ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2020 թվականի N 241-Ա
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին 2020 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք` Ստեփանակերտ) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Գրիգորյանի և Հայկ Պետրոսյանի` Արցախի Հանրապետություն (քաղաք` Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն (ք. Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 21
Երևան