Սեղմել Esc փակելու համար:
ԱՄՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0604.230600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՄՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2000 թվականի հունիսի 24-ից 29-ը ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և հունիսի 30-ից հուլիսի 2-ը ներառյալ Ֆրանսիայի Հանրապետությունում մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

Պաշտոնական պատվիրակություն

 

   Ռոբերտ Քոչարյան             Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

   Վարդան Օսկանյան             Հայաստանի Հանրապետության արտաքին

                               գործերի նախարար

 

   Վահրամ Ներսիսյանց           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական

 

   Արմեն Գևորգյան              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

   Վահե Գաբրիելյան             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               մամուլի քարտուղար

 

Ուղեկցող անձինք

 

   Գրիգորի Սարկիսյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության պետ

 

   Գրիգորի Հայրապետով          Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

   Աղամալ Հարությունյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

   Արմեն Արզումանյան           Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               «Հայլուր»  լրատվական ծառայության տնօրեն

 

   Տիգրան Մուրադյան            Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               օպերատոր

 

   Վահան Հովհաննիսյան          «Ազատություն»  ռադիոկայանի թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով և գիշերավարձ), ինչպես նաև Հայաստանի ազգային հեռուստատեսության աշխատակիցների գիշերավարձի, տրանսպորտի ծախսերը և Փարիզ-Վաշինգտոն-Փարիզ ճանապարհածախսը կատարել, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին, պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների և համապատասխան լրատվության միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության Երևան-Փարիզ-Երևան ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին, իսկ Փարիզ-Վաշինգտոն-Փարիզ ճանապարհածախսը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների և «Ազատություն» ռադիոկայանի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության ԱՄՆ և Ֆրանսիա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության պատվիրակության համար 2000 թվականի հունիսի 24-ին կազմակերպել Երևան-Փարիզ, հուլիսի 2-ին` Փարիզ-Երևան հատուկ չվերթերը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

23 հունիսի 2000թ.

ՆԿ-604

 

 

pin
ՀՀ Նախագահ
23.06.2000
N ՆԿ-604
Կարգադրություն