ և հավասարաչափ: Միջոցը չի պահանջում հետագա լվացում, չի թողնում նստվածք և հետքեր մշակվող մակերեսների վրա: Որոշ դեպքերում մշակված մակերեսները շփում են անձեռոցիկով (լվանում են ջրով) և սրբելով չորացնում (կուվեզ, սննդամթերքի հետ շփվող օբյեկտներ): Մակերեսները պատրաստ են օգտագործման անմիջապես միջոցի չորանալուց հետո: Ախտահանումն իրականացվում է սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին համապատասխան:

11. Մակերեսների, հիվանդի խնամքի պարագաների, խաղալիքների և այլ օբյեկտների ախտահանում.

1) Կենսաբանական արտադրություններով չաղտոտված. Միջոցով պատում են մշակվող մակերեսը կամ օբյեկտը ձեռքի փոշեցրիչի օգնությամբ առնվազն 30 սմ հեռավորությունից, մինչև դրանց ամբողջական թրջվելը, կամ շփում են միջոցով ներծծված անձեռոցիկներով, և թողնում ախտահանման պահաժամի չափով:

2) Կենսաբանական արտադրություններով աղտոտված. Մշակումն իրականացվում է երկու փուլով.

ա) առաջին փուլում կեղտի և կենսաբանական աղտոտվածության հեռացման համար միջոցը սփրեյի տեսքով ձեռքի փոշեցրիչի օգնությամբ ցողում են անմիջապես մաքրված մակերեսի վրա և շփում մաքուր անձեռոցիկով կամ շփում միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկով: Օգտագործված անձեռոցիկները բժշկական թափոնների համապատասխան տարայի մեջ` հետագա օգտահանման համար:

բ) երկրորդ փուլում միջոցը սփրեյի տեսքով ձեռքի փոշեցրիչի օգնությամբ առնվազն 30 սմ հեռավորությունից ցողում են մշակված մակերեսի կամ օբյեկտի վրա, մինչև դրանց ամբողջական թրջվելը կամ շփում միջոցի լուծույթով ներծծված անձեռոցիկով և թողնում ախտահանիչ պահաժամի չափով: Ախտահանիչ պահաժամից հետո, անհրաժեշտության դեպքում, մակերեսները շփում են թանզիվե անձեռոցիկներով, չսպասելով դրանց չորանալուն: Խաղալիքները, հիվանդի խնամքի պարագաները, ախտահանումից հետո լվացվում են հոսող ջրով:

12. Բժշկական գործիքների և բժշկական տեխնիկայի այն մակերեսների ախտահանումը, որոնք անմիջականորեն չեն շփվում պացիենտի հետ կամ որոնց կառուցվածքային առանձնահատկությունները չեն թույլատրում կիրառել ընկղմման մեթոդը, իրականացվում է ըստ սույն հրահանգի Աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմների և հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ գործիքի արտադրող ընկերության խորհուրդները:

13. Ախտորոշիչ սարքավորումների մակերեսային (մաշկային) տվիչների ախտահանումն իրականացնում են յուրաքանչյուր պացիենտից հետո: Տվիչի մաշկի հետ շփվող մակերեսը շփում են միջոցով թրջված անձեռոցիկով` հաջորդիվ պահելով սույն հրահանգի Աղյուսակ 1-ում նշված ազդեցության ժամանակը: Ախտահանիչ պահաժամից հետո անհրաժեշտության դեպքում մակերեսները կարելի է շփել մանրէազերծ թանզիվե անձեռոցիկներով առանց չորանալուն սպասելու:

14. Ատամնաբուժական ծայրակալների ախտահանումն իրականացնում են հաջորդաբար միջոցով թրջված երկու անձեռոցիկներով շփումով: Ախտահանիչ պահաժամը 5 րոպե է: Միջոցի մնացորդները հեռացնում են խմելու ջրով թրջված գործվածքային անձեռոցիկներով շփելով:

15. Կուվեզների այն մակերեսների ախտահանումը, որոնց մշակումը սպիրտ պարունակող միջոցներով թույլատրված է արտադրողի կողմից, իրականացնում են առանձին լավ օդափոխվող սենքում երեխաների բացակայությամբ: Միջոցը ցողում են մշակվող մակերեսին սփրեյի տեսքով ձեռքի փոշեցրիչով առնվազն 30 սմ հեռավորությունից մինչև մակերեսի ամբողջական թրջվելը կամ միջոցով թրջված անձեռոցիկներով և թողնում են ախտահանիչ պահաժամի չափով: Ախտահանիչ պահաժամի ավարտից հետո կուվեզի մակերեսները երկու անգամ շփում են մանրէազերծ ջրով առատորեն թրջված մանրէազերծ գործվածքային անձեռոցիկներով: Յուրաքանչյուր շփումից հետո կուվեզի մակերեսը չորացնում են մանրէազերծ գործվածքային անձեռոցիկներով: Մշակումն ավարտելուց հետո կուվեզները 10 րոպե օդափոխում են: Կուվեզների ախտահանումն իրականացնում են համաձայն կուվեզ արտադրողի խորհուրդների:

16. Բնական և արհեստական կաշվից, պլաստիկից և ռետինից կոշիկների ներքին մակերեսների ախտահանումը սնկային վարակների կանխարգելման նպատակով իրականացնում են միջոցով թրջված երկու անձեռոցիկներով (մեկ զույգ կոշիկների համար) շփումով կամ ձեռքի փոշեցրիչով առնվազն 30 սմ հեռավորությունից հավասարաչափ ոռոգումով մինչև մակերեսի ամբողջական թրջվելը: Մշակումից հետո ախտահանիչ պահաժամը 5 րոպե է: Ախտահանումից հետո միջոցի լվացում չի պահանջվում: Կոշիկներն օգտագործելուց առաջ չորացնել:

17. Ռետինե և պոլիպրոպիլենային գորգերի ախտահանումն իրականացնում են միջոցով թրջված տարբեր անձեռոցիկներով երկանգամյա շփումով կամ ձեռքի փոշեցրիչով առնվազն 30 սմ հեռավորությունից ոռոգմամբ մինչև մակերեսի ամբողջական թրջվելը: Մշակումից հետո ախտահանիչ պահաժամը 5 րոպե է: Ախտահանումից հետո միջոցի լվացում չի պահանջվում:

18. Շտապ բուժօգնության, ՔՊ և ԱԻ ծառայությունների ավտոտրանսպորտի օբյեկտների ախտահանումն իրականացնում են միջոցով թրջված անձեռոցիկներով ոռոգելով կամ շփելով: Մակերեսները պատրաստ են շահագործման համար միջոցի չորանալուց անմիջապես հետո: Ախտահանումն իրականացնում են ըստ սույն հրահանգի Աղյուսակ 1-ում համապատասխան վարակների, իսկ անհայտ ծագման վարակների դեպքում` վիրուսային վարակների համար ներկայացված ռեժիմների: Կանխարգելիչ մշակումն իրականացվում է ըստ մանրէային վարակների (բացառությամբ` տուբերկուլյոզի) համար ներկայացված ռեժիմի:

19. Ոչ մանրէազերծ դեղամիջոցների արտադրության դեղագործական և կենսատեխնոլոգիական արդյունաբերության ձեռնարկություններում սենքերում մակերեսների, կոշտ գույքի, սարքերի և սարքավորումների արտաքին մակերեսների ախտահանումը մաքրության C և D դասերի սենքերում իրականացնում են ըստ սույն հրահանգի Աղյուսակ 1-ում մանրէային վարակների (բացառությամբ` տուբերկուլյոզի) համար առաջարկվող ռեժիմների` հաշվի առնելով սույն հրահանգի 11-րդ կետի առաջարկությունները: Ախտահանումից հետո իրականացվում է սենքերի և սարքավորումների խոնավ մաքրում:

20. Ժանտախտի, խոլերայի և տուլարեմիայի օջախներում սենքերում մակերեսների, կոշտ գույքի, սարքերի և սարքավորումների արտաքին մակերեսների ախտահանումն իրականացնում են ըստ սույն հրահանգի Աղյուսակ 1-ում հատուկ վտանգավոր վարակների համար ներկայացված ռեժիմների` հաշվի առնելով սույն հրահանգի 11-րդ կետի առաջարկությունները:

21. Դիահերձարաններում, ախտաբանաանատոմիական ծառայությունների սենքերում, դատա-բժշկական փորձաքննության հաստատություններում, աճյունասափորանոցներում, դիակիզարաններում, թաղման բյուրոներում մակերեսների և օբյեկտների ախտահանումն իրականացնում են ըստ սույն հրահանգի Աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմների:

22. Ձեռնոցների մշակում: Բուժանձնակազմի ձեռքերին հագցրած ձեռնոցների մակերեսը (առանց տեսանելի աղտոտվածության) ախտահանում են միջոցով թրջված բամբակյա խծուծով կամ անձեռոցիկով շփման եղանակով` ախտահանման պահաժամը 5 րոպե է:

23. Արտաթորանքներով, արյունով և այլնով ձեռնոցների աղտոտման դեպքում դրանց հանելու ժամանակ ձեռքերի աղտոտումից խուսափելու համար անհրաժեշտ է աղտոտվածությունը հեռացնել միջոցով առատորեն թրջված բամբակյա խծուծով, այնուհետև իրականացնել ձեռնոցների մշակումն այնպես, ինչպես նշված է վերևում: Միջոցով ձեռնոցների մշակումն իրականացնելուց հետո դրանք անհրաժեշտ է հանել ձեռքերից և ուղարկել օգտահման, այնուհետև իրականացնել ձեռքերի հիգիենիկ մշակում:

24. Ձեռքերի հիգիենիկ մշակում: Չոր ձեռքերին (առանց նախնական լվացման ջրով և օճառով) լցնում են 2-3 մլ միջոց և 30 վայրկյան մերսում են այն մաշկի մեջ (մինչև ամբողջությամբ չորանալը) կամ ձեռքերը մշակում են միջոցով թրջված անձեռոցիկով, հատուկ ուշադրություն դարձնելով եղունգների շուրջ և մատների արանքի մաշկի մշակմանը:

25. Ոտնաթաթերի կանխարգելիչ մշակում (այդ թվում` լողավազան, շոգեբաղնիք, ցնցուղարան և այլն հաճախելուց հետո): Միջոցով թրջված անձեռոցիկով կամ բամբակյա խծուծով մանրակրկիտ շփում են յուրաքանչյուր ոտնաթաթի մաշկը: Յուրաքանչյուր ոտնաթաթի մշակումից հետո պահաժամը` առնվազն 1 րոպե:

 

Աղյուսակ 1

 

Միջոցով տարբեր մակերեսների ախտահանման ռեժիմներ

 

.____________________________________________________________________.

|Ախտահանման օբյեկտ          |Վարակի տեսակ           |Ախտա-   |Մշակման|

|                           |                       |հանման  |եղանակ |

|                           |                       |ժամանակ,|       |

|                           |                       |րոպե    |       |

|___________________________|_______________________|________|_______|

|Ոչ մեծ չափերի սենքերի      |Մանրէային (բացառությամբ|    1   |Շփում, |

|մակերեսներ, կահավորանքի    |տուբերկուլյոզի)        |        |ոռոգում|

|պարագաներ, կոշտ կահույք,   |_______________________|________|       |

|սարքեր, բժշկական           |Հատուկ վտանգավոր       |    3   |       |

|սարքավորումներ, խաղալիքներ,|վարակներ (ժանտախտ,     |        |       |

|սանիտարական տրանսպորտի     |խոլերա, տուլարեմիա և   |        |       |

|օբյեկտներ և  այլն          |այլ)                   |        |       |

|                           |_______________________|________|       |

|                           |Վիրուսային|հեպատիտ,    |    3   |       |

|                           |          |            |        |       |

|                           |          |ՄԻԱՎ, գրիպ  |        |       |

|                           |          |____________|________|       |

|                           |          |պոլիոմիելիտ |    5   |       |

|                           |_______________________|________|       |

|                           |Կանդիդոզներ            |    3   |       |

|                           |_______________________|________|       |

|                           |Դերմատոֆիտիաներ        |    5   |       |

|                           |_______________________|________|       |

|                           |Տուբերկուլյոզ*         |    5   |       |

.____________________________________________________________________.

Նշում` * Թեստավորված է Mycobacterium terrae թեստ-շտամի վրա:

 

3. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

26. Միջոցը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար: Չօգտագործել այն ներքին ընդունման համար:

27. Խուսափել միջոցը աչքերի մեջ, շնչառական ուղիներ և վնասված մաշկին լցվելուց:

28. Չլցնել վերքերին և լորձաթաղանթներին:

29. Ոչ մեծ մակերեսների մշակումը շփման և ոռոգման եղանակով ծախսի նորմայում կարելի է իրականացնել առանց շնչառական օրգանների պաշտպանական միջոցների և հիվանդների ներկայությամբ: Ծախսի նորմաները գերազանցելու դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել ՌՊԳ-67 կամ ՌՈՒ-60M տեսակի ունիվերսալ ռեսպիրատորներ A մակնիշի պատրոնով և պաշտպանական ակնոցներ:

30. Չոռոգել տաքացված մակերեսներ և չփոշեցրել բաց կրակի և միացրած տաքացուցիչ սարքերի մոտ:

31. Չօգտագործել միջոցի պիտանելիության ժամկետն սպառվելուց հետո:

 

4. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

32. Աչքերի մեջ միջոցի պատահական լցվելու ժամանակ դրանք առատորեն լվանալ հոսող ջրով և կաթեցնել 1-2 կաթիլ նատրիումի սուլֆացիլի 30% լուծույթ:

33. Մաշկի վրա գրգռվածության, ցանի հայտնվելու դեպքում` միջոցի օգտագործումը դադարեցնել, ձեռքերը լվանալ ջրով և օճառով:

34. Միջոցի պատահական կուլ տալու դեպքում ստամոքսը լվանալ ջրի մեծ քանակությամբ` առաջացնելով փսխում: Այնուհետև ընդունել ադսորբենտներ` ակտիվացված ածուխ (10-15 մանրացված հաբ), մագնեզիումի օքսիդ (1-2 ճաշի գդալ 1 բաժակ ջրին): Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:

35. Շնչառական օրգանների գրգռման նշանների հայտնվելու դեպքում անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքը միջոցի հետ, տուժածին անհապաղ դուրս հանել մաքուր օդի կամ այլ սենք, իսկ սենքը օդափոխել: Տալ տաք ըմպելիք: Բերանը և քիթըմպանը ողողել ջրով: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:

 

5. ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

36. Միջոցի փոխադրումը թույլատրվում է տրանսպորտի բոլոր միջոցներով` համաձայն բեռնափոխադրման կանոնների, որոնք գործում են տրանսպորտի այդ միջոցների վրա և երաշխավորում են միջոցի և տարողության պահպանվածությունը:

37. Միջոցը պահպանում են փակ, արտադրողի բնօրինակ տարողության մեջ` դեղամիջոցներից առանձին, երեխաների համար անհասանելի տեղերում, ծածկված օդափոխվող պահեստային սենքերում, +40oC-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում` տաքացուցիչ սարքերից առնվազն 1 մ հեռավորության վրա, բաց կրակից և արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից հեռու:

38. Վթարային իրավիճակում (սպառողական փաթեթավորման ամբողջականության խախտման և միջոցի պատահական մեծ քանակությամբ թափվելու դեպքում) լցնել նրա վրա ավազ կամ հող (չօգտագործել այրվող նյութեր, օրինակ` թեփ, տաշեղ), հավաքել կափարիչով տարայի մեջ հետագա օգտահանման համար: Հավաքելու ժամանակ օգտագործել անհատական պաշտպանական զգեստ, ճտքակոշիկներ, ռետինե կամ պոլիէթիլենային ձեռնոցներ, շնչառական օրգանների պաշտպանության համար` ՌՊԳ-67 կամ ՌՈՒ-60M տեսակի ունիվերսալ ռեսպիրատորներ A մակնիշի պատրոնով, կամ արդյունաբերական հակագազ:

39. Շրջակա միջավայրի պահպանման միջոցներ` չթույլատրել չնոսրացված պատրաստուկի ընկնելը կենցաղային մակերեսային կամ ստորգետնյա կեղտաջրեր: Նոսրացնել ջրի մեծ քանակությամբ:

 

6. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

40. Որակի ցուցանիշներով միջոցը պետք է համապատասխանի սույն հրահանգի աղյուսակ 2-ում ներկայացված նորմաներին:

 

Աղյուսակ 2

 

.___________________________________________________________________.

| |Ցուցանիշի անվանում               |Նորմա                          |

|___________________________________________________________________|

|                          Հեղուկի տեսքով.                          |

|___________________________________________________________________|

|1|Արտաքին տեսք, գույն և  հոտ       |Թափանցիկ (թույլատրվում է թեթև  |

| |                                 |օպալեսցենցիա) անգույն հեղուկ   |

| |                                 |սպիրտի և  օգտագործվող          |

| |                                 |բուրանյութի բնորոշ հոտով       |

|_|_________________________________|_______________________________|

|2|Պրոպիլային սպիրտի (1-պրոպանոլ)   |          26.0 - 30.0          |

| |զանգվածային բաժին, %             |                               |

|_|_________________________________|_______________________________|

|3|Ալկիլդիմեթիլբենզիլամոնիումի      |          0.09 - 0.11          |

| |քլորիդի զանգվածային բաժին, %     |                               |

|_|_________________________________|_______________________________|

|4|N,N-բիս-(3-ամինոպրոպիլ)          |          0.09 - 0.11          |

| |դոդեցիլամինի զանգվածային բաժին, %|                               |

|_|_________________________________|_______________________________|

|5|Պոլիհեքսամեթիլենբիգուանիդի       |          0.04 - 0.06          |

| |հիդրոքլորիդի զանգվածային բաժին, %|                               |

|___________________________________________________________________|

|             Միջոցով թրջված անձեռոցիկների տեսքով.                  |

|___________________________________________________________________|

|6|Անձեռոցիկի չափս, մմ.             |                               |

|_|_________________________________|_______________________________|

| |պոլիմերային տարողության մեջ և    |125x170 (+-10), 130x180 (+-10),|

| |«դոյ-փակ» փաթեթավորմամբ          |140x200 (+-10), 150x170 (+-10) |

|_|_________________________________|_______________________________|

| |«ֆլոու-փակ» փաթեթավորմամբ        |150x180 (+-10), 180x240 (+-10) |

|_|_________________________________|_______________________________|

| |«սաշե» փաթեթավորմամբ             |         130x180 (+-10)        |

|_|_________________________________|_______________________________|

|7|Սպառողական փաթեթավորման մեջ      |                               |

| |անձեռոցիկների քանակ, հատ.        |                               |

|_|_________________________________|_______________________________|

| |պոլիմերային տարողության մեջ և    |            30-300             |

| |«դոյ-փակ» փաթեթավորմամբ          |                               |

|_|_________________________________|_______________________________|

| |«ֆլոու-փակ» փաթեթավորմամբ        |            10-120             |

|_|_________________________________|_______________________________|

| |«սաշե» փաթեթավորմամբ             |               1               |

.___________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
31.07.2019
N 2100-Լ
Հրաման