Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

3 փետրվարի 2020 թվականի N 36-Ն

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սահմանել սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.

 

    1) կարմրախայտ         2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը       

                          1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

                          հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը` 15 սմ և

                          ավելի,

 

2) ծիածանափայլ ֆորել 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց

սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը`

հունվար-մարտ,

 

3) կովկասյան թեփուղ  2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը

3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը` 20 սմ և

ավելի,

 

    4) սպիտակ ամուր       2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,      

                          5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

                          ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը` 70 սմ և

                          ավելի,

 

    5) սև  ամուր          2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,      

                          5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

                          ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը` 70 սմ և

                          ավելի,

 

    6) կուրի կողակ        2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,      

                          5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

                          մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 25 սմ և

                          ավելի,

 

    7) կուրի բեղաձուկ     2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,      

                          4 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

                          մայիս-հուլիս, թույլատրելի չափերը` 20 սմ և

                          ավելի,

 

    8) ճանար              2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,      

                          5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

                          մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 30 սմ և

                          ավելի,

 

9) արևելյան տառեխիկ 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,

3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 8 սմ և ավելի,

 

    10) ծածան             2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,      

                          5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

                          մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 40 սմ և

                          ավելի,

 

    11) սպիտակ            2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,

        հաստաճակատ        5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

                          մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 50 սմ և

                          ավելի,

 

    12) խայտաբղետ         2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,

        հաստաճակատ        5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

                          մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 50 սմ և

                          ավելի,

 

13) արծաթափայլ կարաս 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,

10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը` 10 սմ և

ավելի,

 

    14) բրամ              2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,      

                          2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

                          հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը` 20 սմ և

                          ավելի,

 

    15) լոքո              2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,      

                          8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը`

                          մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 60 սմ և

                          ավելի,

 

    16) խեցգետին          2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,      

                          1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա

                          ընթացքում, բազմացման ժամանակահատվածը`

                          ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը` 9 սմ և

                          ավելի:

 

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը.

ա. սույն հրամանի 1-ին կետով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ,

բ. սույն հրամանի 1-ին կետի 1-ից 15-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ` դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի 1-ին կետի 16-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ` դրա բազմացման ժամանակահատվածներում,

2) Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար` խեցգետնորսիչներով,

3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու և երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),

4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով:

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին`

1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները,

2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում` ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

4. Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Նախարար                      Է. Գրիգորյան

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
03.02.2020
N 36-Ն
Հրաման