Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՏԴ1/0017/01/17

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

    2019 թվականի փետրվարի 7-ին                            ք. Երևանում

 

քննարկելով Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի որոշման մեջ առկա անհստակության հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանվել է, և քրեական գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Նշված որոշման պատճառաբանական մասում նշվել է, որ ամբաստանյալ Վ.Հախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ, քանի որ չեն վերացել նրան կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները, ինչը, սակայն, չի արձանագրվել որոշման եզրափակիչ մասում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է անհստակություն, որն անհրաժեշտ է լուծել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն. «Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես`

(...)

3) լուծել խափանման միջոցների, (...) հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ. (...) «:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետը լրացնել հետևյալ պարբերությամբ` «Ամբաստանյալ Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ»:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.02.2019
N ՏԴ1/0017/01/17
Որոշում