Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2020 թվականի N 158-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հանրային տվյալների բազաների ցանկը, այդ տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները սահմանելու մասին» N 979-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.

i

2) որոշման հավելվածի 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն» բառերով, իսկ «3-րդ կետի 1-ին ենթակետից, 4-րդ և 9-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

3) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ստեղծված կամ կառավարվող հարկ վճարողների տեղեկատվական համակարգից տրամադրվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում, ինչպես նաև հարկային հաշվարկներում (հաշվետվություններում) ներառված տեղեկատվությունը: Սույն կետով սահմանված տեղեկատվության հայցման և տրամադրման ձևաչափի և տեխնիկածրագրային միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և վարկային բյուրոյի միջև կնքված պայմանագրով:»:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոյի` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հետ կնքել որոշման հավելվածի 6-րդ կետով սահմանված պայմանագիրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. փետրվարի 14

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2020
N 158-Ն
Որոշում