Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2, ԱՐԳԱՎԱՆԴ-ՇԻՐԱԿ ՃԱՆԱՊԱՐՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2020 թվականի N 85-Ա

 

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2, ԱՐԳԱՎԱՆԴ-ՇԻՐԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԼԵՎԱՆՏԻՆԱ ԻՆԽԵՆԻԵՐԻԱ Ի ԿՈՆՍՏՐՈՒԿՍԻՈՆ ՍԼ» (ԻՍՊԱՆԻԱ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր), Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» (Levantina Ingenieria Y Construccion SL) ընկերության միջև 2019 թվականի հուլիսի 16-ին ստորագրված «L3293-ICB/CW-T3 Retender. Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի ճանապարհային հանգույցների կառուցում: Արգավանդ-Շիրակ ճանապարհահատված» պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և հաշվի առնելով «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» ընկերության` Իսպանիայի Թագավորության ֆինանսների և պետական կառավարման նախարարության կողմից 2013 թվականի հոկտեմբերի 31-ին տրված` N 55737R փաստաթղթով ինժեներական ծառայությունների մատուցման բնագավառում կամուրջների, ուղանցույցների (ուղեկառույց), մայրուղիների և այլ աշխատանքների կառուցման արտոնագրված գործունեությամբ զբաղվելու իրավունքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր Տրանշ-2, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների կատարման կապալառու իսպանական «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» ընկերությանը թույլատրել Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» ընկերության միջև 2019 թվականի հուլիսի 16-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված` լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության (ճանապարհաշինության) իրականացման գործունեություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2020
N 85-Ա
Որոշում