Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-3-Ո-5

2020 թ.

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին»:

Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին»:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված` վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ներկայումս գործող ծառայողական առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա են 2 թեկնածուներ, իսկ քրեական և վարչական մասնագիտացման բաժինները սպառված են:

Վերաքննիչ դատարաններում ներկա պահին դատավորի թափուր հաստիքներ առկա չեն:

Հարկ է նշել, որ առաջիկա երկու տարում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են Վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 1, Վերաքննիչ քրեական դատարանի` 1, Վերաքննիչ վարչական դատարանի` 2 դատավորների լիազորություններ: Նշված ժամանակահատվածում վերոնշյալ հիմքով դադարելու են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2 դատավորի լիազորություններ, և կարելի է կանխատեսել, որ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմում կներկայացվի ինչպես վարչական, այնպես էլ քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակների քրեական և վարչական մասնագիտացման բաժիններում առկա թեկնածուների քանակը չի գերազանցում հաջորդ երկու տարվա ընթացքում վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը` ուստի, հիմք ընդունելով Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, անհրաժեշտ է համալրել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը` 1 թեկնածուով, վարչական մասնագիտացման բաժինը` 3 թեկնածուով` հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

* քրեական մասնագիտացման բաժին` - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 0 + 2020թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 1 + ներկա պահին առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը` 0 = 1

* վարչական մասնագիտացման բաժին` - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 0 + 2020թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 1 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 2 + ներկա պահին առաջխաղացման ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը` 0 = 3:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 123-րդ հոդվածի 4-րդ մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Արձանագրել, որ առկա է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը 1 (մեկ) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինը` 3 (երեք) թեկնածուով համալրելու անհրաժեշտությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ              Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020 թ. փետրվարի 6

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.02.2020
N ԲԴԽ-3-Ո-5
Որոշում