031.0596.150600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻն
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանվածությունն ապահովելու, նրանց միջհամայնքային հարաբերություններն ակտիվացնելու, ինչպես նաև հատուկ կրթամշակութային, իրավական և այլ խնդիրների նկատմամբ պետական հոգածությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից` որոշում եմ.
1. Հավանություն տալ Հայաստանի ազգային փոքրամասնությունների, ազգային-մշակութային միությունների առաջին համագումարում Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականին կից Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային միությունների գործունեությունը համակարգող խորհրդի ստեղծմանը:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին` ապահովել հիշյալ խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
15 հունիսի 2000թ.
ՆԿ-596