Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

031.0605.230600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Պետական (տեղական ինքնակառավարման) մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

   Ֆելիքս Ցոլակյան             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               վերահսկողական ծառայության ղեկավար

                               (աշխատանքային խմբի ղեկավար)

 

   Գևորգ  Մալխասյան            Հայաստանի Հանրապետության արդարադատության

                               նախարարի տեղակալ

 

   Գևորգ  Դանիելյան            Հայաստանի Հանրապետության գլխավոր

                               դատախազության պետական շահերի պաշտպանության

                               վարչության պետ

 

   Ռոման Միրզոյան              Հայաստանի Հանրապետության ֆինանսների և

                               էկոնոմիկայի նախարարության ֆինանսական

                               վերահսկողության գլխավոր վարչության պետ

 

   Արմեն Հարությունյան         Երևանի  պետական համալսարանի սահմանադրական

                               և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս,

                               իրավաբանական գիտությունների դոկտոր

 

   Սուրեն Պետրոսյան            Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի պետաիրավական վարչության

                               խորհրդատու

 

   Արամ Անդրեասյան             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               վերահսկողական ծառայության ղեկավարի

                               խորհրդատու

 

   Մելիք Մելիքյան              Հայաստանի Հանրապետության վարչապետի

                               վերահսկողական ծառայության պետի տեղակալ

 

2. Աշխատանքային խմբին` մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել պետական (տեղական ինքնակառավարման) մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

23 հունիսի 2000թ.

ՆԿ-605

 

 

pin
ՀՀ Նախագահ
23.06.2000
N ՆԿ-605
Կարգադրություն