Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2020 թվականի N 176-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2020 թվականի փետրվարի 13-15-ը աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (փետրվարի 13-14-ը` Բեռլին, իսկ փետրվարի 14-15-ը` Մյունխեն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վահե Հակոբյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին, իսկ Հարություն Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Տիգրան Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Հովհաննես Վարդանյանինը, Արտակ Հակոբյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Ղազար Ղազարյանինը և Նարեկ Ղարիբյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) Հրաչյա Ստեփանյանի, Խաչատուր Ադումյանի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձը և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ`

1) Ռուբեն Ռուբինյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2020 թվականի փետրվարի 13-ին` Երևան-Բեռլին, փետրվարի 14-ին` Բեռլին-Մյունխեն, իսկ փետրվարի 15-ին` Մյունխեն-Երևան երթուղով:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. փետրվարի 12-ի

N 176-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար

                         (13.02.2020 թ.-14.02.2020 թ., Բեռլին)

 

    Ա. Սմբատյան        - Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի

                         Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

    Ռ. Ռուբինյան       - ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, արտաքին

                         հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

                         (13.02.2020 թ.-14.02.2020 թ., Բեռլին)

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ վարչապետի օգնական

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

Ծ. Համբարձումյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         պաշտոնակատար

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                         (05.02.2020 թ.-15.02.2020 թ.)

 

    Վ. Ասլանյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ (05.02.2020 թ.-15.02.2020 թ.)

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի

                         կցորդ (05.02.2020 թ.-15.02.2020 թ.)

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Հ. Ստեփանյան       - թարգմանիչ (համաձայնությամբ,

                         13.02.2020 թ.-14.02.2020 թ., Բեռլին)

 

    Խ. Ադումյան        - թարգմանիչ (համաձայնությամբ,

                         14.02.2020 թ.-15.02.2020 թ., Մյունխեն)

 

Անվտանգություն

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի

                         պետի տեղակալ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (05.02.2020 թ.-15.02.2020 թ.)

 

    Գ. Առաքելյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Գրիգորյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (05.02.2020 թ.-15.02.2020 թ.)

 

    Ղ. Ղազարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ն. Ղարիբյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Վ. Դավթյան         - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրեասյան      - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ք. Ալագուլյան      - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Դ. Սարգսյան        - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Գզիրյան         - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Ասլանյան        - «Ազատություն» ռադիոկայանի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.02.2020
N 176-Ա
Որոշում