ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2020 թվականի N 98-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վտանգավոր տարածքներում պայթեցման եղանակով քարերի հարկադիր իջեցման և հայտնաբերված պայթուցիկ սարքերի, պայթյունավտանգ առարկաների պայթեցման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված 1829818,97 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (պայթուցիկ նյութերն ու պայթեցման սարքերը) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունվարի 30-ի
N 98-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի |Միավորի |Կար-|Նախա- |Ընդհանուր |
|ը/կ| |միավորը|գինը |գը |տես- |արժեքը |
| | | |(դրամ) | |վում է|(դրամ) |
| | | | | |հատ- | |
| | | | | |կացնել| |
|___|_________________________|_______|________|____|______|__________|
|1. |Տրոտիլ 200 գրամ |կգ | 945,49| I| 3| 2836.47|
|___|_________________________|_______|________|____|______|__________|
|2. |Ճայթիչ ԷԴՊռ |հատ | 317,5| I| 15| 4762.5|
|___|_________________________|_______|________|____|______|__________|
|3. |Պայթեցման մեքենա ՊՄ-4 |հատ | 130200| I| 1| 130200|
|___|_________________________|_______|________|____|______|__________|
|4. |Պայթեցման լար ՍՊՊ-2 |մետր | 110,4| I| 500| 55200|
|___|_________________________|_______|________|____|______|__________|
|5. |Ականորդի պայուսակ |հատ | 30000| I| 4| 120000|
|___|_________________________|_______|________|____|______|__________|
|6. |Ականազերծման լրակազմ |լրակազմ| 650000| I| 2| 1300000|
|___|_________________________|_______|________|____|______|__________|
|7. |Տրոտիլ մանրացված «Սահարա»|կգ | 861,85| I| 200| 172370|
|___|_________________________|_______|________|____|______|__________|
|8. |Էլեկտրոդետոնատոր ԷԴՊռ |հատ | 317,5| I| 140| 44450|
|___|_________________________|_______|________|____|______|__________|
| |Ընդամենը | | | | |1829818.97|
._____________________________________________________________________.