Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2020 թվականի N 177-Ա

 

ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանին 2020 թվականի փետրվարի 13-15-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Վրաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Միխեյիլ Սարջվելաձեի և արդարադատության նախարարության բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև Վրաստանի արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Հանրային ծառայությունների մատուցման սրահների գործունեությանը ծանոթանալու նպատակով:

2. Վահե Դանիելյանի և Անի Մխիթարյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահե Դանիելյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 12

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.02.2020
N 177-Ա
Որոշում