Սեղմել Esc փակելու համար:
ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԹՈՒՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԹՈՒՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 2020 թվականի N 215-Ա

 

ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԹՈՒՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին 2020 թվականի մարտի 1-6-ը գործուղել Թունիսի Հանրապետություն (Թունիս)` «Ճշմարտություն, հաշվետվողականություն և ակտիվների վերականգնում. ինչպե՞ս կարող է անցումային արդարադատությունը պայքարել կոռուպցիայի դեմ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ռաֆիկ Գրիգորյանի` Թունիսի Հանրապետություն (Թունիս) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռաֆիկ Գրիգորյանի` Թունիսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 20

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.02.2020
N 215-Ա
Որոշում