ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 2020 թվականի N 196-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ամրացված` 1550 «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» մակնիշի տեսախցիկները և 1550 հատ «PoE-Injector-STD-EU Single port» մակնիշի տեսախցիկին հարակից սնուցման սարքերը 6 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի կնքումը և սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի
Երևան