ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2020 թվականի N 210-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Աշոցք, գյուղ Աշոցք, 4-րդ փողոց 3/2 հասցեում գտնվող` 3 070 859 դրամ կադաստրային արժեքով, 254.86 քառ. մետր մակերեսով շենքը և 20 775 դրամ կադաստրային արժեքով, 16.26 քառ. մետր մակերեսով (35.77 խոր. մ) պարիսպը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատի Աշոցքի բաժանմունքը տեղակայելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի
Երևան