ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 փետրվարի 2020 թվականի N 139-Ա
ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2020 թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)` «Հայկական ոդիսական» հայ մշակույթին, երաժշտությանը և ֆիլմերին նվիրված փառատոնին մասնակցելու նպատակով:
2. Արայիկ Խզմալյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման ճանապարհածախսը, օրապահիկի և մեկ օրվա գիշերակացի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Խզմալյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման երեք օրվա գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արայիկ Խզմալյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 4
Երևան