Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՎԱՐԴԱՆ ԼԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-3-Ո-4

2020 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՎԱՐԴԱՆ ԼԵՎՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻ, ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ, ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Լևոնի Գրիգորյանի, Վարդան Արմենակի Գրիգորյանի, Վահե Միսակյանի, Արմինե Մելիքսեթյանի, Մնացական Մարտիրոսյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի` աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունները, հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2020 թվականի փետրվարի 7-ից մինչև 2020 թվականի մարտի 7-ը ներառյալ:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2020 թվականի փետրվարի 7-ից մինչև 2020 թվականի մայիսի 22-ը ներառյալ:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վահե Միսակյանի, Արմինե Մելիքսեթյանի, Մնացական Մարտիրոսյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2020 թվականի փետրվարի 7-ից մինչև 2020 թվականի մայիսի 7-ը ներառյալ:

4. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2020 թվականի փետրվարի 7-ից մինչև 2020 թվականի մայիսի 7-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ              Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020 թ. փետրվարի 6

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.02.2020
N ԲԴԽ-3-Ո-4
Որոշում