Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2020 թվականի N 165-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` Կոմիտե) ամրացված` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել մրցույթով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը` համաձայն հավելվածի.

2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` համաձայն հավելվածի.

3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը` համաձայն հավելվածի:

3. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման առաջին կետում նշված գույքի նկատմամբ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերի լուծման կամ դրանցում սույն որոշումից բխող անհրաժեշտ փոփոխությունների կատարման մասին համաձայնագրերի կնքման գործընթացը.

2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ Կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված գումարի (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ`

1) մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ).

2) մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետևյալ կշռային գործակիցներով` օտարվող գույքի համար առաջարկվող գին` 70%, ներդրումների չափը 30%.

3) գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների և չի կարող գերազանցել չորս տարին:

5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. փետրվարի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի փետրվարի 13-ի

N 165-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

.________________________________________________________________

|NN |Գույքի         |Գույքի       |Շենք,   |Գույքի     |Հողամասի|

|ը/կ|անվանումը      |հասցեն       |շինու   |գնահատված  |մակերեսը|

|   |               |             |թյուն-  |արժեքը     |(հեկտար)|

|   |               |             |ների    |(ՀՀ դրամ)  |        |

|   |               |             |մակերեսը|           |        |

|   |               |             |(քառ.   |           |        |

|   |               |             |մետր)   |           |        |

|   |               |             |        |           |        |

|___|_______________|_____________|________|___________|________|

|1. |Ուսումնարանի   |Ք. Երևան,    |  1381.6|  575356120|  0.3352|

|   |շենք, շինու-   |Աջափնյակ     |        |           |        |

|   |թյուններ       |Լենինականի   |        |           |        |

|   |               |փողոց 3      |        |           |        |

|___|_______________|_____________|________|___________|________|

|2. |Փորձագիտական   |Ք. Երևան,    |   434.1|162 831 750|  0.0815|

|   |կենտրոնի շենք, |Կենտրոն Լեոյի|        |           |        |

|   |ավտոտնակ       |փողոց թիվ 7  |        |           |        |

.________________________________________________________________

._____________________________________________________________.

|NN |Գույքի         |Հողի       |Վաճառքի    |Գույքի |Գույքի   |

|ը/կ|անվանումը      |կադաստրային|նվազագույն |արժեքի |գնահատման|

|   |               |արժեքը     |գինը       |որոշման|ամսաթիվը |

|   |               |(ՀՀ դրամ)  |(ՀՀ դրամ)  |հետ    |         |

|   |               |           |           |կապված |         |

|   |               |           |           |գումարը|         |

|   |               |           |           |(ՀՀ    |         |

|   |               |           |           |դրամ)  |         |

|___|_______________|___________|___________|_______|_________|

|1. |Ուսումնարանի   |    9854880|  575356120| 171792|28.11.   |

|   |շենք, շինու-   |           |           |       |2019 թ.  |

|   |թյուններ       |           |           |       |         |

|   |               |           |           |       |         |

|___|_______________|___________|___________|_______|_________|

|2. |Փորձագիտական   | 20 660 250|162 831 750|  58092|09.07.   |

|   |կենտրոնի շենք, |           |           |       |2019 թ.  |

|   |ավտոտնակ       |           |           |       |         |

._____________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2020
N 165-Ա
Որոշում