ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 փետրվարի 2020 թվականի N 172-Ա
 
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. «Հյուսիս-հարավ» գազատարի հետ կապված և ենթակառուցվածքների ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով 2020 թվականի փետրվարի 11-12-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս, այդ թվում` վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը) կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2020 թ. փետրվարի 10
Երևան
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թվականի փետրվարի 10-ի
N 172-Ա որոշման
 
ԿԱԶՄ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-12-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների 
                         նախարար
 
    Տ. Մելքոնյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների 
                         նախարարության էներգետիկայի վարչության պետ
 
    Ա. Մուրադյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների 
                         նախարարի մամուլի խոսնակ
 
    Լ. Ամիրխանյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների 
                         նախարարության արտաքին կապերի վարչության մասնագետ