ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 2020 թվականի N 89-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի հունվարի 31-ին Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վահե Հակոբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Մանվել Ավետիսյանինը, Դավիթ Գևորգյանինը, Արև Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վարոս Սիմոնյանինը, Մնացական Բիչախչյանինը և Արման Չիլինգարյանինը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Հովհաննես Ազիզյանինը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.
3) Շավարշ Քոչարյանինը, Արթուր Գրիգորյանինը և Հովսեփ Մաթևոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Ղամբարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Միքայել Փաշայանինը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին.
5) Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Վահագն Աբգարյանինը, Դավիթ Աբազյանինը, Արարատ Խուդոյանինը և Արթուր Մուրադյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2020 թվականի հունվարի 31-ին` Երևան-Ալմաթի-Երևան երթուղով:
7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. հունվարի 24-ի
N 89-Ա որոշման
ԿԱԶՄ
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (29.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(29.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Գ. Ղալաչյան - ՀՀ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(29.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի օգնական
Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
(29.01.2020 թ.-01.02.2020 թ.)
Հ. Ազիզյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական`
հասարակական հիմունքներով
(փորձագետ, 29.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետի
պաշտոնակատար
Մ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
(26.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Դ. Ղամբարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի
պետ (26.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Դ. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի
պատասխանատու (29.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական
տարածաշրջանի վարչության պետի պաշտոնակատար
(29.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Մ. Բիչախչյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների
վարչության պետ (29.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Ա. Չիլինգարյան - ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»
ծառայության պետի տեղակալ
(29.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ (26.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Հ. Մաթևոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական
տարածաշրջանի վարչության կցորդ
(29.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության
օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության
օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության
լուսանկարիչ
Անվտանգություն
Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի
պետի տեղակալ
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Վ. Աբգարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(26.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Դ. Աբազյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(26.01.2020 թ.-31.01.2020 թ.)
Ա. Խուդոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Մուրադյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Մ. Իսախանյան - Հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Հ. Թումանյան - Հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)
Փ. Ֆահրադյան - «Նոր Հայաստան» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ի. Մանասյան - «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության
թղթակից (համաձայնությամբ)
Կ. Ղազարյան - Հանրային ռադիոընկերության թղթակից
(համաձայնությամբ)