Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՌԱ ԱՆՋՈՐԳՈԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՌԱ ԱՆՋՈՐԳՈԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2020 թվականի N 228-Ա

 

ՍԱՌԱ ԱՆՋՈՐԳՈԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջորգոլյանին 2020 թվականի մարտի 5-10-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (քաղաք` Նյու Յորք) Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից 2020 թվականի մարտի 7-ին անցկացվող «Կանայք ցնցում են աշխարհը» խորագրով համաժողովին մասնակցելու, իսկ մարտի 8-ին` CSW Forum հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող Միավորված ազգերի կազմակերպության կանանց կարգավիճակի հանձնաժողովի առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով:

2. Սառա Անջորգոլյանի` գործուղման ավիատոմսի (Երևան-Նյու Յորք-Երևան), գիշերակացի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջորգոլյանին` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. փետրվարի 21

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.02.2020
N 228-Ա
Որոշում