Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2020 թվականի N 157-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցը` համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցը` համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարման ներկայացնելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. փետրվարի 14

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի փետրվարի 13-ի

N 157-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

._________________________________________________________________________.

|N/N|Մակնիշը,          |Պետական|Թողարկ-|Ձեռք-  |Սկզբնա- |Վերագնա-|Հաշվե-  |

|ը/կ|նույնականացման    |համարա-|ման    |բերման |կան     |հատված  |կշռային |

|   |համարը            |նիշը   |տարե-  |տարե-  |արժեքը  |արժեքը  |արժեքը  |

|   |                  |       |թիվը   |թիվը   |(դրամ)  |01.01.  |01.01.  |

|   |                  |       |       |       |        |2017 թ. |2020 թ. |

|   |                  |       |       |       |        |(դրամ)  |(դրամ)  |

|___|__________________|_______|_______|_______|________|________|________|

|1. |TOYOTA CAMRI 2.5  |013LL55|2013 թ.|2013 թ.|15000000| 7207000| 5044900|

|   |JTNBFYFK703026149 |       |       |       |        |        |        |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի փետրվարի 13-ի

N 157-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

._________________________________________________________________________.

|N/N|Մակնիշը,          |Պետական|Թողարկ-|Ձեռք-  |Սկզբնա- |Վերագնա-|Հաշվե-  |

|ը/կ|նույնականացման    |համարա-|ման    |բերման |կան     |հատված  |կշռային |

|   |համարը            |նիշը   |տարե-  |տարե-  |արժեքը  |արժեքը  |արժեքը  |

|   |                  |       |թիվը   |թիվը   |(դրամ)  |01.01.  |01.01.  |

|   |                  |       |       |       |        |2017 թ. |2020 թ. |

|   |                  |       |       |       |        |(դրամ)  |(դրամ)  |

|___|__________________|_______|_______|_______|________|________|________|

|1. |NISSAN TIIDA 1.6  |331LL60|2008 թ.|2009 թ.|5990000 | 1800000|       0|

|   |JN1CC11C19T031761 |       |       |       |        |        |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2020
N 157-Ա
Որոշում