Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1782-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2020 թվականի N 162-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1782-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման նախաբանում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին» բառերով.

2) որոշման 2-րդ կետից հանել «և առաջարկել Երևանի քաղաքապետին» բառերը.

i

3) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.

4) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով.

5) 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին» բառերը.

i

6) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «Arm WGS-84» բառերը փոխարինել «WGS-84 (ARMREF 02)» բառերով.

i

7) 4-րդ կետի «ա1)» ենթակետը «շրջակա միջավայրի նախարարությանը» բառերից հետո լրացնել «, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին» բառերով.

8) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, ամփոփել ընդերքօգտագործողների կողմից օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկատվությունը (առանձին նշելով եռամսյակի վերջին օրվա դրությամբ առկա պարտավորության չափը) ու բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնօգտագործման վճարների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև արդյունահանված մետաղական օգտակար հանածոների, հանքաքարի ու խտանյութերի արտահանման ծավալների մասին տեղեկատվությունը` համաձայն սույն որոշմամբ սահմանված NN 1 և 2 ձևերի` էլեկտրոնային եղանակով ներկայացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:»:

i

9) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող կազմակերպություններում իրականացված ստուգման արդյունքները` ամփոփ ներկայացնելով արձանագրված խախտումները և ձեռնարկված միջոցառումները:

5.2. Շրջակա միջավայրի նախարարին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների և մշտադիտարկումների իրականացման վճարումների վերաբերյալ տեղեկատվություն` առանձին նշելով ապառքների չափը` ըստ տնտեսավարողների».

10) որոշման 6.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. փետրվարի 14

Երևան

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

          20 թ. _____ եռամսյակի համար      (դրամ)

 

._____________________________________________________________________.

|NN |Ընդերքօգտա-|Հարկ     |Եռամսյակի|Ռոյալթիի   |Բնապահպանական հարկի  |

|ը/կ|գործողի    |վճարողի  |ընթացքում|գծով       |և  բնօգտագործման     |

|   |անվանումը  |հաշվառման|միասնական|եռամսյակի  |վճարների միասնական   |

|   |           |համարը   |հաշվից   |վերջին օրվա|հարկային հաշվարկներով|

|   |           |         |մարված   |դրությամբ  |հաշվարկված           |

|   |           |         |ռոյալթին |առկա պարտա-|բնօգտագործման        |

|   |           |         |         |վորությունը|վճարները             |

|___|___________|_________|_________|___________|_____________________|

| 1 |    2      |    3    |    4    |     5     |          6          |

|___|___________|_________|_________|___________|_____________________|

|   |           |         |         |           |                     |

|___|___________|_________|_________|___________|_____________________|

|   |           |         |         |           |                     |

|___|___________|_________|_________|___________|_____________________|

|   |           |         |         |           |                     |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ, ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

          20  թ. _____ եռամսյակի համար     (տոննա)

 

._____________________________________________________________________.

|NN |Ընդերքօգտա-|Հարկ     |Արտահանման ծավալների մասին տեղեկատվությունը|

|ը/կ|գործողի    |վճարողի  |___________________________________________|

|   |անվանումը  |հաշվառման|օգտակար        |հանքաքարը   |խտանյութի     |

|   |           |համարը   |հանածոների     |            |անվանումն ու  |

|   |           |         |անվանումն ու   |            |ծավալը        |

|   |           |         |ծավալը         |            |              |

|___|___________|_________|_______________|____________|______________|

| 1 |     2     |    3    |        4      |      5     |       6      |

|___|___________|_________|_______________|____________|______________|

|   |           |         |               |            |              |

|___|___________|_________|_______________|____________|______________|

|   |           |         |               |            |              |

|___|___________|_________|_______________|____________|______________|

|   |           |         |               |            |              |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2020
N 162-Ն
Որոշում