ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-4-Ն-2
2020թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-5-Ն-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգը և անվտանգության կանոնները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-5-Ն-2 որոշման հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
i
1) Հավելվածի 26-րդ և 46-րդ կետերում «պլաստիկ» բառերը փոխարինել «անցագրային» բառերով,
i
2) Հավելվածի 40-րդ կետում «մեկանգամյա մուտքի անցագրի հաշվառման» բառերից հետո լրացնել «/անցագրային քարտի» բառերը,
i
3) Հավելվածի 40-րդ կետով սահմանված Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. փետրվարի 20
ք. Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2020թ. փետրվարի 20-ի թիվ
ԲԴԽ-4-Ն-2 որոշման
Ձև 2
ԱՅՑԵԼՈՒԻ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ՄԱՏՅԱՆ N (20 թ.)
.____________________________________________________________.
|Հ/հ|Մեկանգամյա |Այցելուի |Անձի ինքնու-|Ընդունողի|Մուտքի|Ելքի|
| |մուտքի |անունը, |թյունը |պաշտոնը, |օրը, |օրը,|
| |անցագրի |ազգանունը|հաստատող |անունը, |ժամը |ժամը|
| |հաշվառման/ | |փաստաթղթերի |ազգանունը| | |
| |անցագրային | |անվանումը | | | |
| |քարտի համար| |և համարը | | | |
|___|___________|_________|____________|_________|______|____|
|1. | | | | | | |
|___|___________|_________|____________|_________|______|____|
|2. | | | | | | |
|___|___________|_________|____________|_________|______|____|
|3. | | | | | | |
|___|___________|_________|____________|_________|______|____|
|4. | | | | | | |
|___|___________|_________|____________|_________|______|____|
|5. | | | | | | |
.____________________________________________________________.