Սեղմել Esc փակելու համար:
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2020 թվականի N 192-Ա

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման հավելվածի 10-րդ և 38-րդ կետերով`

1. Արցախի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ստեղծել հասարակական կազմակերպություններին դրամաշնորհ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետությունում ընտրությունների հնարավոր երկու փուլերի դիտորդական առաքելություն իրականացնելու համար տրամադրվող դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 160 մլն ՀՀ դրամ: Ընդ որում, մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորման չափը չի կարող 80.000.000 մլն ՀՀ դրամից ավելի լինել:

3. Մրցութային հանձնաժողովին`

1) հանձնաժողովի առաջին նիստը գումարել 2020 թվականի փետրվարի 13-ին, ժամը` 15:00-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 1 շենքում.

2) ընդունել ի գիտություն, որ մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 12 օր առաջ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 12

Երևան

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2020 թ. փետրվարի 12-ի

N 192-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Թորոսյան        - վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության

                         պետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)

 

    Ս. Սահադյան        - վարչապետի աշխատակազմի ֆինանսական և  հաշվապահական

                         հաշվառման վարչության պետի պաշտոնակատար

 

    Ա. Խաչատրյան       - վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական

                         վարչության պետի տեղակալի պաշտոնակատար

 

    Ս. Գևորգյան        - վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության

                         ավագ իրավաբանի պաշտոնակատար

 

    Տ. Մուղնեցյան      - վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

                         խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում

                         առանձին գործառույթներ համակարգող

 

    Ն. Նազարյան        - վարչապետի աշխատակազմի կադրերի և  անձնակազմի

                         կառավարման վարչության ավագ մասնագետի պաշտոնակատար

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

(հավելվածը փոփ. 13.02.2020 թիվ 194-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.02.2020
N 192-Ա
Որոշում