ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 փետրվարի 2020 թվականի N 243-Ա
 
ՀԵՐՄԻՆԵ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ և 4-րդ կետերով`
1. Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպվելիք «Մրցունակություն, աճ և ճգնաժամ (Competitiveness, Growth and Crisis)» խորագրով դասընթացին մասնակցելու նպատակով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Հերմինե Կատվալյանին 2020 թվականի փետրվարի 24-28-ը ներառյալ գործուղել Ավստրիայի Հանրապետություն (քաղաք` Վիեննա):
2. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Հերմինե Կատվալյանին` գործուղումից վերադառնալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն (քաղաք` Վիեննա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2020 թ. փետրվարի 24
Երևան