Սեղմել Esc փակելու համար:
ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2020 թվականի N 220-Ա

 

ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. փետրվարի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. փետրվարի 21-ի

N 220-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Կ. Բրուտյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Սմբատյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Տ. Վիրաբյան        - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Վ. Մովսիսյան       - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Հովնան եպիսկոպոս  - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

    Հակոբյան             (համաձայնությամբ)

 

    Ա. Իսկանդարյան     - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՐԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

                         

    Հ. Ղազանչյան       - «Հայաստանի թատերական գործիչների միություն»

                         հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

                         

    Կ.  Շահբազյան      - «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական

                         թատրոն» ՊՐԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

                         

    Կ. Օրբելյան        - «Ա.  Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային

                         ակադեմիական թատրոն» ՊՐԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

                         

Ս.  Հովհաննիսյան   - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

ռեկտոր (համաձայնությամբ)

 

Հ. Բարխուդարյան  - Յ. Դավթյանի դուստր (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.02.2020
N 220-Ա
Որոշում