Սեղմել Esc փակելու համար:
ԶԱՐՈՒՀԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԶԱՐՈՒՀԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2020 թվականի N 55-Ա

 

ԶԱՐՈՒՀԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյանին 2020 թվականի փետրվարի 17-ից մինչև մարտի 10-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներ)` Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրատնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների, միջազգային և տարածաշրջանային շուկաներում մրցունակության բարձրացման արդի գործիքակազմի, միջազգային առևտրային համաձայնագրերի մշակման գործընթացների, այդ թվում` տնտեսական համակարգի կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ գործնական հմտություններ ձեռք բերելու և ուսումնասիրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

3. Ընդունել ի գիտություն, որ Զարուհի Մաթևոսյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան     

 

2020 թ. փետրվարի 1

Երևան

 

 

pin
Փոխվարչապետ
01.02.2020
N 55-Ա
Որոշում