040.0324.220600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2000 թվականի N 324
i
ՍԻԴՆԵՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2000 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սիդնեյում կայանալիք օլիմպիական խաղերին Հայաստանի ազգային հավաքական թիմի հաջող մասնակցությունն ապահովելու, մարզիկներին և մարզիչներին խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակիցներին պարգևատրել
ա) չեմպիոններ դարձած մարզիկներից յուրաքանչյուրին` 20000000 (քսան միլիոն) արծաթե մեդալակիրներից յուրաքանչյուրին` 15000000 (տասնհինգ միլիոն), բրոնզե մեդալակիրներից յուրաքանչյուրին` 10000000 (տասը միլիոն) դրամով.
բ) չեմպիոնների անձնական մարզիչներից յուրաքանչյուրին` չեմպիոնին տրված գումարի 45 տոկոսի չափով, հավաքականի ավագ մարզչին` չեմպիոնին տրված գումարի 55 տոկոսի չափով.
գ) արծաթե մեդալակիրների անձնական մարզիչներից յուրաքանչյուրին` արծաթե մեդալակրին տրված գումարի 45 տոկոսի չափով, հավաքականի ավագ մարզչին` արծաթե մեդալակրին տրված գումարի 55 տոկոսի չափով.
դ) բրոնզե մեդալակիրների անձնական մարզիչներից յուրաքանչյուրին` բրոնզե մեդալակրին տրված գումարի 45 տոկոսի չափով, հավաքականի ավագ մարզչին` բրոնզե մեդալակրին տրված գումարի 55 տոկոսի չափով.
2. Մարզիչների մի քանի սաների կողմից օլիմպիական խաղերում մրցանակների նվաճման դեպքում հաշվի է առնվում մարզիկների ցուցաբերած մեկ ամենաբարձր արդյունքը:
3. Օլիմպիական խաղերի մրցանակակիրների և մարզիչների պարգևատրումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Սպորտային միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 22-ից: