Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2020 թվականի N 93-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.03.2020 թիվ 347-Ա որոշում)

1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 13.03.2020 թիվ 347-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

(վերնագիրը փոփ. 13.03.2020 թիվ 347-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 30

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2021 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1160-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ փոխվարչապետ (Հ. Մաթևոսյան) (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (Ա. Թորոսյան)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (Լ. Բադալյան)

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (Տ. Չախոյան)

ՀՀ արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

 

(1-ին հավելվածը փոփ. 13.03.2020 թիվ 347-Ա, 20.10.2021 թիվ 1160-Ա, 29.11.2021 թիվ 1356-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2020 թ. հունվարի 30-ի

N 93-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են այն հաշվարկով, որպեսզի պատշաճ կերպով ապահովվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 30-ի N 93-Ա որոշման 1-ին կետում նշված` հանձնաժողովի ստեղծմամբ հետապնդվող նպատակի արդյունավետ կենսագործումը:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:

3. Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը, համակարգում հանձնաժողովի աշխատանքները և իրավիճակից բխող ցուցումներ է տալիս հանձնաժողովի անդամներին:

4. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք:

5. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից որոշված վայրում և ժամին:

6. Հանձնաժողովի օրակարգը ձևավորվում է նիստի մեկնարկին` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկների հաշվառմամբ` հանձնաժողովի նախագահի հաստատմամբ:

7. Հարցի քննարկման արդյունքների հիման վրա հանձնաժողովի նախագահն առաջարկում է հարցի վերաբերյալ ընդունել որևէ որոշում, որը համարվում է ընդունված, եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի առարկում: Առարկության դեպքում տվյալ հարցը քվեարկության դնելու կամ դրա քննարկումը հետաձգելու հարցը որոշում է հանձնաժողովի նախագահը: Հարցը քվեարկության դրվելու դեպքում որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ` բանավոր քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Քվեարկության դրված հարցին հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:

8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից և նիստին հաջորդող երկօրյա ժամկետում ներկայացվում են հանձնաժողովի նախագահի ստորագրմանը:

9. Հանձնաժողովի որոշումների բովանդակությունն արտացոլվում է արձանագրության մեջ:

 

(2-րդ հավելվածը լրաց. 13.03.2020 թիվ 347-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.01.2020
N 93-Ա
Որոշում