Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՏՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ Ձ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-5-Ո-9

2020 թ.

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՏՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետը և ղեկավարվելով 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել իրավունքի ուժով նշանակված դատավորին տրվող ծառայողական վկայականի տրման կարգը և ծառայողական վկայականի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. փետրվարի 27

Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2020թ. փետրվարի 27-ի

թիվ ԲԴԽ-5-Ո-9 որոշման

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՏՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

1. Իրավունքի ուժով նշանակված դատավորին պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածի համար ծառայողական վկայական (այսուհետ` Վկայական) տրվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 118-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում:

2. Վկայականը տրվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից` դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում իրավունքի ուժով դատավորի նշանակման վերաբերյալ համապատասխան հայտարարության հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում:

3. Վկայականի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում դատավորն այդ մասին հայտնում է Դատական դեպարտամենտի ղեկավարին:

4. Կորցրած, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած Վկայականն անվավեր է ճանաչվում Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով:

5. Կորցրած Վկայականը դատավորի կողմից հայտնաբերվելու դեպքում այն անմիջապես հանձնվում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին` ոչնչացման նպատակով:

6. Դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում, Վկայականն առձեռն հանձնվում է դատարանի նախագահին կամ դրա անհնարինության դեպքում` Դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն:

7. Վկայականի հաշվառումը և տրամադրումն իրականացվում է Դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից` իրավունքի ուժով նշանակված դատավորին տրվող ծառայողական վկայականների տրման և հաշվառման մատյաններով (ձև 1):

8. Վկայականի պատրաստումն իրականացնում է Դատական դեպարտամենտի Նյութատեխնիկական ապահովման վարչությունը:

9. Վկայականը բացված վիճակում ունի 6,5 x 20 սմ չափսեր (ձև 2):

10. Վկայականի կազմի գույնը մուգ շագանակագույն է, պատրաստվում է կաշվից կամ կաշվին փոխարինող նյութի երեսապատումով ստվարաթղթից, իսկ միջուկի գույնը վարդագույն է:

11. Վկայականի կազմի վրա` միջնամասում, պատկերվում է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը, իսկ զինանշանից ներքև` հայերեն ոսկեգույն մեծատառերով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը:

12. Վկայականի միջուկի ձախ և աջ հատվածների հետին պլանում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

13. Վկայականի միջուկի ձախ հատվածի վերին միջնամասում հայերեն մեծատառերով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, որոնք մնացած մասից անջատվում են հորիզոնական գծով:

14. Հորիզոնական գծից ներքև հայերեն մեծատառերով նշվում են «ՎԿԱՅԱԿԱՆ ՀՀ-...» բառերը` բազմակետի փոխարեն լրացնելով տվյալ վկայականի հերթական համարը:

15. Վկայականի միջուկի ձախ եզրային հատվածում` հորիզոնական գծի եզրին կից, փակցվում է պաշտոնատար անձի 3 x 4 սմ չափսերի գունավոր դիմահայաց լուսանկարը:

16. Լուսանկարի համար նախատեսված հատվածից աջ նշվում են պաշտոնատար անձի` դատավորի անունը, ազգանունը, անհրաժեշտության դեպքում` նաև հայրանունը, «դատավոր» բառը:

17. Վկայականի միջուկի ձախ հատվածի ստորին ձախ մասում` նկարի ներքևի հատվածում, նշվում են «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ» բառերը և դրանից աջ որոշակի հատված նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անվան, ազգանվան և ստորագրության համար:

18. Վկայականի միջուկի ձախ հատվածի ստորին աջ մասում գրվում է տրման ամսաթիվը:

19. Վկայականի միջուկի աջ հատվածը տպագրվում է ռուսերեն և անգլերեն լեզուներով և հանդիսանում է ձախ հատվածի բառացի թարգմանությունը:

20. Վկայականի միջուկի ձախ և աջ հատվածը կնքվում է Բարձրագույն դատական խորհրդի կնիքով, ընդ որում, ձախ մասը կնքվում է այնպես, որ կնիքի մի մասը լինի լուսանկարի ստորին մասում:

 

Ձև 1

 

ՄԱՏՅԱՆ

Իրավունքի ուժով նշանակված դատավորին տրվող ծառայողական

վկայականների տրման և հաշվառման

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Վկայականի|Վկայականի|Ում է   |Աշխատանքի|Ստացողի|Նախորդ   |Նշումներ|

|   |տրման    |համարը   |տրվել,  |վայրը    |ստորագ-|վկայականի|ոչնչաց- |

|   |ամսաթիվը |         |(ԱԱՀ,   |         |րու-   |համարը   |նելու   |

|   |         |         |պաշտոնը)|         |թյունը |(առկա-   |մասին   |

|   |         |         |        |         |       |յության  |        |

|   |         |         |        |         |       |դեպքում) |        |

|___|_________|_________|________|_________|_______|_________|________|

|___|_________|_________|________|_________|_______|_________|________|

._____________________________________________________________________.

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ         |     ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻՅԱ         |

|                                  |     REPUBLIC OF ARMENIA          |

|__________________________________|__________________________________|

| ._____.                          |     ՈՒԴՕՍՏՕՎԵՐԵՆԻԵ               |

| |     |   ՎԿԱՅԱԿԱՆ ՀՀ ____       |     CERTIFICATE _______          |

| |     |      ԱԱՀ                 |ՖԻՕ                               |

| ._____.   Պաշտոնը                |NSP                               |

|                                  |Դօլժնօստ                          |

|                                  |Position                          |

|                                  |                                  |

|                                  |                                  |

|Բարձրագույն  դատական              |Պրեդսեդատել Վիսշեգօ               |

|խորհրդի նախագահ                   |Սուդեբնօգօ Սօվետա                 |

|                                  |Chairperson of the Supreme        |

|                                  |Judicial Council                  |

|                                  |                                  |

|          «__»  «_____»   «__»    |       «__»  «_____»   «__»       |

|                                  |                                  |

._____________________________________________________________________.

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
27.02.2020
N ԲԴԽ-5-Ո-9
Որոշում