Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2020 թվականի N 105-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով` Եվրոպական միության անդամ երկրների շահագրգիռ գերատեսչությունների հետ հայկական կողմից նախաձեռնված խորհրդակցությունների շրջանակներում 2020 թվականի փետրվարի 5-ից 7-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման ծախսերը կատարել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանինը (պատվիրակության ղեկավար)` 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանինը և նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. փետրվարի 3-ի

N 105-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Ղազարյան        - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և  

                         ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն

                         ծառայության պետ (պատվիրակության ղեկավար)

 

    Ա. Ֆիդանյան        - Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային

                         կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ

 

    Տ. Սամվելյան       - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                         նախարարության Եվրոպայի վարչության պետ

 

    Դ. Սարգսյան        - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի

                         խորհրդական

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.02.2020
N 105-Ա
Որոշում