Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՈՒ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱ ...

 

 

040.0328.220600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2000 թվականի N 328

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՈՒ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 1994 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1995 թվականի հունվարի 17-ին վավերացված «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր» վարկային պայմանագրով ու Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորագրով «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նկատմամբ «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության 2000 թվականի մարտի 12-ի դրությամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կատարել բյուջետային երաշխիքով նախատեսված 1760029,04 ԱՄՆ-ի դոլարի չափով վճարումները.

բ) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գումարը «Երևանի Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ձևակերպել որպես բյուջետային վարկ` մեկ տարի մարման ժամկետով, LIBOR+3 տոկոսադրույքով:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ընկերության փոխարեն նախկինում վճարված ամբողջ 6156790 ԱՄՆ-ի դոլար գումարի մարման ժամկետը սահմանել մինչև 2001 թվականի մարտի 12-ը, իսկ վարկի տոկոսադրույքը` LIBOR+3:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2000
N 328
Որոշում