041.0369.190600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 2000 թվականի N 369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ Դ. ԶԱԴՈՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի երկրորդ բաժնի 75-րդ կետով և 2000 թվականի հունիսի 20-21-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի գործուղման կապակցությամբ`
Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դ. Զադոյանի վրա` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին առնչվող հարցերի` Հայաստանի Հանրապետության Նախագահի նշված հրամանագրի երկրորդ բաժնի 73-րդ կետի երրորդ պարբերության «ա», «զ», «է», «ժա» ենթակետերի, ինչպես նաև հինգերորդ պարբերության «դ» ենթակետով նախատեսված կազմակերպական միջոցառումների մասով: