Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՊԱՏՇԱՃ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՊԱՏՇԱՃ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 հունվարի 2020 թվականի N 01-Ն

 

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՊԱՏՇԱՃ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մատակարարի պատշաճ բաշխման գործունեության համար պատասխանատու անձին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2020 թվականի հունվարի 16-ի

N 01-Ն հրամանի

 

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՊԱՏՇԱՃ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են մատակարարի պատշաճ բաշխման գործունեության համար պատասխանատու անձին (այսուհետ` Պատասխանատու անձ), նրա որակավորմանը և փորձառությանը ներկայացվող պահանջները:

2. Պատասխանատու անձը պետք է ունենա դեղագիտական կամ բժշկական կամ քիմիադեղագործական կամ քիմիական կամ դեղատեխնոլոգիական կամ կենսաբանական կամ անասնաբուժական բարձրագույն մասնագիտական կրթություն:

3. Այն դեպքերում, երբ Պատասխանատու անձի բարձրագույն կրթությունը տարբերվում է դեղագետի որակավորումից, ապա այդ պաշտոնում առաջադրվող անձը պետք է ունենա վերապատրաստումը հավաստող փաստաթղթեր` դեղային օրենսդրությանը, պատշաճ արտադրական գործունեությանը, պատշաճ բաշխման գործունեությանը, որակի կառավարման համակարգին վերաբերող թեմաներով:

4. Պատասխանատու անձի պաշտոնում նշանակված անձը պետք է ունենա դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող կազմակերպությունում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վերջին երեք տարվա ընթացքում:

5. Պատասխանատու անձի գործունեությունը դադարեցվում է, եթե Պատասխանատու անձի գործատու մատակարար կազմակերպությունը խախտել է պատշաճ բաշխման գործունեության կանոնները:

6. Սույն պահանջների 5-րդ կետով նախատեսված կարգով Պատասխանատու անձի գործունեության դադարեցումից հետո նա կարող է կրկին հավակնել աշխատանքի Պատասխանատու անձի պաշտոնում, եթե գործունեության դադարեցումից հետո աշխատել է մատակարարի մոտ երեք տարի, որից վեց ամիսը` նշանակումից անմիջապես առաջ:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
16.01.2020
N 01-Ն
Որոշում